Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմք ընդունելով ոլորտում իրականացվող բարեփոխումները և ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ հաստատությունների տիպերը և հետևաբար ուղղորդման ուղիները և նվազագույն չափորոշիչները անհրաժեշտ է փոփոխել: Մասնավորապես, ցերեկային աջակցության կենտրոնների ցանցը ընդլայնվում է՝ ընդգրկելով ողջ հանրապետության տարածքը, ինչպես նաև գործելով համընդհանուր չափորոշիչով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն՝ անկախ ապրելակերպ  ուղեկցող կյանքի ծառայությունը՝ ինքնուրույն կյանքով ապրելուն ուղղված և մասնագիտական հմտություններ ձեռքբերելու նպատակով:

  • Discussed

    02.03.2020 - 17.03.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6426

Print

Suggestions

Հասմիկ Ղուկասյան

04.03.2020

Երեխայի խնամքը ցերեկային կենտրոնում չի կարող դիտարկվել այլընտրանքային խնամքի տեսակ, ուստի առաջարկում եմ որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը հանել այդ ցանկից։ Մեծ հույս ունեի, որ այս փոփոխությամբ կուղղվի նաև 2016 թվականից եկող սխալ ընկալումը, որով երեխային և ընտանիքին աջակցող կամ հոգածության կենտրոնները դիտարկվում էին որպես այլընտրանքային խնամք։ Ցերեկային կենտրոնները կոչված են աջակցելու ընտանիքներին երեխաներին ընտանիքում խնամելու համար և կանխարգելում են երեխաների առանց անհրաժեշտության բաժանումը ընտանիքից և երեխաների մուտքը այլընտրանքային խնամքի ցանկացած տեսակ։ Այլընտրանքային խնամքը երեխայի խնամքն է կենսաբանական ընտանիքից դուրս։ Իսկ ցերեկային խնամքի կենոտրոն հաճախելիս երեխաները բնակվում են իրենց ընտանիքներում, ուղակի ցերեկային խնամք են ստանում աջակցության կենտրոններում, այնպես ինչպես և մանկապարտեզներում։ Շնորհակալություն Հասմիկ Ղուկասյան

See more