Add to favourites

Located in RA Government

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 27.09.2019 09:58:53 հանել նախագիծը Ընդունվել է ի գիտություն
2 Sashur Kalashyan 30.09.2019 15:37:21 Հանել առաջարկը օրակարգից Ընդունվել է ի գիտություն
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 1. Սույն նախագիծը ըստ էության երկրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և չներկայացվեցին հիմնավոր հակափաստարկներ, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում ներկայացված ՀԿ-ի կարծիքը կրկին անգամ առաջարկում ենք դարձնել քննարկման առարկա: Ընդունվել է ի գիտություն
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Մեր դիրքորոշումը մնում է նույնը. ներկայացվել է նախագիծ, որը հակասում է գործող օրենսդրությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից մոտ երեք ամիս առաջ ներկայացված դիրքորոշմանը: Փաստացի առաջարկվում է միջազգային առաջադեմ փորձի անհաջող տեղայնացված տարբերակը փոխարինել արդեն ոչ արդիական, կոռուպցիոն ռիսկեր պարունակող շատ ավելի անընդունելի տարբերակով: Ընդունվել է ի գիտություն
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում տեղադրված պարզաբանումներ ներկայացնելու ՀԿ-ի առաջարկությունները՝ Նախագծի փաթեթին վերաբերելի տեղեկատվության վերաբերյալ անհիմն մերժվել են՝ հղում անելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին: Ակնհայտ է, որ նշված հոդվածի դրույթները վերաբերում են միայն նորմատիվ իրավական ակտերի(ՀՀ ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար) պարզաբանմանը և բացարձակապես չեն վերաբերվում նախագծերում ներկայացված տեղեկատվության թափանցիկ իրազեկման գործընթացին: ՈՒստի առաջարկում ենք, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի պահանջները, ներկայացնել համապատասխան պարզաբանումներ վերոնշվածի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Հաշվի առնելով, որ«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասում են Նախագծով առաջարկվող պայմանները, որոնց հաստատման դեպքում կխախտվեն նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, առաջարկում ենք հիմնավորել նման գործընթացը Չի ընդունվել Սույն դիտողությունն որևիցէ առնչություն չունի ներկայացված օրենսդրական նախագծի հետ:
7 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել տեղեկատվություն Նախագիծը մշակելիս՝ որ պետությունների առաջադեմ փորձն է ուսումնասիրվել, և դրանցից որն է հիմք ընդունվել ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություններ տրամադրելու գործընթացը ոչ պետական կազմակերպությունների միջոցով իրականացնելու եղանակից լիցենզավորման՝ արդեն վաղուց հնացած մեթոդին վերադառնալու համար: Չի ընդունվել Օրենսդրական նախագծով առաջարկվող փոփոխության համար հիմք է հանդիսացել քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ոչ լիարժեք համապատասխանությունը: Փոփոխությունով նախատեսվում է նպաստել քաղաքաշինական ոլորտում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկների ձևավորմանը, տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունների տարանջատմանը: Ըստ քաղաքաշինական օբյեկների բարդության կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ նպաստելով շուկայական հարաբերությունների կարգավորմանը։
8 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել հիմնավորումներ Նախագծի մշակման համար հիմք հանդիսացած և Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացրած բացասական գնահատականների վերաբերյալ, ինչպես նաև հստակ փաստարկներով հիմնավորել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի առանցքային տրամաբանության մերժումը: Չի ընդունվել Քննարկման առարկա է հանդիսանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը: Սույն դիտողությունն որևիցէ առնչություն չունի ներկայացված օրենսդրական նախագծի հետ:
9 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք ներկայացնել գնահատական Նախագծի դրույթներին համապատասխան լիցենզավորման գործընթացների իրականացման դեպքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ: Ընդունվել է ի գիտություն Լրացուցիչ կքննարկվի մասնագետների և հասարակական կազմակերպությունների հետ:
10 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք հստակեցնել. նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո նախագծի 7-րդ հոդվածի պայմանով գործող լիցենզիաների ուժի մեջ լինելու դեպքում փաստացի կարող են զուգահեռ իրականացնել շինարարական աշխատանքներ՝ կնքելով այլ կապալի պայմանագրեր, որոնք ռիսկային կդառնան՝ ավարտին հասցնելու առումով: Չի ընդունվել Պարտավորություններ ստանձնում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միայն: Այսինքն կգործեն մինչ այդ կնքած պայմանագրերով սահմանված ժամկետով:
11 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.10.2019 11:59:56 Առաջարկում ենք հստակեցնել նախագծի 3-րդ հոդվածի պահանջը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նախագծի 4-րդ հոդվածը ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածում գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ինչպիսի՞ լիցենզիա է պահանջվելու: Չի ընդունվել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պահանջվելու են նոր լիցենզիաներ, մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը՝ հին լիցենզիաներ: Առաջարկվող նախագծով մինչև նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելը տրված շինարարության թույլտվության հիման վրա ստանձնած պարտավորությունների մասով քաղաքաշինական սուբյեկտի համար նոր լիցենզիա չի պահանջվում: Հետևաբար նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելու պահից տնտեսավորղ սուբյեկտը չի կարող նոր շինարարություն սկսել նախկինում տրված լիցենզիաներով:
12 Հայկազ Սողոմոնյան 04.10.2019 12:45:12 Նախագիծը նախքան շրջանառության մեջ դնելը պետք է քննարկվեր համապատասխան փորձառություն ունեցող նախագծային և փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ։ Նախագծում առկա են կոպիտ թերություններ և սխալներ։ Անթույլատրելի է Նախագիծը դնել շրջանառության մեջ առանց մասնագիտական քննրկման Չի ընդունվել Նախագիծը մինչ շրջանառության մեջ դնելը կատարվել է մասնագիտական քննարկում: