Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 23.12.2019 15:44:27 Ծրագրի վերաբերյալ առաջնային՝ մակերեսային մի քանի նկատառումներ. Ծրագրում 1 հատ ականջապիտակի ձեռքբեման համար նշված 300 դրամը հիմնավորման կարիք ունի, քանի որ տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունն ու տեղում իմ հանդիպումները թույլ են տալիս ասել, որ 300 դրամին համարժեք ամերիկյան 0.65 ցենտով խնդրահարույց է և իրատեսական չէ որակյալ ականջապիտակի ձեռքբերումը, որովհետև Հայաստանի փոքր գլխաքանակի համար արտադրողի համար ուղղակի ձեռնտու չի լինի նման գնով ականջապիտակ տրամադրելը՝ չհաշված ականջապիտակների տրանսպորտային ծախսերը: Հակառակ դեպքում կլինի մի շարք Արևելյան եվրոպայի երկրների, Ղազախստանի փորձը, երբ էժան և անորակ ականջապիտակների կիրառման հետևանքով կարճ ժամանակ անց ստիպված են եղել պատվիրել նույն ականջապիտակի այնպիսի քանակություն, որը չի նախատեսված ծրագրի ոչ միայն տվյալ տարվա, այլև հաջորդ տարվա ծախսերով, իսկ հետագայում ստիպված են եղել ձեռքբերել որակյալ ու թանկ պիտակներ, որը ֆինանսական առումով առավել ձեռնտու էր էժան, սական ավելի մեծ թվով պիտակների պատվիրման ծախսերից: Նույն խնդիրը դակիչների դեպքում է, քանի որ ծրագրով նախատեսված 8000 դրամով՝ ԱՄՆ 16.7 դոլարին համարժեք, դժվաչ թե որակյալ դակիչ հնարավոր լինի ձեռք բերել: Բացի այդ, ծրագրով 500 դակիչի կարիք սահմանելը նշանակում է, որ դակումը կատարելու են շատ ավելի քիչ թվով աշխատողներ, որի դեպքում լուրջ քննարկման և հիմնավորման կարիք ունի դակում կատարելու գործընթացի թե կանոնակարգումը, թե իրականացնողների շրջանակն ու քանակի սահմանումը: Ծառայության մատուցման համար 300 դրամ սահմանելը ևս հիմնավորման կարիք ունի և պետք է հստակ որոշվի, թե կոնկրետ 1 գլուխ կենդանու համարակալման համար կատարողը ինչքան է վարձատրվելու՝ մաքուր և կեղտոտ հաշվարկով: Ծրագիրը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ոչ միայն նշված գործողությունների, այլև դրանց իրականացման ապահովման համար պահանջվող ինստիտուցիոնալ մակարդակով օրենսդրական փաթեթային լուծում նախապես տալու անհրաժեշտությունից ելնելով, հակառակ դեպքում կատարված ահռելի ծախսերը չեն տա ակնկալվող արդյունքը, օրինակ՝ բազմաթիվ երկրների փորձով հաստատված է, որ սեփականատերերը հրաժարվում են համարակալումից կամ հետո պարզվում է, որ կենդանիների զգալի քանակի մոտ պիտակները հաճախ պոկվում են կամ կորում են, նման իրավիճակի լուծումները և պատասխանատուներն ու պատասխանատվության ինստիտուտը արդյո՞ք օրենսդրությամբ կանխանշված և հնարավորինս լուծված են: Պատասխանը միանշանակ ոչ է, հետևաբար համալիր մոտեցումների և գործողությունների կարիք կա, որոնք ծրագրում չկան: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
2 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 08:41:25 Նախագծում ներկայացված <<Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները:>> ձևակերպմանը տրված է լուծման միակ տարբերակ, հաջորդիվ ներկայացված չեն տարբերակի եզակիության հիմնավորումներ։ Ինչպես եք հիմնավորում, որ այս ձևակերպման հիմնավորմանը կարելի է հասնել բացառապես գյուղատնտեսական կենդանիների համարակալման օգնությամբ, չկան արդյոք այլ համակարգեր, որն է առաջարկի առավելությունը։
3 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 09:29:13 2. <<Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ: Մինչդեռ առանց կենդանիների համարակալման, անձնագրավորման և գրանցման հնարավոր չէ ապահովել հետագծելիության սկզբունքով համապատասխան հսկողությունը>>: Ինչպես եք ապահովելու այս սկզբունքի պահանջը, քանի որ համարակալված կենդնանի չի նշանակում հետագծելիության ապահովում։ հեռտգծելիության աօահովման համար անհրաժեշտ է համակարագային և կապակցված ծրագրեր, որոնց առաջարկվող նախագիծը չի անրադառնում։ Միայնակ է մնում կենդանիների համակարալումը, որը ոչ մի խնդիր չի կարող լուծել առանց համապատասխան կոնցեպտի։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
4 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 09:33:21 <<ինչպես նաև հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ ներկայումս խիստ հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման ու անձնագրավորման>> նախագծում ներկայացված այս միտքը նույնպես չի մեկնաբանվում հաջորդիվ, որտեղ է իրական և գործուն կապը գյուղատնտեսական կենդանիների համարակալման և սննդամթերքի անվտանգության միջև՞։
5 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 09:38:12 <<4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման հայեցակարգի մշակումն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-N որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների» ցանկում>>։ Ունեք արդյոք ուսումնասիրություն և եթե այո, ապա որտեղ է հրապարակված, թե Վայոց Ձորի մարզում նախագծում ներկայացված ժամանակահատվածում իրականացված գյուղատնտեսական կենդանիների համարակալումը ինչու չհաջողեց, որոնք էին բացթողումները և վերջապես ինչու չի իրականացվել, եթե նախատեսված էր <<միջոցառումների իրականացման ցանկում>>։
6 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 11:32:41 <<5. Միաժամանակ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) համարակալման և հաշվառման համակարգը (այսուհետ՝ Համակարգ) կարող է խիստ վերահսկողություն սահմանել այնպիսի կարևոր գործընթացներում ինչպիսիք են՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հավաստագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը>> ձևակերպումը ինչպես է կյանքի կոչվելու, հղում արեք որևէ փաստաթղթից կամ հիվանդության դեմ պայքարի ծրագրից, որի իրականացման պարագայում պարտադիր է գյուղատնտեսական կենդանիների համարակալումը։ Տպավորություն է ստեղծվում, որ ականաջապիտակը խնդիր է լուծում։ Առաջարկում եմ հիմնավորեք, որ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մասին է խոսքը, ինչ գործողություններ եք ենթադրում, որտեղ համարակալումն ունի առանցքային նշանակություն։ Այս բովանդակության դեպքում նախագիծը կրում է դեկլերատիվ բնույթ և գործնական աշխատանքների հետ կապակցված լինելու հետ լուրջ խնդիրներ ունի։
7 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 11:36:48 <<6. Համակարգի ներդնումը կարող է հանդիսանալ կարևոր գործիք անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճգրտության բարձրացման, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար: Այն կարող է բարձրացնել նաև հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման արդյունավետությունը>>։ Ինչպես եք հիմնավորում նախագծում ներկայացված այս դիրքրոշումը, ձևակերպված է <<կարող է հանդիսանալ>>, կարող է և չհանդիսանալ, որ դեպքերում կհանդիսանա, հավելյալ ինչ գործառույթներ պետք է իրականացվեն, ինչ կապակցող համակարգեր կամ միջավայրեր պետք է ստեղծվեն, որպեսզի հանդիսանա։ Այս հարցերը բաց են։ Առաջարկում եմ ներկայացնել արգումենտավորված նախագիծ, տնտեսական միջամտությունը արդարացնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
8 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 11:56:09 <<Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի մեջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ>>։ Նախագծի այս պարբերության մեջբերման հիմնավորմը թերի է, ինչ անլուծելի իրավիճակ է ստեղծվում, երբ որ գլխաքանակի տվյալների անհամապատասխանություն է ի հայտ գալիս, հնարավոր չէարդյոք այլ մեթոդներով լուծել այդ խնդիրը, ինչու է համարակալումը միակը։
9 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 12:02:15 <<ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում>> միտքն ինչպես է բացատրվում, որոնք են կենդանիների համարակալմանը վերապահված այն դերակատարությունները, որոնց օգնությամբ կլուծվեն <<կենդանիների տեղաշարժի և սննդամթերքի հետագծելիության>> հետ կապված խնդիրները։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
10 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 12:04:51 <<Սակայն, պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ ԱՆԻ ՊԱՍ-ը ներկայումս չի գործարկվում>>: Կան արդյոք վերը նշված մեկնաբանությունը հավաստող ուսումնասիրություններ, հետազոտություններ։ Խնդրում եմ մանրամասնել, հիմնավորել։
11 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 14:31:11 <<17. Համակարգի ներդրման և գործարկման բացակայությունը բացասաբար է անդրադառնում տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և հանրապետության նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի ավելացման վրա>>....: Ինչ կապ եք տեսնում առաջարկվող նախագծի և վերը նշված պարբերության միջև, հաջորդիվ նույնպես անրադարձ չկա այս խնդրին։ Գործում է արդյոք տոհմային աշխատանքների իրականացման որևէ փաստաթուղթ և ինչպես է այն կապված սույն նախագծի հետ։ Առաջարկում եմ մանրամասնել, հակառակ դեպքում լոզունգային է հնչում։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքներն ընդունվել են ի գիտություն, ամփոփվել ամփոփաթերթում, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարություն։
12 Թաթուլ Ստեփանյան 24.12.2019 15:12:22 <<պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման համակարգ>>․․․։ Այս նախադասությունից ենթադրում ենք, որ նաև անձնագրավորման գործընթաց է նախատեսվում, այնինչ այդ մասին ոչ մի այլ տեղում ոչ մի մտքի կամ ձևակերպման չենք հանդիպում։ Ինչ է ենթադրում անձնագրավորումը և ինչպես է այն իրականացվելու։
13 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 09:01:37 <<21. պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման համակարգ, որը հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը>> պարբերության մեջ խոսվում է տեղեկատվական հարթակի և սսնդամթերքի անվտանգության մասին և ներկայացված չէ, թե ով և ինչպես է կառավարելու այս հարթակը, ում և ինչ ծավալներով է հասանելի լինելու տեղեկատվությունը և որն է իրական կապը հարթակի և սննդամթերքի անվտանգության միջև։
14 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 10:13:39 <<22. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները. • ԽԵԿ-ի համարակալման արդյունավետ մեթոդի առաջադրում>>։ Ի՞նչ նոր մեթոդի մասին է խոսքը, ներկայացված նախագիծն է դիտարկվում որպես նոր մեթոդ, թե մեկ այլ նոր մեթոդ է նախատեսված, որը կմշակվի հաջորդիվ։ Առաջարկում եմ անրադառնալ այս հարցին։
15 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:27:51 <<• ԽԵԿ-ի համարակալման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պետական կառույցի ստեղծում>>։ Ի՞նչ չափորոշինչներով է արդարացվում այսպիսի կառույց ունենալու հանգամանքը, ինչպես եք գնահատել։ Առաջարկում եմ մանրամասնել, ներկայացնել մեկնաբանություններ։
16 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:33:11 <<24. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը>>․․․․ Ինչ հանգամանքներ են դարձել այսպիսի ձևակերպման պատճառ, մանրամասնեք, սա ուղղակի գնահատական է, որը ենթադրում է հիմնավորումներ, հետազոտության կամ ուսումնասիրության արդյունքներ, միգուցե վիճակագրական տվյալների արդյունքներ և այլն։ Առաջարկում եմ հստակ տեղեկատվություն ներկայացնել։
17 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:35:17 <<25. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով>>․․․ Ի՞նչ ի նկատի ունենք տավարաբուծության տեխնոլոգիական գործընթաց ասելով, սա տերմին է, որ անհրաժեշտ է նույնականացնել։
18 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:37:06 <<27. ԽԵԿ-ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են նորաստեղծ ՊՈԱԿ-ի>>․․․․ Ո՞ր ՊՈԱԿ-ի մասին է խոսքը։
19 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:40:08 ․․․․<<ճշգրիտ իրականացնել Պատվաստում ծրագրով նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների պլանավորումն ու անցկացումը>>։ Անչափ կարևոր միջոցառման մասին եք գրում, առաջարկում եմ մեկնաբանել, ինչպես է դա իրականացվելու, ինչ հիմունքներով, որ կենդանիներին և մինչև երբ։ Ինչպես եք կապում կենդանիների համարակալումը և պատվաստումները, ներկայացրեք այդ երկու միջամտությունների կապակցվածության մեխանիզմները։
20 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:43:58 <<։ Ուստի, համապետական անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման համալիր միջոցառումների անկացման համար անհրաժեշտ Խմբերի ձևավորման մրցույթին (ՊՈԱԿ) կարող են մասնակցել նաև համայնքը սպասարկող անասնաբույժները ևս>>։ Այս ինչ մրցույթի մասին է խոսքը, երբ որ վերևում խոսվում էր միայն ինչ որ ՊՈԱԿ-ի վերապահելու այս միջոցառումների իրականացումը։ Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպես է ընտրվելու իրականացնող կողմը, ինչ ընթացակարգով, ինչ կարգավիճակ է սահմանված նրա համար։ Սրանք շատ կարևոր հարցեր են և անհրաժեշտ բացատրությունների պակաս է նկատվում առաջարկվող նախագծում։
21 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 12:58:26 <<Սակայն, հետագայում ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացը նախաձեռնում են տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձիք (այսուհետ՝ Շահառուներ), ովքեր 7 օրվա ընթացքում անասնաբուժական պարտադիր և ԽԵԿ-ի համարակալման ու հաշվառման միջոցառումներ իրականացնող Խմբին և/կամ համայնքը սպասարկող անասնաբույժին կամ համայնքապետարան ներկայացնում են տեղեկատվություն՝ հայտ, իրենց մոտ առկա համարակալման և հաշվառման ենթակա ԽԵԿ-ի առկայության վերաբերյալ (ծնված կենդանի, համարի կորուստ, անընթեռնելի ականջապիտակ և այլն)>>։ Երբ է այդ <<հետագան>>, որքան ժամանակ անց է այն գալու, ում է դիմելու ֆերմերը, ինչ ժամկետներում, ինչ ձևով, ով է հաջորդ քայլը ձեռնարկելու, և վերջապես երբ է կենդանին համարվում համակարալված, երբ որ ականջապիտակն է փակցված, թե երբ որ գրանցված է կամ մեկ այլ իրավիճակում։ Սրանք հարցեր են, առանց հստակ ձևակերպումների անհնար է գործնականում որևէ արդյունավետ միջոցառում իրականացնել։ Անրադարձեք այս հարցերին, պատշաճ և մանրակրկտորեն։
22 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:34:38 <<38. Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով>>։ Ով է այս խումբը, ինչ ընթացակարգով է ձևավորովում, ովքեր են անդամները, ինչ լիազորություններ ունեն և բազում այլ հարցեր, որոնք մանրամասնելու կարիք ունեն։
23 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:44:38 ․․․․․<<սակայն անհատական համարները ենթակ են փոխարինման միայն դրանց բացակայության (երկու ականջապիտակն էլ չկան), դրանց անընթեռնելի լինելու և պատահական կրկնողությունների դեպքում>>․․․ Ինչ ընթացակրգ է նախատեսվում, ինչ ժամկետներ, ինչով է փոխրինվում, նա նւյն համարի կրնությունն է, թե մեկ ալյ համար է, որը նաև տեղեկատվական բազայում թարմացման անհրաժեշտություն է առաջացնում և այլն։ Առաջարկում եմ մանրամասնել, ներկայացանել դերակատարների լիազորությունները։
24 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:46:50 <<ԽԵԿ ցեղը/ցեղայնությունը (մաքրացեղ, խառնացեղ, տոհմային) և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլն տաբերակիչ նշաններ), ծնի ամսաթիվը (երինջ, կով),>>․․․։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեկնաբանել, թե ում կողմից և ինչ ընթացակարգով է գնահատվելու կենդանու տոհմային լինելու հանգամանքը և ով է շնորհելու այդ կարգավիճակը։ Նաև այս նախագծի բովանդակության հետ այն ինչ առնչություն կարող է ունենալ։
25 Թաթուլ Ստեփանյան 25.12.2019 13:51:27 <<41. Միաժամանակ, թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում Խումբը Համարակալված ԽԵԿ-ի վերաբերյալ տվյալները սահմանված ժամկետում Համակարգ մուտքագրելու նպատակով ՊՈԱԿ է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք>>։ Ինչ գրանցամատյանի մասին է խոսքը, վերևում խոսվում է էլեկտրոնային տեղեկատվական հարթակ ունենալու մասին, իսկ այս պարբերությունում՝ գրանցամատյանի։ Սրանք զուգահեռ գնացող գործընթացներ են, թե գրանցամատյան ասելով ի նկատի ունեք տեղեկատվական հարթակը։ Եթե դրանք առանձին բաղկացուցիչներ են, ապա խնդրում եմ վերը նշված նկատառումներին զուգահեռ նշեք նաև թե ով է վարելու այդ գրանցամատյանը։