Add to favourites

Under development

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 25.02.2020 19:31:18 1. Կառավարության որոշման նախագծի Հավելված 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 4-րդ «Կառուցվածքային մոդելը» կետով առաջարկվում է միգրացիոն ծառայությունը ընդգրկել ներքին գործերի նախարարության կազմում, նշելով մի շարք երկրների միջազգային փորձը: Առաջարկում ենք, որպեսզի միգրացիոն ծառայությունը հանդես գա որպես ՀՀ կառավարությանն առընթեր ծառայություն, քանի որ ՀՀ-ում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում մոտավորապես 80 տոկոս ապաստան հայցողներն ու փախստականները հետապնդվում են իրենց ծագման երկրի իշխանությունների կողմից, նրանք համարվում են խոցելի խումբ, եւ հաճախ չեն վստահում ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Նրանց սուբյեկտիվ ընկալմամբ ուժային կառույցների ներկայացուցիչները կարող են իրենց մասին տեղեկատվություն հաղորդեն իրենց երկրի իշխանություններին, հետեւաբար վերոնշված անձինք կաշկանդված կլինեն իրենց հետ իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի երկրում կատարվածը միգրացիոն ծառայությանը հայտնելուց: 2. Առաջարկում ենք ոստիկանության համակարգում ստորաբաժանումների հետ կապված փոփոխություններ կատարելու դեպքում ոստիկանության անձագրերի եւ վիզաների վարչության՝ քաղաքացիության տրման, քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի տրամադրման, ինչպես նաեւ արտաքսման հետ կապված գործառույթները թողնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության իրավասությանը։ 3 Առաջարկում ենք Կառավարության որոշման նախագծի Հավելված 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը լրացնել նոր 12-րդ կետով ՝ Սահմանել, որպես բարեփոխում, ոստիկանության համակարգից զատ պետք է ներդնել մասնավոր դետեկտիվի ինստիտուտը, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ քաղաքացին դիմում է ոստիկանություն եւ ոչ բոլոր դեպքերում է, որ ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունը գործում է արդյունավետ։ Գտնում ենք, որ նախ եւ առաջ պետք է ընդունել օրենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր դետեկտիվի գործունեությունը կարգավորելու վերաբերյալ, ուսումնասիրելով մի շարք զարգացած երկրների փորձը (ԱՄՆ, Ռուսաստան)։ Համապատասխանեցնել օրենքը ՀՀ-ում գործող օրենդրությանը։ Առաջարկում ենք ոստիկանության ակադեմիայի կազմում ստեղծել ուսումնական բաժին, նախկին պաշտոնաթող քննիչների պետական համակարգի այլ աշխատակիցների համար, որտեղ վերջիններս կարող են անցնել 5 ամսվա ուսումնական ծրագիր եւ ստանալ ՀՀ-ում որպես մասնավոր դետեկտիվ աշխատելու լիցենզիա: 1) Մասնավոր դետեկտիվների գործունեության կարգի նկարագիրը ստորեւ. • մասնավոր դետեկտիվ գործունեությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով և ունի շահույթ ստանալու նպատակ • մասնավոր դետեկտիվ գործունեությունը հիմնված է պայմանագրային հարաբերությունների վրա, որտեղ հստակ սահմանված են այդ հարաբերությունների առաջացման և դադարեցման պայմանները եւ ժամկետները • Մասնավոր հետախուզական գործունեությամբ զբաղվող անձինք չեն օգտվում իրավապահ մարմինների եւ պաշտոնատար անձանց իրավունքներից։ • մասնավոր դետեկտիվ գործունեությունը հիմնականում կանխարգելիչ բնույթ է կրում: • Այս կառույցների իրավասությունն ավարտվում է նրանով , որ իրենց կողմից ձեռք բերված հավելյալ տեղեկատվությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին ի շահ իրենց հաճախորդի։ 2) Մասնավոր դետեկտիվների գործառույթների նկարագիրը ստորեւ. • Իրենց հաճախորդների համար քաղաքացիական դատավարության հետ կապված տեղեկատվության հավաքագրում։ • Հաճախորդների համար անվճարունակ կամ անվստահելի գործընկերների նույնականացում։ • Առանձին քաղաքացիների կենսագրական և անհատականությունը բնութագրող այլ տվյալների պարզում։ • Անհայտ կորած քաղաքացիների որոնում • Անձանց կամ կազմակերպությունների կողմից սնանկ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում • Հրապարակային տեղեկատվության հավաքագրում կապված որոշ անձանց գործունեության հետ։ 4․Առաջարկում ենք ոստիկանության կազմում ստեղծել ստորաբաժանում, որը մասնագիտացված կլինի ընտանեկան բռնությունների դեպքերով, կունենա հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետներ, ինչպես նաեւ նույն ստաբաժանման կազմում ստեղծել բաժին, որը զբաղվում է օտարերկրացիների հաղորդումների ընդումամբ նրանց հետ կապված քրեական գործերի վարմամբ: 5․ Առաջարկում ենք ստեղծել անկախ թարգմանչական եւ փորձագիտական կենտրոն, որը կհամակարգի ոստիկանությունում թարգմանիչների եւ փորձագետների ներգրավվման գործընթացները ։
2 <<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ 25.02.2020 19:32:43 1. Կառավարության որոշման նախագծի Հավելված 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 4-րդ «Կառուցվածքային մոդելը» կետով առաջարկվում է միգրացիոն ծառայությունը ընդգրկել ներքին գործերի նախարարության կազմում, նշելով մի շարք երկրների միջազգային փորձը: Առաջարկում ենք, որպեսզի միգրացիոն ծառայությունը հանդես գա որպես ՀՀ կառավարությանն առընթեր ծառայություն, քանի որ ՀՀ-ում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում մոտավորապես 80 տոկոս ապաստան հայցողներն ու փախստականները հետապնդվում են իրենց ծագման երկրի իշխանությունների կողմից, նրանք համարվում են խոցելի խումբ, եւ հաճախ չեն վստահում ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Նրանց սուբյեկտիվ ընկալմամբ ուժային կառույցների ներկայացուցիչները կարող են իրենց մասին տեղեկատվություն հաղորդեն իրենց երկրի իշխանություններին, հետեւաբար վերոնշված անձինք կաշկանդված կլինեն իրենց հետ իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության վայրի երկրում կատարվածը միգրացիոն ծառայությանը հայտնելուց: 2. Առաջարկում ենք ոստիկանության համակարգում ստորաբաժանումների հետ կապված փոփոխություններ կատարելու դեպքում ոստիկանության անձագրերի եւ վիզաների վարչության՝ քաղաքացիության տրման, քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի տրամադրման, ինչպես նաեւ արտաքսման հետ կապված գործառույթները թողնել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության իրավասությանը։ 3 Առաջարկում ենք Կառավարության որոշման նախագծի Հավելված 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը լրացնել նոր 12-րդ կետով ՝ Սահմանել, որպես բարեփոխում, ոստիկանության համակարգից զատ պետք է ներդնել մասնավոր դետեկտիվի ինստիտուտը, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ քաղաքացին դիմում է ոստիկանություն եւ ոչ բոլոր դեպքերում է, որ ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունը գործում է արդյունավետ։ Գտնում ենք, որ նախ եւ առաջ պետք է ընդունել օրենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր դետեկտիվի գործունեությունը կարգավորելու վերաբերյալ, ուսումնասիրելով մի շարք զարգացած երկրների փորձը (ԱՄՆ, Ռուսաստան)։ Համապատասխանեցնել օրենքը ՀՀ-ում գործող օրենդրությանը։ Առաջարկում ենք ոստիկանության ակադեմիայի կազմում ստեղծել ուսումնական բաժին, նախկին պաշտոնաթող քննիչների պետական համակարգի այլ աշխատակիցների համար, որտեղ վերջիններս կարող են անցնել 5 ամսվա ուսումնական ծրագիր եւ ստանալ ՀՀ-ում որպես մասնավոր դետեկտիվ աշխատելու լիցենզիա: 1) Մասնավոր դետեկտիվների գործունեության կարգի նկարագիրը ստորեւ. • մասնավոր դետեկտիվ գործունեությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով և ունի շահույթ ստանալու նպատակ • մասնավոր դետեկտիվ գործունեությունը հիմնված է պայմանագրային հարաբերությունների վրա, որտեղ հստակ սահմանված են այդ հարաբերությունների առաջացման և դադարեցման պայմանները եւ ժամկետները • Մասնավոր հետախուզական գործունեությամբ զբաղվող անձինք չեն օգտվում իրավապահ մարմինների եւ պաշտոնատար անձանց իրավունքներից։ • մասնավոր դետեկտիվ գործունեությունը հիմնականում կանխարգելիչ բնույթ է կրում: • Այս կառույցների իրավասությունն ավարտվում է նրանով , որ իրենց կողմից ձեռք բերված հավելյալ տեղեկատվությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին ի շահ իրենց հաճախորդի։ 2) Մասնավոր դետեկտիվների գործառույթների նկարագիրը ստորեւ. • Իրենց հաճախորդների համար քաղաքացիական դատավարության հետ կապված տեղեկատվության հավաքագրում։ • Հաճախորդների համար անվճարունակ կամ անվստահելի գործընկերների նույնականացում։ • Առանձին քաղաքացիների կենսագրական և անհատականությունը բնութագրող այլ տվյալների պարզում։ • Անհայտ կորած քաղաքացիների որոնում • Անձանց կամ կազմակերպությունների կողմից սնանկ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում • Հրապարակային տեղեկատվության հավաքագրում կապված որոշ անձանց գործունեության հետ։ 4․Առաջարկում ենք ոստիկանության կազմում ստեղծել ստորաբաժանում, որը մասնագիտացված կլինի ընտանեկան բռնությունների դեպքերով, կունենա հատուկ գիտելիքների տիրապետող մասնագետներ, ինչպես նաեւ նույն ստաբաժանման կազմում ստեղծել բաժին, որը զբաղվում է օտարերկրացիների հաղորդումների ընդումամբ նրանց հետ կապված քրեական գործերի վարմամբ: 5․ Առաջարկում ենք ստեղծել անկախ թարգմանչական եւ փորձագիտական կենտրոն, որը կհամակարգի ոստիկանությունում թարգմանիչների եւ փորձագետների ներգրավվման գործընթացները ։
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 25.02.2020 20:05:21 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումները ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին համապատասխան նոր իրավապահ համակարգ ձևավորելու վերաբերյալ: Միաժամանակ ցանկանում ենք արձանագրել, որ ծրագրում ներառված գործողությունները ձևակերպված են շատ ընդհանրական, հստակ չեն, դժվար չափելի են, որոնք հնարավորություն չեն տալիս որոշակի դարձնել հնարավոր արդյունքների չափելիությունը: Իհարկե, այս փուլում դժվար է հստակեցնել գործողությունը, բայց որպես ընդհանուր գործողության ենթակետեր կարելի է ձևակերպել ենթագործողություններ, որոնց իրականացման արդյունքում կարելի է նաև սահմանել նախատեսվող կոնկրետ և չափելի արդյունք: Արդյունքների հստակ ձևակերպումները հիմք են հանդիսանում հետագայում ծրագրի արդյունավետ մշտադիտարկման համար։ Ծրագրում բացակայում են ֆինանսական ցուցիչները։ Անհրաժեշտ է հստակ մատնանշել ֆինանսական ծախսերի չափը յուրաքանչյուր գործողության համար։ Արձանագրենք, որ ռազմավարության ոչ բոլոր խնդիրներն են պատշաճ արտացոլված դրանց լուծմանն ուղղված գործողությունների ծրագրում: Ծրագրի թիվ 1 գործողությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ պարզաբանելով թե ինչ տեսակի աուդիտ պետք է անցկացվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Ծրագրի թիվ 2 գործողությունն անհրաժեշտ է խմբագրել՝ հանելով «ըստ անհրաժեշտության» բառերը։ Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և ընդհանուր տեսլականը՝ գործող կրթական ծրագրերը անխուսափելիորեն պետք է փոփոխվեն, մշակվեն նոր իրավունքահեն ծրագրեր և դասավանդման ժամանակակից մոդելներ։ Ծրագրի թիվ 3 գործողությունը իր բովանդակությամբ չափելի չէ մշտադիտարկման որևէ եղանակով կամ գործիքով։ Անհրաժեշտ է հստակեցնել գործողությունը և արդյունքը։ Ծրագրում որպես ելակետային գործողություն բացակայում է բարեվարքության գնահատման համակարգի մշակումը և ներդնումը։ Գործող ատեստավորման համակարգը և դրանով պայմանավորված տարիներով կուտակված խնդիրները կապված Ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների (անգործություն) հետ ակնհայտորեն ցույց են տալիս նոր գնահատման համակարգի ներդնման անհրաժեշտությունը։ Բարեվարքության գնահատումը՝ ներառելով նաև մասնագիտական կարողությունների որակավորումը, պետք է իրականցվի թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և շարունակականության սկզբունքների հիման վրա։ Որպես գործողություն անհրաժեշտ է նախատեսել հանցագործությունների քննության մեթոդաբանությունների մշակումը` մարդու իրավունքների չափանիշներին և սկզբունքներին համապատասխան, զերծ քաղաքական ազդեցությունից, և որոնք պահպանում են հանրային հաշվետվողականության և իրավունքի գերակայության սկզբունքները (Տես օրինակ՝ Police Reform in Serbia. Towards the creation of a modern and accountable police service. Law Enforcement Department OSCE Mission to Serbia and Montenegro, 2004, էջ․ 13: Հասանելի է՝ https://www.osce.org/serbia/18310?download=true ): Կից ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում պատրաստված զեկույցը։
4 Ստելլա Չանդիրյան 25.02.2020 23:38:35 Ռազմավարությամբ նախատեսված է, որ «․․․ոստիկանության քննությանը կարող են հանձնվել ընտանեկան բռնության եւ ճանապարհատրանսպորտային դեպքերով, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության վերաբերյալ գործերի քննությունը․․․»։ Միաժամանակ Ռազմավարության համաձայն՝ Պարեկային ծառայության գործառույթները ներառում են, օրինակ, • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, • իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը • տուժող անձին անհետաձգելի հոգեբանական օգնության ցուցաբերումը եւ այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգի պարագայում կարող է իրականացվել իրավախախտման նախականխում/կանխում՝ եւ միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռազմավարությամբ բավարար հստակությամբ ձեւակերպված չէ, թե Ոստիկանության կառուցվածքում որ մարմինն է ունենալու ընտանեկան բռնության գործերով զբաղվելու իրավասություն՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ Պարեկային ծառայությունն, ի թիվս այլնի, կարող է ունենալ նաեւ ընտանեկան բռնության գործերով քննություն իրականացնելու իրավասություն։ Հաշվի առնելով վերոգրյալն ու ինչպես նաեւ գենդերային բռնության դեպքերով գործերի քննության առանձնահատկություններն ու ընտանեկան բռնության գործերով հանցավորության վտանգավորությունը՝ առաջարկում ենք Ոստիկանության կառուցվածքային եւ գործառութային փոփոխություններ կատարելուց առաջ քննարկումներ իրականացնել ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
5 Ստելլա Չանդիրյան 25.02.2020 23:38:35 Ռազմավարությամբ նախատեսված է մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծման գաղափարը, որն ըստ Ռազմավարության, պետք է ապահովվի անձնական տվյալների պաշտպանության եւ դրա նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ եւ գործուն համակարգ, սակայն Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում քաղաքացիական վերահսկողության համակարգի ձեւավորման սկզբունքներին, ինչը նույնպես առաջարկում ենք ավելացնել։
6 Ստելլա Չանդիրյան 25.02.2020 23:38:35 Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել ոստիկանության ծառայությունում կին ոստիկանների ներգրավման ուղղությամբ։
7 Ստելլա Չանդիրյան 25.02.2020 23:38:35 Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում կրթական, ինչպես նաեւ վերապատրաստումների մոդուլների չափորոշիչներին, ինչն առաջարկում ենք հստակեցնել՝ ներառելով որ այդ ծրագրերը պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների, գենդերային զգայունության, խտրականության բոլոր ձեւերի բացառման, զոհակենտրոն մոտեցման սկզբունքների հիման վրա։
8 Ստելլա Չանդիրյան 25.02.2020 23:38:35 Ռազմավարությամբ հստակեցված չէ նաեւ վերապատրաստումներ իրականացնող անձանց վերաբերյալ կարգավորումներ, ինչն առաջարկում ենք ավելացնել՝ նշելով որ ուսումնական ծրագրերի աուդիտի, կրթական ծրագրերի մշակման, վերանայման եւ դասավանդման գործընթացներում անհրաժեշտ է ներառել նաեւ ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: