Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են, մասնավորապես՝ ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները և անսարքություն հայտնաբերելու դեպքում ՀԴՄ-ները սպասարկման կենտրոն ներկայացնելու և վերջինիս կողմից ՀԴՄ-ների վերանորոգման աշխատանքներին վերաբերող կարգավորումները:

Հայաստանի Հանրապետությունում գործող կապի առաջատար օպերատորների կողմից ներկայացված տեղեկանքների համաձայն՝ ՀԴՄ-ների միջոցով հարկային մարմնի տեղեկատվական բազա տվյալների ուղարկման, ինչպես նաև ընթացիկ սպասարկման իրականացման համար անհրաժեշտ շարժական կապի ապահովումը իրականացվում է առավելագույնը 3G կապուղու միջոցով, քանի որ փոխանցվող տվյալների ծավալը փոքր է: Մինչդեռ, Որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերության համաձայն՝ ՀԴՄ-ն պետք է ունենա SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով, WIFI, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն:

Որոշման N3 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որն սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Սպասարկման կենտրոնն ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ: Խնդիրն այն է, որ Որոշմամբ սահմանված չեն հստակ ժամկետներ վերոնշյալ գործընթացների իրականացման համար:

  • Discussed

    24.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3178

Print