Add to favourites

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1010-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 1-ին կետով հաստատված կագի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերով:
  • Որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածի Ձև N 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • Discussed

    23.11.2019 - 13.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Security, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6206

Print