Add to favourites

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

   Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

  «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

    Ոորոշման նախագծի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտություն է առաջանալու ընդունել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրաման:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

    Որոշման նախագծի ընդունումը 2020թ. և հետագա տարիների ՀՀ պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Discussed

    30.03.2020 - 14.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 18034

Print

Suggestions

Մարտիկ Մարտիրոսյան

10.04.2020

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում (այսուհետ նաև՝ Որոշման նախագիծ) անտեսվել է այն հանգամանքը, որ ներկայում հայտարարված է արտակարգ դրություն, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայությամբ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ մինչև մայիսի 1-ը վերացվի արտակարգ դրությունը, դա չի նշանակում, որ վիրուսով վարակվելու վտանգն ինքնին չեզոքացվում է: Վտանգները կարող են լինել բազմաթիվ: Օրինակ՝ բժշկական հաստատություններում բազմաթիվ զորակոչիկներ միասին, այդ թվում՝ այլ քաղաքացիների հետ, հերթի մեջ սպասում են իրենց հետազոտմանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները: Առաջարկվում է Որոշման նախագծով սահմանել այն գործողությունները, որոնք կկանխեն վիրուսի տարածումը ինչպես զորակոչիկների, այնպես էլ զորակոչով պայմանավորված զինծառայողների շրջանում: Օրինակ՝ սահմանել մեկ օրվա ընթացքում նույն բժշկի մոտ զորակոչիկների հետազոտման առավելագույն չափ, ինչպես նաև ապահովել, որ զորակոչիկների միևնույն ժամանակ այլ քաղաքացիների հետ չգտնվեն նույն տարածքում: Ապահովել, որպեսզի զորակոչված զինծառայողները մինչև ծառայության հիմնական վայր մեկնելը մեկուսացվեն (որը պետք է ներառվի նրանց ծառայության ժամկետում) և թեստ հանձնեն : Եթե չկա այդպիսի անհրաժեշտության առաջարկվում է այն մասին հիմնավորում ներկայացնել Որոշման նախագծի վերաբերյալ կազմված տեղեկանքում:

See more