Add to favourites

Under development

«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման:

  • Discussed

    22.05.2020 - 06.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5199

Print

Suggestions

Վարդան Պետրոսյան

03.06.2020

ՀՀ ՊԵԿ֊ը գերհզոր կառույց է. լինելով տեսչական մարմին, միևնույն ժամանակ ունի սեփական քննչական, օպերատիվ հետախուզական և մյուս ստորաբաժանումները։ Գտնում եմ, որ նշված գործիքակազմին տիրապետելը մի կողմից արդարացված է նրանով, որ պետական եկամուտները ապահովելու առաքելությունն կրող կառույցը պետք է լինի հզոր, սակայն մյուս կողմից այդ հզորությունը ռիսկային ազդեցություն ունի Հանրապետության ժողովրդավարական և իրավական սկզբունքների վրա։ Այս առումով կադրային քաղաքականությունը մշակելիս գտնում եմ, որ առաջնահերթությունը չպետք է տրվի բացառապես մասնագիտական գիտելիքների և ունակություններին, այլ պետք է գնահատել մարդկային որակը՝ մասնավորապես օբյեկտիվ և վերլուծական միտքը։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ է նաև ատեստավորելու գործող աշխատակիցներին, քանի որ հսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները մեծամասամբ չեն տիրապետում պատշաճ վարչարարության սկզբունքներին և նպատակներին։

See more