Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

         «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ԱՅԴԹՎՈՒՄՆԱԵՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՇԵՆՔԵՐՈՒՄԱՌԿԱԱԶԱՏԿԱՄԱԶԱՏՎԱԾԲՆԱԿԵԼԻՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԻՐԱՎՈՒՆՔՈՎՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին առկաազատտարածքնորպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործմանիրավունքովհատկացնելու հետ կապված հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունից:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակների ուսումնասիրության արդյունքում բացահայել թերությունները և համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ ապահովել տվյալ տարածքներում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը:

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում էտվյալ գործընթացն իրականացնելու համար ստեղծել  միջգերատեսչական հանձնաժողով, կազմում ընդգրկելով Կոմիտեի, (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), ՀՀ ՏԿԵ ու ՀՀ ԱՍՀ նախարարությունների, ՀՀ ՏԿԵՆմիգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի,  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչներին:

Բնակարանային պայմանների բարելավումը դա հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված սենյակի հատկացումն է: Իսկ շահառու են համարվում հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիները, որոնց ընտանիքը բաղկացած է 3 և ավելի անձից և բնակտարածքի մակերեսը չի համապատասխանում մեկ շնչի համար օրենսդրությամբ սահմանված չափանիշների պահանջներին:

Վերջիններս դիմում են ներկայացնում Կոմիտե և մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է շահառուի(երի) կողմից ներկայացրած տեղեկատվությունը (բնակարանային պայմանների բարելավելու նպատակով ազատ սենյակ, կամ տարածք ստանալումասինդիմումները,դրանց կցված փաստաթղթերը) և ներկայացվում է հանձնաժողովին:

Եթե տվյալ տարածքի համար առկա է մեկ դիմում, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում տվյալ տարածքը որպես բնակարանային տարածքի բարելավում տրամադրել միակ  դիմող շահառուին, իսկ եթե տվյալ տարածքի համար դիմել են մեկից ավելի շահառու, ապա հանձնաժողովը շահառուի ընտրության իրականացվում է հետևյալ առաջնահերթությամբ՝

1) փաստացի բնակության մակերեսը ընտանիքի մեկ շնչի համար համեմատական տեսանկյունից կազմում է նվազագույնը,

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունի ավելի բարձր միավոր,

3) ընտանիքում գերակշռում են անչափահաս երեխաների թիվը,

4) ընտանիքում առկա է հաշմանդամության կարգ ունեցող երեխա,

5) ընտանիքում առկա հաշմանդամություն ունեցող անձ  և հաշմանդամության կարգը ավելի բարձր։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կբարելավի Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների բնակարանային պայմանները։

  • Discussed

    07.05.2020 - 22.05.2020

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5834

Print

Suggestions

Արտաշես Թառլամազյան

15.05.2020

Ի հավելումն նախորդ առաջարկի նշեմ, որ սույն նախագծով նախատեսված այն աշխատանքները, որոնք դրվում են կոմիտեի աշխատակազմի և ստեղծվելիք միջգերատեսչական հանձնաժողովի վրա, արդեն իսկ իրականացվել են նախկինում նույն վարչության (կոմիտեի նախկին անվանումը պետական գույքի կառավարման վարչություն էր) համապատասխան ստորաբաժանումների կողմից և համակարգվել են իմ կողմից։ Դրանք հասանելի են նաև ներկայում, ուստի անհրաժեշտ է օգտվել արդեն առկա տեղեկատվությունից, այլ ոչ թե կազմակերպել նոր՝ «հզոր», սակայն բոլորովին անպետք միջոցառում։

Արտաշես Թառլամազյան

12.05.2020

Անընդունելի է նախագծով առաջարկվող կարգավորման տարբերակը, ըստ որի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքները, այդ թվում՝ ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված ազատ կամ ազատված բնակելի տարածքները առաջարկվում է տրամադրել օգտագործման իրավունքով: Ստացվում է, որ միևնույն գույքի նկատմամբ կիրառվում է երկու տարբեր մոտեցում, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ (փոփոխություններով հանդերձ) սահմանված կարգով այդ տարածքները պետք է նվիրվեն ըստ որոշման այդպիսի իրավունքից օգտվող անձանց: Ընդ որում, 2019թ.-ի հուլիսի 25-ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ (N 971-Ն) համապատասխան փոփոխություններ են կատարվել N 305-Ն որոշման տեքստի 2-րդ կետում և. «2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ … 2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:»: ՈՒստի և որոշման նախագիծը առնվազն հակասում է արդեն ընդունված կարգավորումներին և առնվազն զրկում է քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած տարածքները նվիրատվությամբ ստանալու իրենց իրավունքից: Տպավորություն է ստեղծվում, որ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարությունը, անձամբ կոմիտեի նախագահը տեղյակ չէ իր իսկ նախաձեռնած որոշումից, ինչը խոսում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ անձնակազմի ոչ կոմպետենտության մասին:

See more