Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտաշես Թառլամազյան 12.05.2020 01:31:32 Անընդունելի է նախագծով առաջարկվող կարգավորման տարբերակը, ըստ որի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքները, այդ թվում՝ ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված ազատ կամ ազատված բնակելի տարածքները առաջարկվում է տրամադրել օգտագործման իրավունքով: Ստացվում է, որ միևնույն գույքի նկատմամբ կիրառվում է երկու տարբեր մոտեցում, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ (փոփոխություններով հանդերձ) սահմանված կարգով այդ տարածքները պետք է նվիրվեն ըստ որոշման այդպիսի իրավունքից օգտվող անձանց: Ընդ որում, 2019թ.-ի հուլիսի 25-ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ (N 971-Ն) համապատասխան փոփոխություններ են կատարվել N 305-Ն որոշման տեքստի 2-րդ կետում և. «2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ … 2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:»: ՈՒստի և որոշման նախագիծը առնվազն հակասում է արդեն ընդունված կարգավորումներին և առնվազն զրկում է քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած տարածքները նվիրատվությամբ ստանալու իրենց իրավունքից: Տպավորություն է ստեղծվում, որ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարությունը, անձամբ կոմիտեի նախագահը տեղյակ չէ իր իսկ նախաձեռնած որոշումից, ինչը խոսում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ անձնակազմի ոչ կոմպետենտության մասին: Չի ընդունվել ՀՀ կառավարության 2011 թ-ի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) կանոնակարգվում է միայն բնակելի տարածքների նվիրատվության գործընթացը։ ՀՀ կառավարության 2019թ-ի հուլիսի 25-ին N 971-Ն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի ավելի հրապարակային, թափանցիկ, արագ, օպերատիվ և առանց վարչական քաշքշուկների կազմակերպման, նվիրատվության համար առաջադրվող պահանջների մեղմացման, նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկի ճշգրտման (լրացման) հետ։ Փոփոխության արդյունքում որոշման Որոշման 1-ին կետի 1-ին ենթա¬կե¬տով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ 1) համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին (բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում), որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք (բացառությամբ բնակելի տարածքների նկատմամբ ընդհանուր կամ բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասի, չկառուցապատված հողամասերի, բնակելի նշանակության օժանդակ շինությունների, ինչպես նաև ոչ բնակելի նշանակություն ունեցող շենքերի, շինությունների). 2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:»։ Սակայն վերը նշված որոշմամբ կանոնակարգված չէ պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին առկա ազատ տարածքն որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը։ Արդյունքում հանրակացարաններում բնակվող քաղաքացինների բազմաթիվ դիմում-բողոքների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել Կոմիտեի ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակների ուսումնասիրության արդյունքում բացահայել թերությունները և համապատասխան միջոցառումների իրականացման շնորհիվ ապահովել տվյալ տարածքներում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը։ Դրա համար մշակվել է տվյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է իրականացնել տվյալ տարածքներում բնակվող քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավումը: Հարկ է նշել, որ բնակարանային պայմանների բարելավումը դա հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված սենյակի հատկացումն է: Իսկ շահառու են համարվում հանրակացարանային բնակելի տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիները, որոնց ընտանիքը բաղկացած է 3 և ավելի անձից և բնակտարածքի մակերեսը չի համապատասխանում մեկ շնչի համար օրենսդրությամբ սահմանված չափանիշների պահանջներին: Հավելենք, որ առաջարկությամբ հանդես եկող անձը չի կարողանում տարբերակել բնակելի տարածքների նվիրատվության և ազատ տարածքն որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացները
2 Արտաշես Թառլամազյան 15.05.2020 15:36:53 Ի հավելումն նախորդ առաջարկի նշեմ, որ սույն նախագծով նախատեսված այն աշխատանքները, որոնք դրվում են կոմիտեի աշխատակազմի և ստեղծվելիք միջգերատեսչական հանձնաժողովի վրա, արդեն իսկ իրականացվել են նախկինում նույն վարչության (կոմիտեի նախկին անվանումը պետական գույքի կառավարման վարչություն էր) համապատասխան ստորաբաժանումների կողմից և համակարգվել են իմ կողմից։ Դրանք հասանելի են նաև ներկայում, ուստի անհրաժեշտ է օգտվել արդեն առկա տեղեկատվությունից, այլ ոչ թե կազմակերպել նոր՝ «հզոր», սակայն բոլորովին անպետք միջոցառում։ ՉԻ ընդունվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում նախագծի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկող «Արտաշես Թառլամազյան» անձը կեղծ օգտատեր է։ Արտաշես Թառլամազյանը ներկայումս Կոմիտեում ներգրավված է որպես փորձագետ և անձամբ հաստատում է, որ իր անունից նման առաջարկություններ չի ներկայացրել։ Ենթադրում ենք, որ Արտաշես Թառլամազյանի անունից հանդես եկող կեղծ օգտատերը փորձում է հասարակության շրջանում տարածել ապատեղեկատվություն՝ վարքաբեկելով կառույցի աշխատանքը, ինչպես նաև անհարկի (ոչ հիմնավորված) գնահատական տալով Կոմիտեի ղեկավարության և անձնակազմի մասին։ Խորհուրդ ենք տալիս կեղծ օգտատիրոջը նախագծի հետ կապված իր անհանգստությունները ու մտահոգությունները (եթե այդպիսիք կան) ներկայացնել սեփական անվան տակ։ Կոմիտեն պատրաստ է քննարկել բոլոր խելամիտ առաջարկները։