Add to favourites

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական գործերով միջազգային համագործակցությունը: Մասնավորապես, առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանական դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները:

  • Discussed

    12.12.2019 - 27.12.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, International relations, Legal assistance, Criminal legislation, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7436

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

13.12.2019

Սույն նախագծի առարկան, ի թիվս այլի, ներառում է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ հանրահայտ իրողություն է, որ մի շարք գործընկեր պետություններում գոյություն ունեն և ակտիվորեն կիրառվում են քաղաքական ճնշում գործադրելու և ակնհայտորեն խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով ընդունված օրենսդրական կարգավորումներ /օրինակ՝ ՌԴ ՔՕ 282/։ Ժողովրդական լեզվով ասած՝ քաղաքացիներին կարող են դատել և ակտիվորեն դատում են ֆեյսբուքում լայք դնելու, խաղաղ միտինգին մասնակցելու համար, ընդ որում՝ առկա են ազատազրկում նախատեսող բազմաթիվ դատավճիռներ/։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես և հանուն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի նման գործերով դատավճիռները և ձեռնարկի դրանից բխող գործողություններ այն պարագայում, որ այդպիսի հանցակազմ ՀՀ-ում և առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհում գոյություն չունի։

See more