Add to favourites

Under development

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սուսաննա Ավագյան 25.08.2020 21:49:52 Առաջարկում եմ պահպանել ՄԿԱ գծով տնօրենի տեղակալի ևԴԱԿ հաստիքները 1 դրույք չափով, քանի որ ուսումնադաստիարակչական գործընթացում խիստ անհրաժեշտ է նրանց ներկայությունը դասերի ամբողջ ընթացքում: Քիչ դրույքի դեպքում նրանց աշխատաժամանակը կկրճատվի, ինչը ցանկալի չէ COVID սահմանափակումներով պայմանավորված հնարավոր երկհերթ ուսուցման պայմաններում: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
2 Սուսաննա Ավագյան 25.08.2020 21:49:52 Առաջարկում եմ պահպանել տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի հաստիքը, քանի որ 0.5 դրույքը ենթադրում է,4 ժամ աշխատանքային գրաֆիկ,և նման պայմաններում չեն կարող մյուս աշխատողները իրենց վրա վերցնել գույքի , տնտեսական հարցերի և այլ պատասխանատվություն, քանի որ համադրելի չեն նրանց աշխատանքային գործունեության հետ: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
3 Սուսաննա Ավագյան 25.08.2020 21:49:52 Առաջարկում եմ ժամանակավոր կասեցնել առաջարկվող նախագիծը, քանի որ COVID 19 -ով պայմանավորված տնտեսական խնդիրներն արդեն անդրադարձել են բնակչության կենսամակարդակի վրա, իսկ առաջարկվող փոփոխությունները միայն կնպաստեն դրա խորանալուն: Շնորհակալություն առաջարկության համար։ Նախատեսվում է նախագիծն ուժի մեջ մտցնել 2021 թվականին
4 Marine Halabyan 26.08.2020 12:55:47 Հարգելի ԿԳՄՍՆ, ես ՀՀ մարզի ավագ դպրոցի գրադարանավար եմ: Նախ ուզում եմ որքան հնարավոր է հակիրճ ներկայացնել իմ պարտականությունների բովանդակությունը. • դասագրքերի ընդունում և տեղափոխում • դասագրքերի հավաքագրում և դասակարգում • դասագրքերի բաշխում • դասագրքերի գումարների հավաքագրում • համագործակցություն այլ դպրոցների հետ • վերջերս ներդրված Դպրոցների կառավարման ավտոմատացված համակարգում պահանջվող ողջ տեղեկատվության լրացում /որը ինչպես գիտեք, շատ ծավալուն և ժամանակատար աշխատանք է/ • միջոցառումների կազմակերպում • ուսուցիչներին և աշակերտներին անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով ապահովում և այլն… Հանրակրթության ոլորտում հարգելի նոր նախագծեր ներդրողնե´ր, հարցս ուղղում եմ ձեզ՝ եթե դպրոցում գրադարանավար չլինի, 1. ո՞վ է կատարելու վերոնշյալ պարտականությունները, 2. եթե գրադարանավարի գոնե 0.5 դրույքի համար նվազագույն շեմը նշել եք մինչև 12 դասարանը, ինչու՞ չեք հաշվի առել այն հանգամանքը, որ մարզերի հատկապես ավագ դպրոցներում կա աշակերտ-թվի, հետևաբար ՝ դասարանների թվաքանակի խնդիր: Այսինքն մարզի ավագ դպրոցում կարող է կազմավորվել հազիվ 8-9 դասարան, ուրեմն ասացեք խնդրեմ, 8 դասարան ունեցող ավագ դպրոցին ընդհանրապես գրադարանավար պետք չէ՞ : Շնորհակալություն, խնդրում եմ հարցերիս տալ սպառիչ պատասխան: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի Միաժամանակ անհասկանալի է հետևյալ պարտականությունների կատարումը գրադարանավարի կողմից․ - դասագրքերի գումարների հավաքագրում - Դպրոցների կառավարման ավտոմատացված համակարգում պահանջվող տեղեկատվության լրացում - միջոցառումների կազմակերպում
5 Shushan Varderesyan 26.08.2020 13:40:15 Հարգելի ԿԳՄՍՆ, ես ՀՀ մարզի ավագ դպրոցում աշխատում եմ որպես ԴԱԿ: Շատ գովելի է այն փաստը, որ հանրակրթական ոլորտում կատարվում են որոշակի փոփոխություններ: Սակայն, ըստ իս, վերոնշյալ ոլորտում նոր նախագծեր ներդնելիս պետք է հաշվի առնել գյուղական, համայնքային, մարզային դպրոցներում տիրող իրավիճակը: Չէ՞ որ գյուղերում և մարզերում /մանավանդ ավագ դպրոցներում/ աշակերտ-թվի մեծ խնդիր կա: Աշակերտը դպրոցից դպրոց տեղափոխվելուց հետո դժավարությամբ է ադապտացվում նոր միջավայրին, ուստի այստեղ մեծ է ավագ դպրոցում ԴԱԿ-ի կատարած դերը: Նոր ընդունված աշակերտներից կոլեկտիվներ կազմավորելը շատ դժվար և հետաքրքիր աշխատանք է, որը չեն կարող կատարել ավագ դպրոցի տնօրենը և դասղեկները՝ իրենց առանց այն էլ ծանրաբեռնված լինելու պատճառով: Արդյունքում կտուժի աշակերտական խորհուրդը, որը մեծ դեր ունի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացում, քանի որ աշակերտական խորհրդի միջոցով մի շարք հարցեր են լուծվում ավագ դպրոցներում: ԴԱԿ-ի կողմից են կազմակերվում համադպրոցական, համաքաղաքային, սպորտային, ինչու չէ նաև հանրապետական միջոցառումները: ԴԱԿ-ը, սկսած տնօրենից, աջակցում է բոլոր մանկավարժական աշխատողներին, կապ է հաստատում յուրաքանչյուր աշակերտի ծնողի հետ և այլն… Խնդրում եմ պատասխանել, թե ո՞վ է կատարելու վերոնշյալ աշխատանքները: Խնդրում եմ նաև վերանայել մարզերի ավագ դպրոցների ԴԱԿ-ի 0.5 դրույքի համար նախատեսված դասարանների նվազագույն շեմը, որն է՝ 12-24-ը, որը աբսուրդ է մարզային ավագ դպրոցների համար: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
6 Համլետ Օդաբաշյան 26.08.2020 14:52:55 Հարգելի նախագծի հեղինակներ,առաջարկում եմ վերանայել վարչատնտեսական աշխատանքի գծով փոխտնօրենի կամ տնտեսվարի 0,5 դրույք մինչև 24 դասարանի համար այն դեպքում,երբ տվյալ աշխատողը պատասխանատու է ամբողջ գույքի համար անկախ աշխատաժամանակի մնում է մինչև օրվա վերջ:Խնդրում եմ վերանայել,առնվազն հիմքում դնելով 9 դասարան 0,5, 9-ից ավելին՝ 1 միավոր: Ինքս աշխատում եմ մարզի ամենամեծ ավագ դպրոցում տնտեսական գծով տեղակալ,տարիներ շարունակ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում գործին,լիարժեք կատարում եմ իմ աշխատանքը՝մեծ նվիրատվությամբ և սիրով,հետևում եմ գույքի պահպանմանը,շենքի արտաքին և ներքին բարելավմանը,սպասարկող անձնակազմի աշխատանքին:Տնօրենի,ուսւմնական և դաստիարակչական գծով փոխտնօրենների,դասղեկների հետ ակտիվ մասնակցություն եմ ունենում դպրոցում կատարվող աշխատանքներին:Կարծում եմ,որ այսքան գործառույթների դեպքում 1 դրույք է հարկավոր և խնդրում եմ վերանայել նախագծի այս բաժինը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
7 Մարգարիտ Ստեփանյան 26.08.2020 15:32:17 Առաջարկում եմ պահպանել ՍԴԱԿ և ՄԿԱ հաստիքները գոնե 0, 5 դրույքով։ Ի՞նչ հիմավորումում եք, թե այդ հաստիքներն ավելորդ համարել։ Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծում կատարվել է փոփոխություն․ Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Դաստեարակչական աշխատանքների կազմակերպիչ - 0,5 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 18-ից մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում - 1 հաստիքային միավոր՝ 36 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
8 էդիտա Սաղաթելյան 26.08.2020 15:54:13 Հարգելի ԿԳՄՍՆ, ծանոթանալով Ձեր այս նախագծին,բացահայտեցի,որ շատ դժվար և անարդար է լինելու այս պայմաններում աշխատելը և ընտանիք պահելը:Յուրաքանչյուր դպրոցում խիստ անհրաժեշտություն է տնտեսական գծով տեղակալի առկայությունը:Իրականում նրանց կատարված աշխատանքները ավելի շատ են,քան երևում է:Եթե ուշադիր լինեք,կտեսնեք,որ միայն Երևանի դպրոցներում է,որ կա 24 և ավելի դասարաններ,իսկ մարզերում՝ ամենամեծ դպրոցներում, դասարանների թիվը 18ից 20 է:Ինչպես կվերաբերվեք այս հարցին:Մարզերում մինչև 12 դասարանը շատ բարձր շեմ եք վերձրել,բոլորը կկորցնեն իրենց աշխատանքի աղբյուրը:Արդյոք ճիշտ եք համարում,որ և՛ 9 դասարան ունեցող դպրոցում տնտեսական գծով տեղակալը վարձատրվի 0,5-ով, և՛ 19 դասարան ունեցող դպրոցում տնտեսական գծով տեղակալը նույնպես վարձատրվի 0,5 դրույքով:Անարդար է:Խնդրում եմ վերանայել և ուշադրություն դարձնել մարզերի ավագ դպրոցի տնտեսական գծով տեղակալների դրույքաչափին: Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի
9 Սիրուն Սնեցունց 26.08.2020 16:50:22 Բարև ձեզ: Գիտեմ, որ այնքան էլ ճիշտ տեղում չեմ գրում իմ առաջարկը, սակայն հարցիս պատասխանը չեմ գտնում որևէ տեղ: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք օպերատորի համար նախատեսված պաշտոնի նկարագիր և՛ 0.5 դրույքի համար և՛ 1 դրույքի համար: Արդյո՞ք դրույքը պայմանավորված չէ դպրոցի համակարգիչների թվով: Եվ եթե կարելի է գրեք դպրոցի օպերատորի պարտականությունների ցանկը: Կանխավ՝ շնորհակալություն: դրույքի մեծությունը կախված չէ համակարգիչների թվից։ այն անմիջականորեն կապ ունի կատարվող աշխատանքի բարդության, ծավալի և պատասխանատվության հետ
10 Արայիկ Դարբինյան 27.08.2020 13:04:28 Հարգելի ԿԳՍՄ, դեռևս 1999թ-ից գործում է «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ կառավարության օգոստոսի 25-ի 532 որոշումը և 2011 թ. նոյեմբերի 9-10 ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանը ՀՀ օրենսդրությունից բխող այս երկու իրավական փաստաթղթերում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ամենայն մանրամասնությամբ ներկայացված են այն կարգն ու պահանջներն, որոնց կատարումն ապահովում են ՀՀ տարբեր գերատեսչություններ: Սահմանված է նաև ուսումնական հաստատության զինվորական ղեկավարի հաստիքը՝ իր բոլոր գործառույթներով և դրան համապատասխան վարձատրության չափով՝ ելնելով ուսումնական հաստատության ընդհանուր դասարանների քանակից: Ձեր կողմից առաջարկվող՝ զինվորական ղեկավարի 0,5 հաստիքի և որպես ՔՊ շտաբի պետի 0,5 դրույքի համար վարձատրության դադարեցման դեպքում փոքր,գյուղական, սահմանամերձ դպրոցներում առաջանում են մի շարք անորոշություններ աշխատաժամանակի, ՆԶՊ կանոնադրության գործառույթների նույն շրջանակի ու ծառայողական պարտականությունների կատարման անհամապատասխանություններից: Նախագծում ներկայցված «Աշատավարձի չափը»սյունակի «Քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների X-րդ խմբի աշխատավարձի Y-ին մակարդակին համարժեք» նախադասությունը անհասկանալի է, քանի որ 2014թ.-ից օրենքը չի գործում, և վարձատրության կարգը սահմանվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածի աղյուսակին համապատասխան: Անհրաժեշտ է հստակեցնել հաստիքների մակարդակը,պաշտոնական կարգը և ենթախումբը: Նկատի ունենալով, որ ուսումնական պետական հաստատությունները ՝ անկախ մեծ ու փոքր համադրումից, հանդիսանում են նաև քաղաքացիական պաշտպանության պետական օբյեկտ,առաջարկում եմ՝ 1.Նախնական զորակոչային պատրաստության, զինվորական ղեկավարների կողմից գործառույթների ամբողջական կատարման և համապատասխան վարձատրության նպատակով առաջնորդվել ՀՀ կառավարության N 532 որոշման և ՀՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ «ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» համատեղ հրամանի պահանջներով՝պահպանելով հաստատված մեկ դրույքաչափը: 2. Հստակեցնել հաստիքների մակարդակը,պաշտոնական կարգը և ենթախումբը: Շնորհակալություն առաջարկությունների համար, դրանք ընդունելի են
11 Արտակ Քյուրումյան 27.08.2020 15:29:12 Օգոստոսի 18-ին քննարկման նպատակով հրապարակվել էր բոլորովին այլ փաստաթուղթ և հանրության կողմից ներկայացված առաջարկությունները վերաբերում են այդ փաստաթղթին: Խմբագրումից հետո փաստաթուղթը բոլորովին այլ բովանդակություն է ստացել: Մասնավորապես, հանրության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը վերաբերում էր հաստիքներին (փոխտնօրենի հաստիք, այգեպանի հաստիք, հաստիքների ձևավորման նվազագույն շեմ և այլ): Այս խմբագրված տեքստը կարդացողը և մինչ այս արված առաջարկություններն ուսումնասիրողը չի հասկանա, թե ինչի վերաբերյալ են արվել նախորդ առաջարկությունները, քանի որ խմբագրված տեքստում «հաստիք» բառը նույնիսկ չի օգտագործվում: Կարծում եմ լավ աշխատաոճ չի, երբ փաստաթուղթը մտնում է www.e-draft.am կայքի ամենաքննարկված նախագծերի ցանկը (20877 դիտում և 346 առաջարկություն 2020թ. օգոստոսի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ), իսկ այդ առաջարկությունների բացարձակ մեծամասնությունը ներկա պահին քննարկման ներկայացված նախագծում նույնիսկ արտացոլված չեն: Առաջարկում եմ նոր խմբագրությամբ փաստաթղթի նոր հանրային քննարկում կազմակերպել, քանի որ սա բովանդակությամբ բոլորովին այլ փաստաթուղթ է: Շնորհակալություն առաջարկության համար, այն ընդունելի է
12 Արտակ Քյուրումյան 27.08.2020 15:29:12 Հիմնավորումների բաժնում (https://www.e-draft.am/projects/2672/justification) նշվում է, որ «Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը»: Խնդրում եմ հստակեցնել, թե առաջարկվող բանաձևն ինչպես է լուծում համընդհանուր ներառականության խնդիրը: Կարծում եմ նոր խմբագրության պայմաններում հիմնավորումները վերանայման կարիք ունեն: Շնորհակալություն առաջարկության համար, նախագծում ներառված են դրույթներ ուսուցչի օգնականների, ներառականության պայմանների ստեղծման և դրանց սպասարկման վերաբերյալ
13 Արտակ Քյուրումյան 27.08.2020 15:29:12 2020թ. օգոստոսի 18-ին հանրային քննարկման ներկայացված տարբերակում չկար ԿԳՄՍՆ-ին, Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին վերաբաշխում կատարելու լիազորություն տալու վերաբերյալ դրույթը: Ներկայում տեղադրված տարբերակի հավելվածի 6-րդ կետը ԿԳՄՍՆ-ին, Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին նորից թույլ է տալիս վերաբաշխումներ կատարել: Բանաձևը փոխելու ամբողջ իմաստը պետք է լիներ նրանում, որ վերանար վերը նշված մարմիններին հայեցողական վերաբաշխում կատարելու լիազորություն տալու անհրաժեշտությունը: Դա է վկայում նաև այն, որ օգոստոսի 18-ին քննարկման ներկայացված տարբերակում այդպիսի լիազորություն չէր նախատեսվում: Ցանկացած բաշխում կամ վերաբաշխում, որը հիմնված չէ որոշակի նախապես հայտնի ալգորիթմի վրա՝ հայեցողական է: Եթե ԿԳՄՍՆ-ին, Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին տրված այս հայեցողական լիազորությունը չի վերանում, նոր բանաձևի անհրաժեշտություն չկա: Ներկայում գործող բանաձևի պայմաններում ևս վերը նշված մարմինները կարող են բաշխել բյուջետային միջոցները, իսկ հետո, իրենց հայեցողությամբ վերաբաշխեն դրանք: Այդ հանգամանքով պայմանավորված, եթե վերաբաշխման լիազորությունը չի հանվում, բանաձևը փոխելու անհրաժեշտություն չկա: Շնորհակալություն առաջարկության համար, ընդունվել է ի գիտություն
14 Արտակ Քյուրումյան 27.08.2020 15:29:12 Հայաստանի Հանրապետության մոտավորապես 400 դպրոցների դեպքում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, առաջարկվող բանաձևը, ինչպես նաև գործող բանաձևը, ծառացած ֆինանսավորման խնդրին լուծում չեն տալիս: Առաջարկում եմ առանձնացնել այդ մոտավորապես 400 դպրոցները, քննարկել դրանց կառավարման մոդելը և միայն կառավարման մոդելի վերաբերյալ որոշում ընդունելուց հետո որոշել դրանց ֆինանսավորման սկզբունքները: Եթե համաձայն չեք, առաջարկում եմ ներկայացնել, թե ինչ ֆինանսավորում են ստանում ստորև ներկայացվող դպրոցները ներկայում գործող բանաձևի պայմաններում (ինչպես բանաձևով նախատեսված, այնպես էլ վերաբաշխումներից հետո) և ինչպիսի ֆինանսավորում կստանան առաջարկվող բանաձևի դեպքում: Արագածոտնի մարզ Սորիկի և Կանչի հիմնական դպրոցներ Գեղարքունիքի մարզ Գեղաքարի և Ազատի հիմնական դպրոցներ Լոռու մարզ Խնկոյանի, Չկալովի, Ծաղկաշատի և Անտառամուտի հիմնական դպրոցներ, Դաշտադեմի միջնակարգ դպրոց Շիրակի մարզ Զորակերտի, Ալվարի և Լեռնուտի միջնակարգ և Շաղիկի և Զարիշատի հիմնական դպրոցներ Սյունիքի մարզ Տորունիքի, Նժդեհի (Սոֆուլուի), Ներքին Հանդի, Լծենի, Աղվանու, Ագարակի, Ճակատենի, Մուցքի, Արևիսի, Քաջարանի թիվ 6 և Տանձատափի հիմնական և Տավրուսի, Տանձավերի, Բարձրավանի և Լիճքի միջնակարգ դպրոցներ Վայոց Ձորի մարզ Սերսի, Մոզրովի, Վարդահովիտի և Հորսի հիմնական դպրոցներ Տավուշի մարզ Աճարկուտի հիմնական դպրոց Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցներից մոտավորապես 400-ում սովորում է 100-ից քիչ աշակերտ, մոտավորապես 250-ում՝ 100-200 աշակերտ, մոտավորապես 160-ում՝ 200-300 աշակերտ, մոտավորապես 110-ում՝ 300-400 և մոտավորապես 290-ում՝ 400-ից ավել աշակերտ: Մի շարք դպրոցներ չունեն բոլոր անհրաժեշտ առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ ուսուցիչներ: Գրեթե անհնար է ձևավորել մեկ ունիվերսալ բանաձև, որը լուծում կտա բոլոր դպրոցների ֆինանսավորման խնդրին: Առաջարկում եմ նախ լուծում տալ աշակերտների տարբեր թվաքանակ ունեցող դպրոցների կառավարման մոդելների խնդրին, ապա հետո միայն, դրանից կախված՝ ֆինանսավորմանը: Շնորհակալություն առաջարկության համար, ներկայումս իրականացվում են հաշվարկներ, և մինչև բանաձևի ուժի մեջ մտնելը դրանք կհրապարակվեն
15 Արտակ Քյուրումյան 28.08.2020 13:52:05 2019թ. հունիսի 30-ից օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման էր ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևի փոփոխության վերաբերյալ իր առաջարկությունը (https://www.e-draft.am/projects/1835/digest): Կրթական քաղաքացիական նախաձեռնության խնդրանք / առաջարկով մի շարք հարց / առաջարկություններ էի ներկայացրել: ԿԳՄՍՆ համաձայն նոր բանաձևով վերաբաշխումների անհրաժեշտությունը վերանում էր: Սակայն արդեն 2020թ. մարտի 5-ի №240-Ն որոշմամբ նորից վերականգնեց ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների վերաբաշխման իրավունքը, քանի որ, ինչպես նշված էր հիմնավորումներում «դեռևս չի վերացել վերաբաշխումների անհրաժեշտություն»: Հերթական անգամ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևի փոփոխության առաջարկությունների հիմնավորումներում օրինակ, նշվում է, որ լուծում չի տալիս «ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցման»-ը, սակայն չի բացահայտում, թե ինչո՞ւ: Առաջարկում եմ (1) կատարել ներկա իրավիճակի խորը և համապարփակ վերլուծություն, վերհանելով հանրակրթության կառավարման և ֆինանսավորման համակարգի բոլոր առկա խնդիրները, (2) սահմանել հանրակրթության քաղաքականության նպատակները, այդ թվում դիտարկելով կրթության և դպրոցների կառավարման համակարգերի փոփոխությունների այլընտրանքները և դրանք բնութագրող վերջնական արդյունքները, առաջնահերթությունները, (3) մշակել ներկա իրավիճակից դեպի մեր նպատակները անցում ապահովող ծրագրեր և դրանց բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումներ, իրենց ուղղակի կոնկրետ արդյունքներով, (4) կատարել այդ միջոցառումների ծախսակազմում, դուրս բերելով ֆինանասվորման բանաձևերը, մեխանիզմները և սկզբունքները, որը պետք է կախված լինի կրթության և դպրոցի կառավարման մոդելից: ԿԳՄՍՆ կողմից հանրային քննարկման ներկայացված առաջարկություն գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ. Առանց հանրությանը իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրները ներկայացնելու, առանց հանրակրթության նպատակները սահմանելու, առանց կրթության և դպրոցների կառավարման մոդելը փոխելու ծրագրի առկայության փորձ է արվում դուրս բերել համընդհանուր բանաձև: Կարծում եմ այս ճանապարը չի կարող ապահովել երկարաժամկետ կայուն արդյունք և արդյունավետություն: Ընդունվել է ի գիտություն։
16 Արտակ Քյուրումյան 28.08.2020 13:52:05 ԿԳՄՍՆ-ն հանրակրթությունը չի դիտարկում որպես միասնական, համապարփակ ծրագիր և դրա միջոցառումները դիտարկում է առանձին, ինչը չի ենթադրում հանրակրթությունում կուտակված խնդիրների համակրգային լուծում: Օրինակ, ինչպե՞ս է բանաձևը կապվում կրթության որակի բարելավման հետ: Ինչպես է ԿԳՄՍՆ-ն պատրաստվում խթանել կրթության որակի բարելավումը և ինչպե՞ս է խրախուսելու կրթության որակի բարելավում: Բանաձևի հերթական տարբերակը ոչ մի կերպ կապված չէ կրթության որակի և դրա բարելավման հետ: Մի շարք դպրոցներ չունեն ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ ուսուցիչներ: Բայց երբ այդ մասին բարձրաձայնում եմ, ԿԳՄՍՆ պաշտոնյաները պատասխանում են, որ դա բանաձևի հետ կապ չունի և այդ հարցն այլ կարգով է լուծում ստանում: Համաձայն չեմ, որ ֆինանսավորման բանաձևը կապ չունի ուսուցչական հաստիքների թերհամալրման խնդրի հետ: Ի՞նչ է ֆինանսավորում ՀՀ կառավարությունը, եթե դպրոցը չունի բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ ուսուցիչներ, այսինքն չի կարող ապահովել ուսումնական ծրագրով նախատեսված կրթություն: Այդ խնդրին անդրադարձել եմ 2020թ. հունվարի 14-ին (https://asparez.am/dproc-hayastan-usucich-hy/): ՀՀ-ում կա դպրոց, որը ԿՏԱԿ-ի տվյալների համաձայն 2018թ. ուներ միայն պատմության և քիմիայի ուսուցիչ: Ինչպե՞ս են այդ և նման դպրոցների աշակերտները սերտում հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան, ֆիզիկան, աշխարհագրությունը, օտար լեզուները: Այս պայմաններում կրթության ի՞նչ որակի մասին կարող է խոսք գնալ: Ինչպե՞ս կարող են մանկավարժական կադրերով չհամալրված դպրոցներն ապահովել քննարկվող չափորոշիչների ներդրումը: ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ: Առաջարկում եմ հանրությանը հաշվետվություն ներկայացնել այդ որոշման շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև վերլուծություն, թե ինչո՞ւ չի հաջողվել մանկավարժական կադրերով համալրել մի շարք դպրոցներ. արդյոք պատճառը ոչ բավարար ֆինանսավորումն է, համապատասխան մասնագետների պակասը, ՀՀ տարբեր բնակավայրերում կենցաղային պայմանները, կամ այլ գործոն: Ընդունվել է ի գիտություն։ մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը, որով փորձ է արվում լուծում տալ նաև Ձեր կողմից բարձրացված խնդրին նախագիծը տեղադրվել է e-draft համակարգ 28,08,2020թ․
17 Արտակ Քյուրումյան 28.08.2020 13:52:05 Մարզային, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ ենթակայության դպրոցների բանկային (գանձապետական) հաշիվների մնացորդները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք կրթության կառավարման խնդիր: Բանաձևում փոփոխություն առաջարկելով ԿԳՄՍՆ-ն սա դիտարկում է որպես բաշխման խնդիր և համապատասխան լուծում է առաջարկում: Սակայն քանի որ չկա իրավիճակի վերլուծություն, հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա է ԿԳՄՍՆ-ն որոշել, որ սա բաշխման խնդիր է, այլ ոչ կառավարման համակարգի: Համաձայն հրապարակված հաշվետվությունների 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների գանձապետական հաշիվների մնացորդը կազմել է 5 մլրդ 531 մլն դրամ, այդ թվում ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ենթակայության դպրոցների հաշիվների մնացորդները (մլն դրամ). ԸՆԴԱՄԵՆԸ՝ 5531 ԿԳՄՍՆ (կամ ԿԳՆ)՝ 515 Երևան՝ 1182 Արագածոտն՝ 169 Արարատ՝ 421 Արմավիր՝ 781 Գեղարքունիք՝ 1009 Լոռի՝ 580 Կոտայք՝ 312 Շիրակ՝ 172 Սյունիք՝ 164 Վայոց Ձոր՝ 95 Տավուշ՝ 131 Գործող բանաձևում հեթական փոփոխությունն առաջարկելով ԿԳՄՍՆ-ն գնում է «կրկին փորձիր» տարբերակով (2019թ. արդեն մեկ անգամ փորձել է): Պետական քաղաքականությունների դեպքում այս մոտեցումը խնդրահարույց է: Առաջարկում եմ հանրությանը ներկայացնել հանրակրթության բնագավառում կուտակված խնդիրների ավելի ընգրկուն վերլուծություն, կազմակերպել այդ փաստաթղթի հանրային քննարկում և միայն նպատակները սահմանելուց հետո սկսել դպրոցների տարբեր խմբերի համար բանաձևերի դուրսբերման աշխատանքը: ընդունվել է ի գիտություն
18 Մարիաննա Նավասարդյան 27.08.2020 15:37:50 Հարգելի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, կխնդրեի կրկին վերանայել տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի, ՄԿԱ գծով տեղակալի դրույքները, քանի ոը նրանց պաշտոնային պարտականությունների բովանդակությունը և սշխատանքային օրենսգրքի դրույթները ստացվում է, որ հակասում են իրար, կամ մինչև դասապրոցեսի ավարտը նրանք կարող են աշխատաժամանակը լրանալուն պես դուրս գալ դպրոցից։ Շնորհակալություն առաջարկության համար, նախագիծը լրամշակվել է, Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում Տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 2 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
19 Նազենի Բալայան 27.08.2020 19:12:51 Հարգելի ԿԳՍՄՆ կխնդրեի մեկնաբանեիք թե ինչի՞ հետ է կապված մի շարք մասնագիտական հաստիքների կրճատումը կամ դրույքային իջեցումը այն դեպքում, երբ տարիներ շարունակ ֆինանսական տեսանկյունից միշտ եղել է կայուն՝ չի փոփոխվել , իսկ 2020 թվականի հունվարի 1-ից այն լինելու է անհրաժեշտություն կրճատման։ Շնորհակալություն հարցի համար, այն կքննարկվի
20 Անահիտ Խաչատրյան 27.08.2020 20:51:01 Առաջարկում եմ քննարկել և նախագծում ներառել հետևյալ հարցերը ևս. 1. Օպերատորներին, լաբորանտներին և գրադարանավարներին տրամադրվող տարեկան արձակուրդը հավասարեցնել դպրոցի ուսուցիչների արձակուրդներին: 2. Թույլ տալ ուսուցիչներին իրենց հասանելիք տարեկան արձակուրդի մի մասը ցանկության դեպքում օգտագործել դպրոցական աշնանային և գարնանային արձակուրդների ժամանակ: 3. Անկախ դասավանդվող առարկայից՝ գործնական, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքների անցկացման և դրանց ստուգման համար սահմանել հստակ վճար՝ հավասարության սկզբունքը պահպանելու նկատառումից ելնելով: 4. Վերանայել քիմիայի լաբորանտների աշխատավարձը՝ հաշվի առնելով քիմիական վնասակար նյութերի հնարավոր բացասական ազդեցությունը նրանց առողջության վրա: Շնորհակալություն առաջարկության համար․ 1-ին և 2-րդ հարսերի կարգավորումները դուրս են ներկայացված նախագծի կարգավորումների շրջանակներից, 3- նախագծով գրավոր աշխատանքների ստուգման համար լրավժարներ նախատեսված չեն /ուսուցիչների պարտականությունն է/, 4․ կքննարկվի լրացուցիչ
21 Nune Hakobyan 28.08.2020 01:14:46 Ինչո՞ւ է ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը սահմանվում մինչև 12 դասարան 0,5 դրույք, իսկ ուսումնական գծով փոխտնօրենինը 0,5 դրույք նախատեսվում է մինչև 9 դասարանի դեպքում։ ՄԿԱ փոխտնօրենի գործառույթները ուսմասվարի գործառույթներից պակաս չեն, եթե չասենք ավել են Շնորհակալություն հարցի համար, այն կքննարկվի
22 Գևորգ Դանիելյան 28.08.2020 19:01:37 1. Հաստատությունները ենթակա են ֆինանսավորման հետևյալ բանաձևերով՝ Ըգ = ((ՏԴթ xՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա + (ՏԴթ + ՄԴթ + ԱԴթ) x ԴՂլ+ՄՄգ+ ՈՈՒԱա + ՆԽթ x ՈՒՆա x 1,8) x 12 + ԲԼլ + Սգ+Դգ+ ՀԴծ, Կարծում եմ, որ ոչ բոլորը կկարողանան օգտվել այս բանաձևից: Կարելի է պարզեցնել և առանձնացնել կոնկրետ օրինակներով՝ գյուղական, քաղաքային, համայնքային, ավագ, միջնակարգ, հիմնական 2. ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքների ամսական աշխատավարձը քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք հաշվարկելու նպատակը ո՞րն է, եթե վերոնշյալ անձանց ամսական աշխատավարձը վերապահված է դպրոցի ինքնակառավարմանը Հաստիքների մասո առաջարկում եմ ՝ մինչև 9 դասարանի դեպքում դրույքաչափերը՝ Տնօրեն-1, Ուս.գծ. տ.տ. – 0.75 ԴԱԿ-0.5 ՄԿԱ- 0.5 Հաշվապահ-0.5 Գրադարանավար-0.5 Գործ. – 0.5 Տնտեսվ. – 0.5 Համ. օպերատոր- 0.75 Օժ. Բանվոր – 1 Զինղեկ – 0.75 Ցերեկային պահակ – 1 Լաբ. – 0.5 9-18 դասարանի դեպքում դրույքաչափերը՝ Տնօրեն-1, Ուս.գծ. տ.տ. – 1 ԴԱԿ-0.75 ՄԿԱ- 0.75 Հաշվապահ-0.75 Գրադարանավար-0.75 Գործ. – 1 Տնտեսվ. – 0.75 Համ. օպերատոր- 1 Օժ. Բանվոր – 1.5 Զինղեկ – 1 Ցերեկային պահակ – 1 Լաբ. – 0.5-1 Այլ ծախսերի մեջ հաշվի առնել նաև շենքային պայմանները: 1․ Կարծում ենք բանաձևը պարզ է, և ցանկացած ֆինանսաան կրթություն ունեցող անձ հեշտությամբ կարող է կատարել հաշվարկներ 2․ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի, 3․ Այլ ծախսերի մեջ շենքային պայմանների մասով առաջարկությունն ունի հստակեցման կարիք
23 Քիշմիշ Հակոբյան 28.08.2020 21:53:56 Այսօր մեծ է ՄԿԱ փոխտնօրենի դերը դպրոցում,որի միջոցով կարևոր և ամուր հիմքերի վրա է դրվում աշակերտ-դպրոց-ծնող կապը: Այն նպաստում է ԾԽ,ԱԽ,դասղեկների համագործակցությանը: Առաջարկում եմ 12-24 դասարանների դեպքում ՄԿԱ փոխտնօրենի հաստիքը թողնել մեկ դրույք: Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի