Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Վարդան Պետրոսյան 03.06.2020 02:37:02 ՀՀ ՊԵԿ֊ը գերհզոր կառույց է. լինելով տեսչական մարմին, միևնույն ժամանակ ունի սեփական քննչական, օպերատիվ հետախուզական և մյուս ստորաբաժանումները։ Գտնում եմ, որ նշված գործիքակազմին տիրապետելը մի կողմից արդարացված է նրանով, որ պետական եկամուտները ապահովելու առաքելությունն կրող կառույցը պետք է լինի հզոր, սակայն մյուս կողմից այդ հզորությունը ռիսկային ազդեցություն ունի Հանրապետության ժողովրդավարական և իրավական սկզբունքների վրա։ Այս առումով կադրային քաղաքականությունը մշակելիս գտնում եմ, որ առաջնահերթությունը չպետք է տրվի բացառապես մասնագիտական գիտելիքների և ունակություններին, այլ պետք է գնահատել մարդկային որակը՝ մասնավորապես օբյեկտիվ և վերլուծական միտքը։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ է նաև ատեստավորելու գործող աշխատակիցներին, քանի որ հսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները մեծամասամբ չեն տիրապետում պատշաճ վարչարարության սկզբունքներին և նպատակներին։ չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: