Add to favourites

Under development

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                                                                    

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

                   ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                   

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի բ) ենթակետի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2019թ. Օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
  4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են փոփոխությունները․

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-84-Ն օրենքով Ծրագրի N1 ցանկում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել են՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր` 90107) և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր`  90109)։

2) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-222-Ն օրենքով Ծրագրի N1 ցանկում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից հանվել են՝ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90122) և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90073)։

3) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-259-Ն օրենքով Ծրագրի N1 ցանկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել է՝ «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90110)։

  1. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
  2. 6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56.887 մլն դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 29.721 մլն դրամ, (այդ թվում նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 27.166 մլն դրամ:
  3. 7. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55.481 մլն դրամ:
  4. 8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2019 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 1.406 մլն դրամ:
  5. 9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Աճուրդով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:

  1. 11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել են 7 գնորդ:

2) 2 գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 32 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի: Պրոֆիլի պահպանության պարտավորություններ ստանձնել են 5 գնորդ:

4) 3 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

5) Մասնավորեցման պայմանագրերով 2019 թվականի ընթացքում 1 գնորդի կողմից նախատեսված ներդրումային և 2 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։

6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 2-ում:

 

12.Ընկերությունների լուծարման գործընթացը

1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։

2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու, դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 5 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել և 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:

5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 110 170 հազ․դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 60 609 հազ․ դրամ, համայնքային բյուջե՝ 20 898 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 23 983 հազ․ դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով 4 680 հազ․դրամ:

6) ՀՀ պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 74․961 հազ․ դրամ։

7) «Արաքս» ՓԲԸ-ի ոչ պետական բաժնեմասի հայտնաբերված թվով 95 սեփականատերերի համար որպես լուծարային արժեք հաշվարկվել է 11303,1 հազար դրամ, որից 8685,0 հազար դրամը փոխանցվել է նրանց հաշվեհամարներին, իսկ 2618,1 հազար դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե որպես եկամտային հարկ։ Չհայտնաբերված թվով 78 սեփականատերերին հասանելիք արժեքը՝ 7436,9 հազար դրամ, փոխանցվել է ՀՀ կառավարության 10․10․2019թ․թիվ․ 1402-Ա որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությանբ գանձապետական ստորաբաժանումում Պետական գույքի կառավարման կոմիտեի անվամբ բացված ավանդային հաշվին։

8) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 3-ում:

 

 

  1. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1)      Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

 

Հավելված 1

 «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

         կատարման 2019  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

         ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին

 

Հ/Հ

Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Հայաստանի Հանրապետության

 կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-

ման ձևը

Մեկնարկային գինը    (հազ.դրամ)

Աճուրդի հաղթողի առաջարկած

գինը

(հազ.դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազ. դրամ)

Պայմանագրի կնքման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Ընդերքաբան»  ԲԲԸ   (ծածկագիր`62130)

100% պետական սեփականություն համարվող բաժնետոմս   

Իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան,

Չարենցի 46

Գտնվելու վայրը՝

Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փող. N 40/25

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29

N 1377-Ա որոշում

 

դասական

2023․99

2023․99

16898․4

08․02․2019թ 301-Ա

 

 

 

 

                                                                                                                                             

 

Հավելված 2

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի

         կատարման 2019  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

հ/հ

Մասնավորեցված  գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք,  Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան

Պայմանագիր՝  225-Մ 20.01.2005թ.

 

Պրոֆիլի պահպանում

20.01.2019թ.

Պահպանվել է:

2

«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկումևներդրում» ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ Երևանյան 2

Գնորդ՝  «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

Պայմանագիր՝  874-ՈՒ 25.02.2016թ.

 

100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում

25.02.2019թ.

 

Չի կատարվել: Պարտավորությունը չի կատարվել հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ

3

«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

քաղ.Երևան Ֆուչիկի 30

Գնորդ՝«Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

Պայմանագիր`601-Ու 07.10.2003թ.

 

 

Պրոֆիլի պահպանում

 

07.10.2019թ.

 

Պահպանվել է

4

«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր

Գեղարքունիքի մարզ,գ.Նորատուս

Գնորդ՝«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

29.12.2019թ.

 

Պահպանվել է

5

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքային համայնքի Վ.Սարգսյան փողոց, 4-րդ թաղամաս, թիվ 36/1 հասցեում գտնվող գույք

ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք

879-Ու 09.08.2018թ. պայմանագիր

 

32 000 000 ՀՀ դրամի ներդրում

06.09.2019թ.

Կատարվել է 32 770 000 ՀՀ դրամ

6

«Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր

Գնորդ՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ

880-Ու 21.11.2018թ. պայմանագիր

 

Պրոֆիլի պահպանում

 

21.11.2019թ.

Պարտավորությունը  չի կատարվել

7

 

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք

Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան

226-Մ 24.01.2005թ. պայմանագիր

 

Պրոֆիլի պահպանում

 

24.02.2019թ.

Կոմիտե է մուտքագրվել Գնորդի 12.07.2019թ. գրությունը, որով հայտնվել է, որ  «Բարեկամություն» կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ ՀՀ  ոստիկանության Հրազդանի բաժնի 26.06. 2019թ. որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ  քրեական գործի հարուցումը մերժվել է։

 


Հավելված 3

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

         կատարման 2019  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստԾրագրի

Ընկերության անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության

Կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

20904.8

«Արթիկի նավթամթերք»  ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2016 թվականի սեպտեմբերի22-ի

N 971-Ա որոշում

Սնանկ:

 
  1.  

90111

«Օշական»  մանկական

վերականգնողական կենտրոն»  ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի

N 940-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

62021

«Արաքս» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի մարտի 15-ի

N 266-Ա որոշում

Լուծարված:

 
  1.  

90100

«Ագրոսպասարկում» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի

N 1268-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90113

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2019 թվականի դեկտեմբերի  26-ի

N 1963-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում։

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-իպահանջների կատարման անհրաժեշտությամբ: Օրենքի հոդված 12-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը մասնավորեցման գործում», մասնավորապես, ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի (17.12.1997թ.-ի ՀՕ-188) հոդված 12-ի) կետով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-95-Ն, 09.06.2017թ.): Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2019 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

  1. Նախագծի մշակման գործընթացումներ գրավված ինստիտուտները

և անձիք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային:

  1. Այլ տեղեկություններ

Օրենքի նախագիծը մշակվել է օգտվելով հետևյալ իրավական ակտերից՝

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը, 17.12.1997թ., ՀՕ-188 (բոլորփոփոխություններով և լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 31.05.2006թ., ՀՕ-124-Ն (բոլոր փոփոխություններով և լրացումներով),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքը, 09.06.2017թ, ՀՕ-95-Ն:

  1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվություն հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:
  • Discussed

    18.02.2020 - 09.03.2020

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5478

Print