Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 02.11.2023 - 17.11.2023

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ 1)      ներդնել բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, 2)      սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները,3)      հստակեցնել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ սահմանելով աջակցության առանձնահատկությունները:  
0 1402

Discussed 26.05.2020 - 11.06.2020

«Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվումենպարտադիրկրթությունիցդուրս մնացած դպրոցահասակերեխաներիբացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման)՝ բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցությանհետկապվածհարաբերությունները:
1 7470

Under development

Discussed 26.03.2020 - 10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության իրավակիրառական պրակտիկան բացահայտել է երեխաների համար՝ որպես տարբեր ռիսկերի, այդ թվում շահագործման ենթարկվելու ռիսկի նկատմամբ առավել խոցելի խումբ, ուղղորդման հստակ մեխանիզմի բացակայությունը և դրա սահմանման անհրաժեշտությունը:  Զոհերի նույնացումը և աջակցության տրամադրումը ուղղորդման բաղկացուցիչ փուլերից են  և տրամաբանորեն պետք է ներառված լինեն  ՀՀ կառավարության 05.05.2016թ. N492-Ն որոշմամբ սահմանված կարգում: Ուղղորդման ընթացակարգի նպատակն է ամրապնդել միջգերատեսչական կապերը ուղղորդման մասնակիցների միջև: Նախագծով առաջարկված փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը, այլ և կսահմանեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ: Նախագծում առաջարկված փոփոխությունները կնպաստեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծմանը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և վերահսկմանը: Նախագիծը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգի  հզորացմանը:
0 5961

Under development

Discussed 04.10.2018 - 19.10.2018

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է բարելավել ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնելով գործող համակարգի արդյունավետությունը, և վերացնել այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները:    
0 9690