Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Կիրառական քաղաքականության և բարեվարքության հայաստանյան կենտրոն 26.05.2020 17:25:58 Առաջարկում ենք նախագծի 2-րդ կետում ավելացնել երեխաների ևս մեկ խումբ՝ հետևյալ ձևակերպմամբ - ուսումնական հաստատություն կանոնավոր հաճախող, սակայն ընդհանուր և/կամ անհատական ուսումնական պլանով նախատեսված ակադեմիական գիտելիքներ չունեցող և/կամ զարգացման սահմնաված չափանիշներին չհամապատասխանող երեխա։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ բազմաթիվ երեխաներ կանոնավոր հաճախելով ուսումնական հաստատություն ստանում են գնահատականներ, սակայն փաստացի չեն տիրապետում ակադեմիական և ֆունկցիոնալ գրագիտության պահանջվող մակարդակին։ Այս երեխաները ֆիզիկապես լինելով կրթության մեջ, փաստացի դուրս են մնում պարտադիր հանրակրթությունից։ Հետևաբար, սույն կարգը պետք է նաև անդրադառնա այս խմբի երեխաների հայտնաբերմանն ու վերաներառմանը կրթության մեջ։ ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել բացառապես պարտադիր կրթությունից ֆիզիկապես դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման գործընթացում բոլոր պատասխանատու կառույցների հետ համագործակցության հարաբերությունները: Առաջարկությունը նախագծի կարգավորման առարկայի հետ առնչություն չունի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: