Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի 

 

  1. Առկա իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

    ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման  1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի կարգի (այսու­հե­տև` կարգ)`

     1) 19-րդ կետի վերջին նախադասության համաձայն այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամ նշանակված անձը չի կարող նշանակվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, որի պարագայում խնդիրներ են առաջանում այլ հանձնաժողովներում ընդգրկված փորձառու բժիշկ մասնագետներին ընդգրկել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում,

     2) 120-րդ կե­տի համաձայն` Կա­­­ռավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշ­մամբ հաստատված քա­ղա­քացու կամ զին­ծա­­­ռայողի պիտա­նիութ­­յան աստիճանը որո­շող հիվանդութ­յուն­նե­րի ցանկի (այուհետև` Ցանկ) որոշ հոդ­ված­­­­նե­րի (<<*>>-ով նշված) համաձայն զին­վո­րական ծա­ռա­յութ­յան համար ոչ պիտա­նի ճանաչված սահ­մա­­­նա­յին տարիքի չհա­սած սպաների, ենթա­սպա­ների և պայմանագրային ծա­ռա­յութ­յան շար­­քային կազմի զին­­ծառայողների նկատ­մամբ կարող է անհատապես կայացվել եզ­­րա­­կացություն «սահ­մա­նափակումով պի­տա­նի է զինվորական ծառայության հա­մար, և որ նրանց հետագա ծառայությունում ընդգրկելիս զորամասի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորի) հրամանատարը (պետը) պետք է ապահովի այնպիսի պայմաններ որոնք չեն վատթարացնի զինծառայողի առողջական վիճակը:

     Փաստացի, կարգով սահմանափակված է այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ նշանակելու հնարավորությունը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրեն­քի 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն սահմանային տարիքի հասած պայ­մա­­­նագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները երկարաձգելու իրավունքը:

    Առաջարկվող կարգա­վոր­մամբ հնարավորություն կստեղծվի Կենտրոնական բժշկական հանձանժողովում ներգրավել փորձառու բժիշկ մասնագետների, որը կբարձրացնի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև զորամասի (ՊՆ, ԳՇ կառուցվածքային միավորի) հրամանատարին (պետին) իրա­­­­­վասություն կվերապահվի 120-րդ կետով սահմանված կար­­գով Ցանկի համաձայն զինվորական ծառայության համար ոչ պի­տանի ճա­­նաչված սահ­մանային տարիքի հասած պայմանագրային զինծառայող­նե­րի նկատ­­­մամբ «սահ­մա­­նափակումով պի­տա­նի է զինվորական ծառայության հա­մար» եզ­րա­կացության դեպքում միջ­նոր­դություն ներկայացնել, որը հնարավորություն կընձեռնի նշված օրենքով սահման­­ված սահմանային տա­րի­քը լրացած և առողջական վի­ճակով պայմանավորված զին­­վո­րա­­կան ծառայության հա­մար ոչ պիտանի ճանաչված պայ­մանագրային զինծառայողներին թողնել զինվորական ծառայությունում, որն էլ համահունչ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրեն­քի 30-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին, միաժամանակ կհանվի` զորամասի (ՊՆ, ԳՇ կա­ռուց­վածքային միավորի) հրա­մա­նա­տարի (պետի) կողմից պայ­­­­մանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առող­ջա­կան վիճակի չվատթարանալու երաշխիք ապահովելու անիրատեսական պարտավորությունը:

  1. Կարգավորման առարկան

      Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել`

     1) հավելվածի կարգով նախատեսված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժաղովի անդամին նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ,

     2) Ցանկի որոշ հոդ­ված­­­նե­րի համաձայն զին­­վո­րական ծա­­­ռա­յութ­յան համար ոչ պիտա­նի ճանաչված սահ­մա­­նա­յին տարիքի հա­սած պայ­մա­նա­գրա­­յին զին­­ծառայողներին զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորություն, ինչ­­պես նաև զորամասերի (ՊՆ, ԳՇ կա­ռուց­վածքային միավորների) հրա­մա­նա­տար­­նե­րին (պետերին) ազատել հավելվածի 120-րդ կետով սահմանված կար­գով պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առող­ջական վիճակի չվատթարանալու երաշխիք տալու պար­տա­վո­րութ­յու­նից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում

     1) Կենտրոնական բժշկական հանձնաժողովում կընդգրկվեն համապատասխան գիտելիքներ ունեցող փորձառու մասնագետներ, որի պարագայում կբարձրանա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործառույթների իրականացման արդյունավետությունը,       

     2) Օրենքով սահման­ված սահմանային տա­րի­քը լրացած և առողջական վի­ճակով պայ­­մանավորված որոշ հոդ­ված­­­­նե­րի (<<*>>-ով նշված) համաձայն զին­վո­րական ծա­ռա­յութ­յան համար ոչ պիտա­նի ճանաչված պայ­մա­նա­­գրային զինծառայող­նե­­րին թողնել զինվորական ծառայությունում, որի պարագայում վերջիններիս բազ­մամյա ծառայության փորձով ձեռք բերված մասնագիտական հմտություններն ի նպաստ դնել ՀՀ զինված ուժերի զարգացմանը, ինչպես նաև կհանվի զորամասերի (ՊՆ, ԳՇ կա­ռուց­վածքային միավորների) հրա­մա­նա­տար­­­­­նե­րին (պետերին) պայ­­­­մանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողների առող­ջա­կան վիճակի չվատթարանալու երաշխիք տալու անիրատեսական պար­տա­վո­րութ­յու­նը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Պաշտպանության նախարարություն:

  

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

     Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին

         

       Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

  • Discussed

    10.10.2019 - 25.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8398

Print

Suggestions

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը

Վահագն Հակոբյան

25.10.2019

Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով:

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։

See more