Add to favourites

Under development

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________________ 2020 թվականի N        –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի 2-րդ հոդվածը, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-285-Ն oրենքի 1-ին հոդվածը և Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • որոշման`

ա. 1-ին կետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը ճանաչել ուժը կորցրած.

  • որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«6) բանկ՝ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

7) սոցիալական ապահովության հաշիվ` սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի անվամբ բացված հատուկ հաշիվ.

8) միանվագ դրամական վճարների հաշիվ` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ծնողի (սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ բացված հատուկ հաշիվ:.      

բ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում, 42-րդ կետում «հարկի» բառից հետո լրացնել «, շահութահարկի» բառը.

գ. 22.1-ին կետում «ամբողջությամբ» բառը փոխարինել «անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ծնողը խնամքի նպաստի իրավունք է ունեցել» բառերով:

դ. 24-րդ և 35-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:».

ե. 25-րդ կետում «բանկային հաշվին» բառերը փոխարինել «անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին» բառերով.

զ. 29-րդ և 36-րդ կետերում «ծնողի բանկային» բառերը փոխարինել «ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության» բառերով.

է. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Բացառությամբ սույն կարգի 34-րդ կետում նշված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում չվճարված խնամքի նպաստը վճարվում է ծնողի կամ այլ անձի դիմումի հիման վրա՝ բանկում ծնողի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Այս դեպքում, եթե դիմումին կից ներկայացվում է ծնողի տված՝ խնամքի նպաստն այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը, ապա չվճարված խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է լիազորված անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվելու միջոցով։».

ը. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետով.

«37․1. Սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի կամ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև  հաշվետիրոջ (ծնողի, իսկ  սույն կարգի 37-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ իր անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի, իսկ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց չվճարված խնամքի նպաստի գումարն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով` Կառավարության 12 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումներով սահմանված կարգով:
  • Discussed

    05.05.2020 - 20.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4969

Print