Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2020 թվականի  N___- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.      

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N1610-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 6-րդ կետում «հոկտեմբերի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով,

2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում 2020 թվականի նոյեմբերի 1-ն` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համարվում է երկարաձգված սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշման դրույթների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման 3-րդ կետով նշված նոտարներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    08.07.2020 - 23.07.2020

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5727

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

09.07.2020

Սույն նախագիծը առաջարկում եմ հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ. - ՀՀ կառավարության որոշումը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին, այն դեպքում, որ նախագծով անդրադարձ է կատարվում միայն ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետներին: Հաշվի չի առնված ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարծիքը; - Նախագծով ներկայացված տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները, չեն համապատասխանում իրականությանը: Նշված բոլոր կառույցները առ այսօր փայլուն աշխատանքներ են իրականացրել և իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության բնակչության սպասարկման համար: Առավել ևս բանկային և կադաստրի համակարգում առցանց համակարգը աշխատել է անխափան և սահմանված ժամկետներում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն և մատուցվել են համապատասխան ծառայությունները: Անձամբ իրականացրել եմ երեք հատ նոտարական ծառայությամբ գործարքներ, անշարժ գույքի հետ կապված երկու գործարք և բազմաթիվ բանկային գործարքներ: - Հիմնավորման և մանրամասնելու կարիք ունի նախագծի 5-րդ կետով բերված ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաներով բերված տեղեկատվությունը, Պարետի որոշումների մասին: Հիմնավորումից պարզ չէ, որ որոշումների մասին է խոսքը գնում և ինչ կապ ունեն և ինչ ազդեցություն ունեն այդ որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման վրա:

See more