Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2019 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման.
  • 3-րդ և 4-րդ կետերում, հավելված 1-ի 10-րդ կետում և հավելված 5-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների» բառերից հետո լրացնել «, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող մարզաձևերի ֆեդերացիաներին կրթական և մարզական միջոցառումների կազմակերպման համար տրամադրվող մարզադահլիճների» բառերով.
  • 3-րդ և 4-րդ կետերը, հավելված 1-ի 10-րդ կետը և հավելված 5-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մարզաձևերի ֆեդերացիաները, որոնք չեն ֆինանսավորվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, կրթական և մարզական միջոցառումներ կազմակերպելու համար տրամադրվող մարզադահլիճների վարձակալության համար սույն կետով սահմանված բացառությունից կարող են օգտվել միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնության դեպքում:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    19.11.2019 - 05.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6816

Print

Suggestions

Դավիթ Հովհաննիսյան

20.11.2019

Առաջարկում եմ չտարբերակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող մարզաձևերի ֆեդերացիաները այն ֆեդերացիաներից, որոնք չեն ֆինանսավորվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Դրանով իսկ թույլ չտալ բյուրոկրատական կամ կոռուպցիոն ռիսկ։

See more