Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Ստեփանյան 13.12.2019 15:04:27 Սույն նախագծի առարկան, ի թիվս այլի, ներառում է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ հանրահայտ իրողություն է, որ մի շարք գործընկեր պետություններում գոյություն ունեն և ակտիվորեն կիրառվում են քաղաքական ճնշում գործադրելու և ակնհայտորեն խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով ընդունված օրենսդրական կարգավորումներ /օրինակ՝ ՌԴ ՔՕ 282/։ Ժողովրդական լեզվով ասած՝ քաղաքացիներին կարող են դատել և ակտիվորեն դատում են ֆեյսբուքում լայք դնելու, խաղաղ միտինգին մասնակցելու համար, ընդ որում՝ առկա են ազատազրկում նախատեսող բազմաթիվ դատավճիռներ/։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես և հանուն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի նման գործերով դատավճիռները և ձեռնարկի դրանից բխող գործողություններ այն պարագայում, որ այդպիսի հանցակազմ ՀՀ-ում և առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհում գոյություն չունի։ Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: