Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՈՒՄ

մայիսի 2020 թվականի № Ն
ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգը հաստատելու մասին» №462Ն որոշման՝
1) հավելվածի 3-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունները․
«Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 կետով․
«12.1. Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքում՝ սույն կարգով սահմանված բոլոր գործընթացները (այդ թվում՝ փաստաթղթերի նշագրում, ստորագրում) կարող են իրականացվել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:»․
3) հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. Սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում Հանձնաժողովի արտահերթ նիստի, ինչպես նաև նիստում լրացուցիչ կարգով ներկայացված ներքին (լոկալ), առանձնահատուկ դեպքերում՝ անհատական, իսկ արտակարգ իրավիճակներով (այդ թվում՝ ռազմական դրությամբ) պայմանավորած, ինչպես նաև սպառողների շահերին, համակարգի հուսալիությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում նաև նորմատիվ բնույթի որոշումների նախագծերի վրա:»․
4) հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«32. Պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը, նախքան նիստը սկսվելը, ստուգում է նիստին հրավիրված կարգավորվող անձանց ներկայացուցիչների անձը և նիստին մասնակցելու լիազորությունը հաստատող փաստաթղթերը, ապա կազմում նիստին ներկայացած անձանց ցանկ։ Ցանկը ստորագրվում է նիստին ներկայացած անձանց կողմից, բացառությամբ Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքի, որ պարագայում ցանկը ստորագրվում է Պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից։»․
5) հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակիցը, Հանձնաժողովի՝ նորմատիվ բնույթի, ինչպես նաև կարգավորվող անձանց վերաբերյալ անհատական բնույթի որոշումների էլեկտրոնային տարբերակները՝ ստորագրումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում զետեղում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում։»․
6) հավելվածի 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 ենթակետով․
«8․1) սույն կարգի 49․1 կետով նախատեսված դեպքում՝ նիստի ձայնագրման անհնարինության վերաբերյալ նշում (հիմնավորում),»․
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1 կետով․
«49․1․ Նիստի ձայնագրման համար նախատեսված սարքավորման անսարքության, ինչպես նաև նիստի ձայնագրման անհնարինության այլ դեպքերում ապահովվում է միայն նիստի արձանագրումը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                              Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

  • Discussed

    15.05.2020 - 31.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1167

Print