Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2019 թվականի    N ________ Լ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման 75-րդ կետի 9-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 112-րդ կետի 3-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:

 

 

 

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

   

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

_____________ -ի N _____ - Լ որոշման

 

 

 

 

 

 

 

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Պարենային ապահովումը և սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է և կարևորվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, այլ նաև մարդկանց առողջության ապահովման առումով: Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները:
  2. Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ: Մինչդեռ առանց կենդանիների համարակալման, անձնագրավորման և գրանցման հնարավոր չէ ապահովել հետագծելիության սկզբունքով համապատասխան հսկողությունը:
  3. Կարևորելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներով սահմաված դրույթների կիրարկման ապահովումը, ինչպես նաև հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության, դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարորակ մթերք մատակարարելու խնդիրները՝ ներկայումս խիստ հրամայական է դարձել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման ու անձնագրավորման, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:
  4. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և անձնագրավորման հայեցակարգի մշակումն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-N որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների» ցանկում:
  5. Միաժամանակ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) համարակալման և հաշվառման համակարգը (այսուհետ՝ Համակարգ) կարող է խիստ վերահսկողություն սահմանել այնպիսի կարևոր գործընթացներում ինչպիսիք են՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արձագանքումը, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների և կենդանական ծագման մթերքի հավաստագրումը և փաստաթղթավորումը, կենդանիների և կենդանական ծագման մթերքի ներկրումը և արտահանումը:
  6. Համակարգի ներդնումը կարող է հանդիսանալ կարևոր գործիք անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճգրտության բարձրացման, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար: Այն կարող է բարձրացնել նաև հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակման և միջոցառումների անցկացման արդյունավետությունը։
  7. Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում տավարաբուծությունից ստացված արտադրանքին։ Սակայն, ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ ՀՀ ՎԿ)։ Այն դեպքում, որ գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը իրականացվում է ընդամենը տարին մեկ անգամ, արդյունքում տարեսկզբին հաշվառված և տարվա ընթացքում փաստացի (շրջանառու) գլխաքանակի մեջև ի հայտ են գալիս անհամապատասխանություններ։
  8. Հաշվի առնելով, որ մեր հանրապետությունում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ավելի քան 85 տոկոսը հանդիսանում է սննդամթերք (միս, կաթ), որի զգալի մասը ապահովում է տավարաբուծությունը, ապա առկա ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվության տիրապետումը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումն ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործընթացում և որին կարելի է հասնել Համակարգի գործարկման միջոցով:

 

  1. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
  2. Հայաստանի Հանրապետության կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1315-Ն որոշմամբ։
  3. Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, որ համաձայն Կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 571.9 հազար գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ շուրջ 254.0 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում (աղյուսակ 1)։

Աղյուսակ 1

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ԽԵԿ-ի և հանրապետություն ներկրված տոհմային ԽԵԿ-ի գլխաքանակն ըստ տարիների

(ՀՀ ՎԿ, ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ)

Տեսակը

Չափի միավոր

Տարին

2015

2016

2017

2018

2019

Ընդամենը ԽԵԿ

1000

գլուխ

688.5

701.5

655.8

590.6

571.9

այդ թվում՝ կովեր

313.9

318.6

296.0

266.8

254.0

Տոհմային ԽԵԿ

գլուխ

321

451

439

214

210*

* 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ

  1. Հարկ է նշել, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N895-Ա որոշում), որի շրջանակներում մշակվել է ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ), որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։ Սակայն, պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ ԱՆԻ ՊԱՍ-ը ներկայումս չի գործարկվում:
  2. Բացի այդ, 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 13-ի նիստի N10 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման ծրագրին ու ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին», որը իրականացվել է միայն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի» (այսուհետ՝ Պատվաստման ծրագիր) շրջանակներում անասնաբույժերի հետ քաղաքացիաիրավական աշխատանքային պայմանագրերի կնքման մասով («Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետկան ոչ առևտրային կազմակերպություն):
  3. Ելնելով Հայաստանի Հանրապետության օրենքի գերակայության երաշխավորվածության և կիրարկման ապահովման սկզբունքներից, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում որակյալ և անվտանգ կենդանական ծագման սննդամթերքի (հումքի) արտադրության գործընթացի նկատմամբ սահմանված չափանիշների և պայմանների վերահսկման մակարդակի բարձրացման առաջնահերթություններից, անհրաժեշտ է հանրապետությունում ներդնել գյուղատնտեսական կենդանիների, մասնավորապես՝ ԽԵԿ-ի նույնականացման համակարգ։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
  2. Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է անասնաբուծական համախառն արտադրանքի ավելի քան 60 տոկոսը՝ համարվելով անասնաբուծության ոլորտում ամենաբարձր հաշվեկշիռ ունեցող ճյուղը (աղյուսակ 2)։ Սակայն, ԽԵԿ-ի գլխաքանակի ապակենտրոնացվածությունը, կենդանիների գրեթե չվերահսկվող տեղաշարժը, կաթի մթերման կայանների և համապետական սպանդանոցային մորթի բացակայությունը լուրջ մարտահրավեր են կայուն հակաանասնահամաճարակայի իրավիճակի ապահովման և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համար։
  3. Համակարգի ներդրման և գործարկման բացակայությունը բացասաբար է անդրադառնում տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և հանրապետության նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի ավելացման վրա, մասնավորապես՝ ԽԵԿ ցեղերի/ցեղայնության, տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև արհեստական սերմնավորման պետական օժանդակության համապատասխան ծրագրերի մշակման և/կամ իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների անհամապատասխանության և այդ նպատակով ակնկալվող ֆինանսական միջոցների հաշվարկի անճշտության առումով։

Աղյուսակ 2

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծական

արտադրանքի (միս, կաթ) կառուցվածքը (ՀՀ ՎԿ)

  Արտադրանքը

Չափի միավորը

Արտադրության ծավալը

Արտադրանքի արժեքը*,           մլրդ ՀՀ դրամ

Միս

(կենդանի զանգվածով)

1000           տոննա

190.3

284.2 **

որից՝ տավարի

125.0

187.0

ոչխարի և այծի

23.0

30.0

խոզի

25.0

44.3

թռչնի

17.3

23.0

Կաթ

697.7

106.1

Ընդամենը

-

390.3

*  Գյուղացիական տնտեսությունների կողմից իրացված արտադրանքի միջին գներ

** Սպանդային զանգվածի հաշվով

  1. Բացի այդ, համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում այն կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հնարավոր կլինի հանրապետությունում կազմակերպել արդյունավետ պայքար, ինչպես կենդանիների, այնպես էլ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն)։
  2. Համընդհանուր հայտնի է, որ գյուղատնտեսությունը հարմարվում է բարձր ռիսկային ոլորտ, ուստի Համակարգի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:
  3. Պայմանավորված վերոգրյալով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, հաշվառումը և տեղեկատվական համակարգի մշակումը սահմանել է առաջնահերթություն, որն ամրագրվել է 2010 թվականի նոյեմբերի 4-ի 1476-Ն թվակիր որոմամբ ընդունված «Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» մեջ (75-րդ կետ):

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել ԽԵԿ-ի համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման համակարգ, որը հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։
  2. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
  • ԽԵԿ-ի համարակալման արդյունավետ մեթոդի առաջադրում,
  • ԽԵԿ-ի համարակալման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պետական կառույցի ստեղծում,
  • տվյալների թվայնացման մատչելիության ապահովում,
  • Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմանն ուղղված միջոցառումների մշակում։

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  2. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ։
  3. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 245 հազար գլուխ տարեկան:
  4. Համակարգի գործարկման և հետագա բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ պարտադիր միջոցառումները (աղյուսակ 3)․

 

Աղյուսակ 3

Համակարգի գործարկումը և շարունակականությունն ապահովող միջոցառումները

Հ/հ

Միջոցառումը

Միջոցառման

նկարագիրը

Իրականացնող

մարմինը

Ժամկետները

1.

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծում

-   կանոնադրության (գործառույթների) հաստատում,

-   կառուցվածքի և աշխատակազմի սահմանում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)

2020 թվականի I եռամսյակ

2.

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման վերաբերյալ աշխատանքային ու միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակում

-   ըստ հանարպետության մարզերի նախատեսված աշխատանքների և ժամանակացույցի պլանավորում,

-   ըստ ծանրաբեռնվածության աշխատանքային Խմբերի (դրանցում ընդգրկված ծառայություն մատուցող անձանց) քանակի սահմանում,

-   բյուջեի հաշվարկում,

-   միջոցառումների քանակական և որական ցուցանիշների սահմանում

Նախարարություն

 

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ)

2020-2022 թվականներ

 

3.

Համակարգում ներգրավված անձնակազմի վերապատրաստում

-   գյուղատնտեսական կենդանիների համարակալման, տվյալների թվայնացման և համակարգչային ծրագրի կիրառման մատչելիության ապահովման և հմտությունների բարձրացման նպատակով վերապատրաստումների ու դասընթացների կազմակերպում,

Նախարարություն

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

ՊՈԱԿ

 

Հասարակական կազմակերպություններ

 

Հիմնադրամներ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

4.

Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում

-   տավարաբուծությամբ զբաղվող, ինչպես նաև կենդանական ծագման արտադրության արժեշղթայում ներգրավված տնտեսավարողներին ԽԵԿ համարակալման և հաշվառման կարևորության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,

-   հանրային լայն շրջանակների իազեկման նպատակով տեսահոլովակների, տեղեկատվական թռուցիկների, պաստառների պատրաստում

Նախարարություն

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հասարակական կազմակերպություններ

 

Հիմնադրամներ

2020-2022 թվականներ

5.

Ականջապիտակների, հատուկ դակիչների և մատյանների (այսուհետ՝ Պարագաներ) ձեռք բերում

-   տեխնիկական բնութագրերի մշակում,

-   սահմանված կարգով մրցույթի անցկացում

Նախարարություն

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ յուրաքանչյուր տարվա I եռամսյակ

6.

Միջոցառումներ իրականացնող  մարզային աշխատանքային խմբերի (այսուհետ՝ Խմբեր) ձևավորում

-   միջոցառումներ իրականացնող անձանց (Խմբերին) ներկայացվող նվազագույն պահանջների սահմանում,

-   մրցույթի անցկացում,

-   Խմբերի հետ քաղաքացիա-իրավական պայմանագրերի կնքում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ

7.

Պարագաների բաշխում

-   անասնաբուժական և համարակալման  միջոցառումներ իրականացնող Խմբերին Պարագաների տրամադրում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

8.

Բուն համարակալում

-  հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի ականջներին  (ձախ և աջ) ականջապիտակների ամրացում,

ՊՈԱԿ

2020 թվականի II կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

9.

Համարակալված ԽԵԿ հաշվառում

-  անասնատետրերի և ԽԵԿ-ի վերաբերյալ գրանցամատյանների վարում,

-  տվյալների թվայնացման միջոցով «ԱՆԻ ՊԱՍ» մուտքագրում

ՊՈԱԿ

2020 թվականի II կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

10.

Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

-  իրականացված աշխատանքների ֆինանսական և ոչ ֆինանսական տվյալների ամփոփում,

-  սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունների ներկայացում

ՊՈԱԿ

2020 թվականի I կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի (ամսական և/կամ եռամսյակային պարբերականությամբ)

11.

«ԱՆԻ ՊԱՍ» սպասարկում

-  էլեկտրոնային տեղեկատվական բազայի (սերվերի) տեխնիկական և ծրագրային անխափան աշխատանքի ապահովում

Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ ՀՀ ԿԵ ՍԱՏՄ)

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում

12.

ԽԵԿ-ի համարակալման գործընթացի վերահսկողություն

-   ԽԵԿ-ի համարակալման աշխատանքների որակի և ժամկետների վերահսկում,

-   չհամարակալված ԽԵԿ-ի կամ չգրանցված (ապօրինի) ականջապիտակների օգտագործման հայտնաբերում,

-   չհամարակալված կենդանի ԽԵԿ-ի և/կամ որպես միս իրացման սահմանափակում

Նախարարություն

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում

13.

Համակարգի մշտադիտարկում

-   Խնդիրների և բացթողումների բացահայտման և շտկման նպատակով Խմբերի կողմից իրականացվող համարակալման և տվյալների մուտքագրման աշխատանքների ուսումնասիրում,

-   ձեռք բերված Պարագաների որակի ուսումնասիրում,

-   տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում, ինչպես  նաև շահագրգիռ ու փոխկապակցված ոլորտներում (անասնաշուկաներ, սպանդանոցներ և այլն) հարցումների իրականացում,

Նախարարություն

 

ՊՈԱԿ

 

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հասարակական կազմակերպություններ

 

Հիմնադրամներ

2020 թվականի II կիսամյակ,

հաջորդիվ շուրջ տարի

 

  1. ԽԵԿ-ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են նորաստեղծ ՊՈԱԿ-ի, իսկ ԽԵԿ-ի համարակալման գորընթացի վերահսկումը, «ԱՆԻ ՊԱՍ» համակարգի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումը՝ ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի կողմից։
  2. Հաշվի առնելով, որ հանրապետությունում հակաանասնահամաճարակային կայուն վիճակի ապահովման նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվող Պատվաստաման ծրագրում ընդգրկաված է հանրապետությունում հաշվառված (ՀՀ ՎԿ) ողջ անասնագլխաքանակը, ապա անհրաժեշտ է, որ անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման ծառայությունները մատուցվեն ֆիզիկական կամ իրավաբանական կարգավիճակ ունեցող միևնույն աշխատանքային խմբի/երի կողմից (այսուհետ՝ Խումբ) (նկար 1)։

Նկար 1. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը

 

  1. Վերոգրյալ երկու միջոցառումների կենտրոնացումը մեկ ՊՈԱԿ-ի ներքո հնարավորություն կընձեռի մի կողմից ԽԵԿ-ի համարակալման գործընթացի անընդհատության (ծին, անհատական համարի կորուստ, փոխարինում) ապահովման, իսկ մյուս կողմից՝ ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի վերաբերյալ ստույգ տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ և ճշգրիտ իրականացնել Պատվաստում ծրագրով նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների պլանավորումն ու անցկացումը։
  2. ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացի պլանավորումն ու ըստ ծանրաբեռնվածության դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ Խմբերի (դրանցում ընգրկված անձանց) քանակի սահմանումը իրականացվելու է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշմամբ և/կամ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով հաստատված ԽԵԿ-ի համարակալմանը ներկայացվող պահանջները, ՀՀ ՎԿ կողմից մարզերի կտրվածքով հաշվառված ԽԵԿ-ի գլխաքանակը (2020-2021 թվականներ), Պատվաստում ծրագրով նախատեսված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների ծավալները, տարածաշրջանների, համայնքների քանակը, հեռավորությունը և այլն (աղյուսակ 4)։

Աղյուսակ 4

Հայաստանի Հանրապետության մարզերի հողային մակերեսը, վարչական շրջանների տարածքները և 2019 թվականի 1-ի դրությամբ հաշվառված  ԽԵԿ-ի գլխաքանակը

(«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, ՀՀ ՎԿ, ՀՀ կադաստրի կոմիտե)

ՀՀ մարզը

Վարչատարածքային միավորների քանակը, հատ

Մակերեսը, կմ2

ԽԵԿ, 1000 գլուխ

տարածաշրջան

համայնք

ընդհանուր հողային

այդ թվում՝ արոտ

ընդամենը

այդ թվում՝ կով

ք. Երևան

1

223

-

3 357

1 075

Արագածոտն

4

72

2 753

1 311.8

67 815

33 160

Արարատ

3

95

2 090

779.7

40 785

14 037

Արմավիր

3

97

1 242

215.18

50 804

16 051

Գեղարքունիք

5

57

5 348

1 818

102 501

48 358

Լոռի

5

56

3 799

1 456.3

67 793

33 337

Կոտայք

3

42

2 086

794.2

52 844

23 551

Շիրակ

5

42

2 680

1 120.7

86 964

40 799

Սյունիք

4

8

4 506

1 455.6

49 380

22 266

Վայոց ձոր

2

8

2 308

922.6

19 411

8 070

Տավուշ

3

24

2 704

630.2

30 207

13 286

Ընդամենը

37

502

29 743

 10 504

571 861

253 990

 

  1. Հարկ է նշել, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում Պատվաստում ծրագրում ընգրկված 12 հիվանդությունների նկատմամբ շուրջ 6.23 մլն հատ (փաստացի) կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները իրականացվել են թվով 545 անասնաբույժների (մասնագետների) կողմից։ Ընդ որում, շատ դեպքերում նշված ծրագրի շրջանակներում քաղաքացիա-իրավական պայմանագրերով ծառայություն մատուցող անասնաբույժները հանդիսացել են նաև տվյալ համայնքը(երը) սպասարկող անասնաբույժներ։ Ուստի, համապետական անասնաբուժական և ԽԵԿ-ի համարակալման համալիր միջոցառումների անկացման համար անհրաժեշտ Խմբերի ձևավորման մրցույթին (ՊՈԱԿ) կարող են մասնակցել նաև համայնքը սպասարկող անասնաբույժները ևս։
  2. ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման առավել բարդ և կարևոր ժամանակաշրջան է հանդիսանում Ծրագրի մեկնարկային տարին, քանի որ այդ ընթացքում նախանշած կազմակերպաիրավական և տեխնիկական նախապատրաստական աշխատանքների իրականացման արդյունավետությամբ է պայմանավորված Համակարգի ներդրման և հետագայում դրա անխափան շահագործման հաջող ընթացքը։
  3. Մեկնարկային տարում Ծրագրով նախանշված լայնածավալ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է Նախարարության, ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը։
  4. Ծրագրի մեկնարկային տարվա համար անհրաժեշտ ականջապիտակների քանակը շուրջ 40 տոկոսով գերազանցում է հանրապետությունում հաշվառված ԽԵԿ գլխաքանակի թվից (ՀՀ ՎԿ, 01.01.2019 դրությամբ)։ Հաշվարկի համար հիմք է հանդիսացել հանրապետությունում տավարաբուծության վարման տեխնոլոգիական, ԽԵԿ ընդհանուր և առանձին կովերի գլխաքանակի, կովերի պտղատվության (85 տոկոս), նախրի շրջանառու գլխաքանակի շարժի (ծին, խոտան, իրացում մսի և այլն), հնարավոր թաքնված գլխաքանակի առկայության և կրկնակի համարակալնումների (ականջապիտակի կորուստ, փոխարինում) վերաբերյալ վերլուծությունները։ Այսպիսով, 2020 թվականին Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ համատարած համարակալման համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1.6 մլն հատ ականջապիտակ (մեկ գլուխ ԽԵԿ-ի հաշվով երկու ականջապիտակ) (աղյուսակ 5)։

Աղյուսակ 5

ԽԵԿ անհատական համարների դասիչներն ըստ

Հայաստանի Հանրապետությունում մարզերի և տարածաշրջանների

Հ/հ

ՀՀ վարչատարածքային միավորը

և դասիչը

ԽԵԿ գլխաքանակը*, գլուխ (01.01.2019 դրությամբ)

Պահանջվող ականջապիտակների քանակը, հատ

մարզը

դասիչը

տարածաշրջանը

դասիչը

1

ք. Երևան

0101

3 357

4 696

2

Արագածոտն

02

Աշտարակ

01

17 631

24 665

3

Ապարան

02

15 529

21 724

4

Արագած

03

14 241

19 922

5

Թալին

04

20 414

28 558

Ընդամենը մարզում

67 815

94 869

6

Արարատ

03

Արարատ

01

15 865

22 194

7

Արտաշատ

02

13 740

19 221

8

Մասիս

03

11 180

15 640

Ընդամենը մարզում

40 785

57 056

9

Արմավիր

04

Արմավիր

01

27 078

37 881

10

Բաղրամյան

02

10 567

14 783

11

Էջմիածին

03

13 159

18 409

Ընդամենը մարզում

50 804

71 072

12

Գեղարքունիք

05

Կամո

01

17 425

24 377

13

Կրասնասելսկ

02

12 300

17 207

14

Մարտունի

03

33 722

47 175

15

Սևան

04

13 489

18 870

16

Վարդենիս

05

25 565

35 764

Ընդամենը մարզում

102 501

143 393

17

Լոռի

06

Գուգարք

01

13 829

19 346

18

Թումանյան

02

16 880

23 614

19

Սպիտակ

03

10 643

14 889

20

Ստեփանավան

04

13 287

18 588

21

Տաշիր

05

13 154

18 402

Ընդամենը մարզում

67 793

94 838

22

Կոտայք

07

Կոտայք

01

26 422

36 963

23

Հրազդան

02

10 410

14 563

24

Նաիրի

03

16 012

22 400

Ընդամենը մարզում

52 844

73 926

25

Շիրակ

08

Ախուրյան

01

24 780

34 666

26

Ամասիա

02

12 584

17 604

27

Անի

03

11 270

15 766

28

Աշոցք

04

19 020

26 608

29

Արթիկ

05

17 540

24 537

30

ք. Գյումրի

06

1 770

2 476

Ընդամենը մարզում

86 964

121 658

31

Սյունիք

09

Գորիս

01

23 653

33 089

32

Կապան

02

5 728

8 013

33

Մեղրի

03

1 150

1 609

34

Սիսիան

04

18 849

26 369

Ընդամենը մարզում

49 380

69 080

35

Վայոց ձոր

10

Եղեգնաձոր

01

11 413

15 966

36

Վայք

02

7 998

11 189

Ընդամենը մարզում

19 411

27 155

37

Տավուշ

11

Իջևան

01

10 270

14 367

38

Նոյեմբերյան

02

9 817

13 733

39

Տավուշ

03

6 403

8 957

40

ք. Դիլիջան

04

3 717

5 200

Ընդամենը մարզում

30 207

42 258

Ընդամենը

571 861

800 000

 

* ՀՀ մարզպետարաններից և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված տվյալների վերուծություն

 

  1. Ծրագրին տավարաբուծությամբ զբաղվող և տավարաբուծական արտադրանք վերամշակող (սպանդանոցներ) տնտեսավարողների, անասնաշուկաների մասնակցության ակտիվացման, ինչպես նաև հնարավոր խոչընդոտների վերացման նպատակով՝ 2020 թվականի սկզբից կնախաձեռնվի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի հիմնական առաքելությունը տավարաբուծական արտադրանքի արտադրության և վերամշակման ոլորտներում գործունեություն իրականցնող տնտեսավարողների շրջանում՝ բնակչության կենսաանվտանգության և հանրային առողջության ապահովման արժեշղթայում՝ ԽԵԿ համարակալման և հաշվառման համակարգի բացակայության բացասական ազդեցության և դրա կարևորության (հիվանդությունների տարածում, սննդամթերքի անվտանգություն, հետագծելիություն) վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է։
  2. Միաժամանակ, ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ, մինչդեռ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակի վրա նշված գծիկավոր կոդի միջոցով (ընթերցող սարք) (նկար 2)։

Նկար 2. ԽԵԿ ականջապիտակի վրա նշված տեղեկատվության նշանակությունը

  1. Մեկնարկային տարում ողջ ԽԵԿ գլխաքանկը համարակալելու, հաշվառելու և ամբողջական ելակետային տեղեկատվական բազա ստեղծելու նկատառումներից ելնելով, գործընթացը կիրականացվի լուծարման գործընթացում գտնվող «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետկան ոչ առևտրային կազմակերպությունում, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ում, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժների (համայնքապետարաններում) մոտ առկա տեղեկատվության հիման վրա։ Սակայն, հետագայում ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացը նախաձեռնում են տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձիք (այսուհետ՝ Շահառուներ), ովքեր 7 օրվա ընթացքում անասնաբուժական պարտադիր և ԽԵԿ-ի համարակալման ու հաշվառման միջոցառումներ իրականացնող Խմբին և/կամ համայնքը սպասարկող անասնաբույժին կամ համայնքապետարան ներկայացնում են տեղեկատվություն՝ հայտ, իրենց մոտ առկա համարակալման և հաշվառման ենթակա ԽԵԿ-ի առկայության վերաբերյալ (ծնված կենդանի, համարի կորուստ, անընթեռնելի ականջապիտակ և այլն)։
  2. Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով։ Հարկ է նշել, որ ԽԵԿ-ին անհատական համարներ ամրագրվում է մեկ անգամ և ամբողջ կյանքի համար, սակայն անհատական համարները ենթակ են փոխարինման միայն դրանց բացակայության (երկու ականջապիտակն էլ չկան), դրանց անընթեռնելի լինելու և պատահական կրկնողությունների դեպքում։
  3. Նախապես տպագրված միևնույն նույնականացման անհատական համարով և գծիկավոր կոդով ականջապիտակներն ամրացվում են ԽԵԿ աջ և ձախ ականջներին՝ յուրաքանչյուրին մեկ ականջապիտակ։
  4. Համարակալման ենթակա ԽԵԿ-ի առկայության վերաբերյալ հայտը ստանալուց, սահմանված ժամկետներում կենդանու վրա անհատական համարով ականջապիտակն ամրացնելուց հետո Խումբը (անդամը) 15 օրվա ընթացքում համապատասխան թվային տեխնիկայի միջոցով «ԱՆԻ ՊԱՍ» է մուտքագրում․

ա.   Շահառուի տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի սերիա, համար, հասցե, կոնտակտային տվյալներ),

բ  ԽԵԿ հաշվառման վայրը (ԽԵԿ, մարզ, համայնք, հասցե),

գ.   ամրագրված անհատական համարը (ականջապիտակի սերիա, համար) և մականունը,

դ.   համարակալման ամսաթիվը,

ե.   ԽԵԿ սեռահասակը (սեռ, ծննդյան ամսաթիվը, հորթ, երինջ, կով),

զ.   ԽԵԿ ցեղը/ցեղայնությունը (մաքրացեղ, խառնացեղ, տոհմային) և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլն տաբերակիչ նշաններ), ծնի ամսաթիվը (երինջ, կով),

է.    անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն (պատվաստված և/կամ ախտորոշված է որևէ հիվանդության նկատմամբ, ամսաթիվը)։

  1. Միաժամանակ, թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում Խումբը Համարակալված ԽԵԿ-ի վերաբերյալ տվյալները սահմանված ժամկետում Համակարգ մուտքագրելու նպատակով ՊՈԱԿ է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք։
  2. Ելնելով Ծրագրի իրականացման մեկնարկային տարվա ծանրաբեռնվածությունից և ԽԵԿ-ի հաշվառման աշխատանքների կազմակերպման օպերատիվությունից Համակարգ կմուտքագրվի միայն վերոգրյալ տեղեկատվությունը։ Սակայն, հաշվի առնելով «ԱՆԻ ՊԱՍ»-ի ծրագրային ապահովման հնարավորությունները հետագայում պահանջվող տեղեկատվության շրջանակները կընդլայնվեն, ներառելով տվյալներ համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի նախնիների, մթերատվության, տարվող տոհմային աշխատանքների, արոտատեղի վերաբերյալ և այլ։
  3. ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացի կարևոր բաղադրիչն է Համակարգից հաշվառված կենդանու դուրս բերումը, որը հիմնականում իրականացվում է կենդանու շարժի, սպանդի (իրացում մսի, հարկադիր սպանդ) կամ անկման դեպքերում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1315-Ն որոշմամբ)։ Նշված դեպքի վերաբերյալ Շահառուն անհապաղ տեղեկատվություն է ներկայացնում Խմբին և/կամ համայնքը սպասարկող անասնաբույժին և 7 օրվա ընթացքում հանձնում կենդանու ականջապիտակը: Սպանդանոցային մորթի դեպքում վերը նշված տեղեկատվությունը, ինչպես նաև ականջապիտակների հանձնումը իրականացնում է սպանդանոցը։ Հաշվառումից հանված ԽԵԿ-ի ականջապիտակները ՊՈԱԿ-ի կողմից կակտավորվեն և կոչնչացվեն։
  4. Ծրագրի ողջ ընթացքի, մասնավորապես՝ մրցութային կարգով ձեռք բերված Պարագաների մարզային աշխատանքային Խմբերին բաշխման, ըստ պլան ժամանակացույցի աշխատանքների կազմակերպման, հանրապետության ԽԵԿ ողջ անասնագլխաքանակի Ծրագրում ներգրավման, Խմբերի կողմից դաշտային աշխատանքների իրականացման, ժամկետների պահպանման, անհատական համարների ամրագրման, համարակալված կենդանիների հաշվառման և էլեկտրոնային տեղեկատվական բազա տվյալների (այդ թվում՝ սպանդանոցների կողմից) մուտքագրման ճշգրտության և ժամկետների պահպանման, հաշվառումից հանված ականջապիտակների ոչնչացման, սերվերի սպասարկաման, ինչպես նաև ժամանակին հաշվետվությունների ներկայացման նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն Նախարարությունը, ՊՈԱԿԸ և ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ն (իրենց լիազորությունների շրջանակներում):

 

Նկար 3. Էլեկտրոնային տեղեկատվական հարթակ

  1. Հարկ է նշել, որ Համակարգ տվյալների մուտքագրման իրավասություն է ունենալու ՊՈԱԿ-ը (այդ թվում՝ Խմբեր) և ՀՀ ԿԵ ՍԱՊԾ (այդ թվում՝ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն), ինչպես նաև սպանդանոցները՝ սահմանված արտոնությունների շրջանակներում։ Սակայն, Համակարգը որպես տեղեկատվական հարթակ հասանելի կլինի Նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի, ՀՀ ՎԿ-ի, ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (համայնքապետարաններ), համայնքը սպասարկող անասնաբույժների, սպանդանոցների և ոլորտային հասարակական կազմակերպություննեի և հիմնադրամների համար (նկար 3)։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
  2. Ծրագրի մոնիթորինգը իրականացնում է Նախարարությունը, ՊՈԱԿ-ը, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ն, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները: Մոնիտորինգի մեխանիզմներ անհրաժեշտ են բոլոր բաղադրիչների համար (Պարագաների բաշխում, ծառայությունների մատուցում, համարակալման և հաշվառման ստանդարտ գործողությունների իրականացում, թաքնված գլխաքանակի շարժ և/կամ Համակարգում չհաշվառված կենդանիների իրացում), ինչը թույլ կտա գնահատել ԽԵԿ համարակալման և հաշվառման համակարգի համապատասխանությունը Ծրագրով սահմանված գործողությունների ընթացակարգին:
  3. Մշտադիտարկումները պետք է ընդգրկեն հանրապետության ողջ տարածքը: Մոնիթորինգի օբյեկտները՝ վարչատարածքային միավորները, աշխատանքային Խմբերը, տավարաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, սպանդանոցները և այլն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Մշտադիտարկումների հիմնական նպատակն է՝ Համակարգում չհաշվառված ԽԵԿ-ի, չհաշվառված նույնականացման համարով ԽԵԿ առկայության, ինչպես նաև Շահառուների և ԽԵԿ նույնականացման տվյալների անհամապատասխանությունների հայտանաբերումը, նույնականացման համարների կրկնողության բացառումը, միևնույն վարչատարածքում (Շահառու, տնտեսություն) ԽԵԿ ականջապիտակների պարբերաբար կորուստների պատճառների, ինչպես նաև ԽԵԿ մուտքերի (ծին, ներկրում) և ելքերի (սպանդ, անկումներ, արտահանում) Համակարգ մուտքագրման ժամկետների ուսումնասիրումը, Ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:
  4. Համակարգում հաշվառված Շահառուների և ԽԵԿ անհատական տվյալների համապատասխանությունը ստուգելու, կենդանիների տեղաշարժը վերահսկելու և առհասարակ Ծրագրի տարբեր փուլերում հնարավորինս արագ և միևնույն ժամանակ առավել ամփոփ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով կօգտագործվեն (ՊՈԱԿ-ի, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) գծիկավոր կոդ կարդացող հատուկ սարքավորումներ՝ սկաներներ: Մոնիթորինգային առավել լայնածավալ աշխատանքները կիրականացվեն նաև նախապես մշակված հարցաթերթիկների, մարզային այցելությունների, հարցումների միջոցով:
  5. ՊՈԱԿ-ը Ծրագրի շրջանակներում պատվիրակված ծառայությունների իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր ամիս Նախարարություն է ներկայացնում ըստ մարզերի գրանցամատյաններում հաշվառված Շահառուների, ԽԵԿ գլխաքանակի, այդ հաշվով բաշխված նույնականացման համարով ականջապիտակների, մատուցված ծառայությունների և հաշվառումից հանված ականջապիտակների ակտավորման և ոչնչացման վերաբերյալ հաշվետվություն:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
  2. Ծրագրի իրականացման հիմնական ռիսկերն են՝
  • Մեկնարկային տարում նախանշած ծավալների թերակատարումը,
  • Շահառուների կողմից ԽԵԿ-ի համարակալման գործընթացի իրականացմանը խոչընդոտների ստեղծումը,
  • նոր ծնված և համարակալման ենթակա, ինչպես նաև նախրից դուրս բերված ԽԵԿ վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և ականջապիտակները Խմբերին հանձնման ուշացումները:
  • անձնակազմի կողմից ԽԵԿ համարակալան և հաշվառման տվյալների Համակարգ մուտքագրման տեխնիկական խնդիրները,
  • սերվերի ծրագրային ապահովման խափանումները,
  • Ծրագրի հարատևության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը:
  1. Ծրագրի ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումները՝
  • Տարբեր գերատեսչությունների փախհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացում, ըստ ծանրաբեռնվածության աշխատանքային Խմբերի անհրաժեշտ քանակի սահմանում,
  • տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացում,
  • ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կողմից վերահսկողության ուժեղացում,
  • անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացում, համակարգչային ծրագրից օգտվելու ձեռնարկների պատրաստում,
  • համապատասխան ենթակառուցվածքների և մասնագիտական հաստիքների ստեղծում (ՊՈԱԿ, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ),

6 յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարություն «Միջնաժամկետ ծախսային ծրագրերի» ներկայացում, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների (միջազգային դոնոր կազմակերպություններ և այլն) ներգրավում:

 

  • ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
  1. Ծրագիրը ֆինանսավորումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
  2. Ծրագրի ընդհանուր բյուջեն 2020-2023 թվականների համար կազմում է շուրջ 1.44 մլրդ ՀՀ դրամ: 2020 թվականին Ծրագրի մեկնարկի համար կպահանջվի շուրջ 750 մլն ՀՀ դրամ:
  3. Կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող մեկ ականջապիտակի հաշվարկային արժեք է ընդունվել շուրջ 315 ՀՀ դրամը, դակիչինը՝ 8000 ՀՀ դրամը, գրանցամատյանին՝ 3000 ՀՀ դրամը: Միաժամանակ մեկ գլուխ ԽԵԿ համարակալման և հաշվառման ծառայության ծախս է ընդունվել 300 ՀՀ դրամը (աղյուսակ 6):
  4. Հարկ է նշել, որ Ծրագրի բյուջեում անհրաժեշտ թվային տեխնիկայի (համակարգիչներ, տպիչներ, գծիկավոր կոդ կարդացող սարքեր) գնման ֆինանսական միջոցներ ներառված չեն, քանի որ դրանք որպես հիմնական միջոց նախատեսվում է ձեռք բերել ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի հաշվին:

 

 

 

 

 


 

Աղյուսակ 6

Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականներին ԽԵԿ համարակալաման և հաշվառման ծրագրի ֆինանսական հաշվարկ

 

Հ/հ

Անվանացանկը

Տարին

Ընդամենը 2020-2023 թվականներ, 1000 ՀՀ դրամ

 

2020

2021

2022

2023

 

Չափի միավորը, հատ

Միավորի արժեքը, ՀՀ դրամ

Ընդամենը, 1000 ՀՀ դրամ

Չափի միավորը, հատ

Միավորի արժեքը, ՀՀ դրամ

Ընդամենը, 1000            ՀՀ դրամ

Չափի միավորը, հատ

Միավորի արժեքը, ՀՀ դրամ

Ընդամենը, 1000                ՀՀ դրամ

Չափի միավորը, հատ

Միավորի արժեքը, ՀՀ դրամ

Ընդամենը, 1000                ՀՀ դրամ

 
 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

16

 

1

Ականջապիտակ

1,600,000

315.3

504,480

493,000

315.3

155,443

493,000

315.3

155,443

 493,000

315.3

155,443

971

 

2

Դակիչ

500

8,000

4,000

55

8,000

440

55

8,000

440

55

8,000

440

5

 

3

Գրանցամատյան

500

3,000

1,500

55

      3,000

165

55

3,000

165

55

3,000

165

2

 

4

Ծառայությունների մատուցում

800,000

300

240,000

  246,500

300

73,950

  246,500

300

73,950

  246,500

300

73,950

462

 

5

Համարակալված և հաշվառված ԽԵԿ

800,000

 -

 -

  246,500

 -

 -

  246,500

 -

-

  246,500

 -

 -

 -

 

Ընդամենը

800,000

 -

749,980

246,500

-

229,998

246,500

-

229,998

246,500

-

229,998

 1,439,974

 


  • ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
  1. 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան։
  2. Ծրագրի իրականացման արդյունքում՝

1)    Հայաստանի Հանրապետության օրեսդրության կիրարկման ապահովում,

2)   ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացում,

3)   նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայություն,

4)   հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում,

5)   կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովում,

6)   սննդամթերքի անվտանդգության մակարդակի բարձրացում, հետագծելիության ապահովում,

7)   հանրային առողջության մակարդակի բարձացում,

8)   նախրի կառավարում, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում,

9)   կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճգրտության բարձրացում,

10) գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ստեղծում,

11) հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծում։

  1. Հանրապետությունում էլեկտրոնային տեղեկատվական հարթակի միջոցով ԽԵԿ շարժի և տեղաբաշխվածության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ կազմակերպել առկա արոտավայրերի և խոտհարքները շահագործման կառավարումը։
  • Discussed

    17.12.2019 - 05.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5025

Print

Suggestions

Ararart Avetisyan

04.01.2020

«ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու են տարբեր վայրերում:

Ararart Avetisyan

04.01.2020

«Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով։» Հասկանալի է դառնում, որ մի ամբողջ խումբ, հավանաբար մայրաքաղաքից, թանկարժեք մեքենաներով գալիս են անասունի ականջները պիտակավորելու: Միայն սա պատկերացնելով բավականաչափ ծիծաղեցի: Առաջարկում եմ այս ծրագիրը ՀՀ կառավարություն ուղարկելու փոխարեն ուղարկել երկիծական ֆիլմերի ռեժիսորներին:

Sahakyan Mushegh

04.01.2020

«Միաժամանակ, ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու է:

See more