Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՈՐՈՇՈՒՄԸ 

«----» «-------------------------» 2020 թվականի N---- Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման Հավելվածի 3-րդ  կետի՝

ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1) երեխայի խնամքն առաջին հերթին կենսաբանական ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը` այլընտրանքային խնամքի տրամադրումը դիտելով որպես տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ, սակայն պարտադրված միջոց, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորելը՝  որպես ժամանակավոր լուծում.»: 

բ) 3-րդ ենթակետում «ընտանեկան տիպի մանկատուն» բառերը փոխարինել «ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերով:

2) Որոշման Հավելվածի 4-րդ կետի՝

ա) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3) կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում բացառապես խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում.»:

բ) 5-րդ ենթակետում «երեխայի խնամքի գիշերօթիկ, ինչպես նաև» բառերը հանել:

  1. Որոշման Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «7) ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում՝ խնամքը կազմակերպել հետևյալ առաջնահերթությամբ՝ որդեգրման հնարավորության դեպքում՝ որդեգրում, խնամակալի, խնամատարի ընտանիք»:

4) Որոշման Հավելվածի 5-րդ կետի՝

ա)  4-րդ և 6-րդ ենթակետերը  ուժը կորցրած  ճանաչել.

բ)  5-րդ ենթակետում «երեխաների» բառից հետո լրացնել «ցերեկային» բառը.

գ) 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.

 9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն.»։

5) Որոշման Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական հոգածության կենտրոնում,» և «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում,» բառերը հանել: 

6) Որոշման Հավելվածի 7-րդ կետի՝

ա)  4-րդ և 6-րդ ենթակետերը  ուժը կորցրած  ճանաչել.

բ)  5-րդ ենթակետում «երեխաների» բառից հետո լրացնել «ցերեկային» բառը.

գ) 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.

 9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

  • Discussed

    02.03.2020 - 17.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6339

Print

Suggestions

Հասմիկ Ղուկասյան

04.03.2020

Երեխայի խնամքը ցերեկային կենտրոնում չի կարող դիտարկվել այլընտրանքային խնամքի տեսակ, ուստի առաջարկում եմ որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը հանել այդ ցանկից։ Մեծ հույս ունեի, որ այս փոփոխությամբ կուղղվի նաև 2016 թվականից եկող սխալ ընկալումը, որով երեխային և ընտանիքին աջակցող կամ հոգածության կենտրոնները դիտարկվում էին որպես այլընտրանքային խնամք։ Ցերեկային կենտրոնները կոչված են աջակցելու ընտանիքներին երեխաներին ընտանիքում խնամելու համար և կանխարգելում են երեխաների առանց անհրաժեշտության բաժանումը ընտանիքից և երեխաների մուտքը այլընտրանքային խնամքի ցանկացած տեսակ։ Այլընտրանքային խնամքը երեխայի խնամքն է կենսաբանական ընտանիքից դուրս։ Իսկ ցերեկային խնամքի կենոտրոն հաճախելիս երեխաները բնակվում են իրենց ընտանիքներում, ուղակի ցերեկային խնամք են ստանում աջակցության կենտրոններում, այնպես ինչպես և մանկապարտեզներում։ Շնորհակալություն Հասմիկ Ղուկասյան

See more