Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հա­­յաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի, Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բերի 28 -ի N 1515-Նորոշ­ման 3-րդ կետի 6-րդ են­թա­կետի պահանջները՝ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տու­թյան  կառավարությունը  ո ր ո շ ու մ   է.

  1. 1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1,2,3,4,5,6 և 7 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2139-Ա և 2009 թվականի փետրվարի 19-ի N 158-Ա որոշումներով նախատեսված կամավոր գույ­քա­յին ներդրումների և կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության կատարումն ապա­հո­վե­լու նպա­տակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 7,428.0 հազ. դրամ, որից 2,412.0 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» և 5,016.0 հազ.դրամը՝ «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածներով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    05.11.2019 - 20.11.2019

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6099

Print