Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

………….................. 2019 թվականի N …….. – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի    1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N1318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

           1) Որոշման N1 հավելվածի՝

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

«է.  SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,

բ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,

գ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,

դ. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`

Գրառման տեսակը

Նկարագրություն

Ձևաչափ

ՀԴՄ գրանցում

r:<time>, <tin>, <crn>, <serial>

ՀԴՄ գրանցում

Գրանցման ժամը unix timestamp տեսքով

<time>  

ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը

<tin>     

ՀԴՄ-ի գրանցման համարը

<crn>    

ՀԴՄ գործարանային համարը

<serial> 

ՀԴՄ ապաակտիվացում

c:<time>,<tin>,<crn>,<serial>

ՀԴՄ ապաակտիվացում

ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix timestamp տեսքով

<time>  

ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը

<tin>     

ՀԴՄ գրանցման համարը

<crn>    

ՀԴՄ գործարանային համարը

<serial> 

Բաժնի ստեղծում

nd:<time>,<departmentId>,<taxMode>

Բաժնի ստեղծում

Բաժնի ստեղծման ժամը unix timestamp տեսքով

<time>  

Տվյալ բաժնի համարը

<departmentId> 

Հարկման տեսակի նույնականացման համարը

<taxMode>      

ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում

p:<time>, <id>, <lottery-info>, [<receipt-info>]

ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում

Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով

<time>  

ՀԴՄ կտրոնի համարը

<id>     

ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը

<lottery-info>

{<dId>:<totalWithTax>:<tax>} յուրաքանչյուր բաժնի համար, բաժանված ստորակետներով

<receipt-info>    

 Բաժնի նույնականացման համարը

<dId>              

Ընդհանուր գումարը տվյալ բաժնում՝ ներառյալ ԱԱՀ

<totalWithTax>     

Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ բաժնում

<tax>       

Կտրոնի վերադարձ

p:<time>, <id>, <crn>, <serial>

Կտրոնի վերադարձ

Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով

<time>  

Վերադարձվող կտրոնի համարը

<id>     

Վերադարձի կտրոնի համարը

<tin>      

ՀԴՄ գրանցման համար

<crn>    

Համաժամանակեցում

s:<time>, <status>

Համաժամանակեցում

Համաժամանակեցմանժամը unix timestamp տեսքով

<time>  

1-   եթե համաժամանակեցումը հաջողվել է

<status>

0-  եթե համաժամանակեցումը չի հաջողվել

 

  2) Որոշման N3 հավելվածի՝

ա. 15-րդ կետում «որն» բառից հետո լրացնել «առավելագույնը 3 ժամվա ընթացքում» բառերը,

բ. 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«16.  Սպասարկման կենտրոնը իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար,  իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:»,  

գ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    24.12.2019 - 08.01.2020

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3177

Print