Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _____________ 2019 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կա­ռա­վա­­րությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի Քա­­ղա­քա­ցու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հե­տա­զոտ­ման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական  փոր­ձա­­քննութ­յուն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը,   փորձա­քննութ­­յան եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաս­տատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխ­հա­տուց­ման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որո­­շումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 405-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում`

     1) 19-րդ կետի <<ԿԲՀ-ի անդամ չի կարող նշանակվել սույն կարգով սահմանված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովի անդամ նշանակված անձը:>> նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.

     2) 120-րդ կե­­տի «սահմանային տարիքի չհասած» և «, չի հանգեցնի առող­ջա­կան վիճակի վատ­թարացմանը» բառերը հանել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջոր­դող օր­վանից:

 

     

  • Discussed

    10.10.2019 - 25.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8414

Print

Suggestions

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը

Վահագն Հակոբյան

25.10.2019

Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով:

Գագիկ Հարությունյան

25.10.2019

Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։

See more