Add to favourites

Under development

2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 1. Որոշման նախագծի հավելվածը լուրջ խմբագրման կարիք ունի, մասնավորապես, զգացվում է, որ նյութը թարգմանվել է որևէ աղբյուրից, իսկ նախադասությունների կառուցվածքները հաճախ սխալ են և աղավաղվում է դրանց իմաստը։ Առկա են բազմաթիվ դեկլարատիվ բնույթի անիմաստ նախադասություններ։ Օրինակ՝ "Չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացումը դրական ազդեցություն է ունենում բնակչության սոցիալական կայունության վրա, քանի որ նվազեցնում է տարաձայնությունները գնորդի և վաճառողի, արտադրողի և սպառողի միջև:" նախադասության փոխարեն ավելի գրագետ ու ռազմավարության իմաստով առավել տրամաբանված կլիներ գրել՝ "Զարգացած չափումների միասնականության ապահովման համակարգը երաշխավորում է բնակչության սոցիալական կայունությունը, նվազեցնելով տարաձայնությունները գնորդի և վաճառողի, արտադրողի և սպառողի միջև։" Կամ ինչպե՞ս հասկանալ "Օրենսդրական չափագիտության ոլորտում օգտագործվող սարքավորումների թիվը երկրում կարող է պայմանավորված լինել ստուգաչափումների տարեկան թվին (մոտ 300 000), մինչդեռ տրամաչափարկումն անհրաժեշտ է ի հավելումն օրենքով նախատեսված ստուգաչափման:" նախադասությունը։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են, ողջ տեքստը խմբագրման կարիք ունի։
2 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 2․ Հավելվածում նշում են որոշակի տվյալներ կամ պնդումներ, որոնք հիմնված են ինչ-որ հետազոտությունների կամ ուսումնասիրությունների վրա, սակայն բացակայում են այդ հետազոտություններին կատարված հղումները։ Հետևապես, օրինակ, խիստ կասկածելի է թվում "Այլ հետազոտական աշխատանքներից և հաշվարկից երևում է, որ եթե չափագիտության մեջ ֆինանսավորումն ավելանա նախատեսված գումարի 10%-ի չափով, ապա տվյալ ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը կկազմի 1.5%՝ նորարարական արտադրանքի վաճառքի արդյունքում։" արտահայտությունը։
3 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 3․ Հավելվածում բերված սահմանումներն արդեն իսկ սահմանված են "Չափումների միասնականության ապահովման մասին" ՀՀ օրենքով։ Կարծում եմ, որևէ անհրաժեշտություն չկա դրանք կրկնել ռազմավարության մեջ։
4 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 Ռազմավարության "V. Ներկա իրավիճակի վերլուծություն" բաժնում ներկա իրավիճակի նկարագրությունը բերված է չափազանց մակերեսորեն ու հպանցիկ, որը թերի պատկերացում է ձևավորում ներկայիս ազգային չափագիտական համակարգի մասին։ Մասնավորապես, պարզ չէ, թե կոնկրետ ինչ տեխնիկական, մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ են առկա չափումների միասնականության ապահովման համակարգում։ Ինչպիսի՞ չափագիտական կարողություններ ու սարքավորումներ են առկա և դրանցից որոնք են համարվում հնացած ու ենթակա նորացման։ Ինչպիսի՞ նոր, ժամանակակից կարողություններ ու սարքավորումներ են առկա։ Որքան ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր համակարգի արդիականացման կամ ստեղծման համար։ Ինչո՞ւ են կարևորվում այս կամ այն ոլորտները, որոնցում նախատեսվում են չափագիտական կարողությունների հզորացում և ինչպե՞ս դա կազդի տնտեսական զարգացման կամ ազգային մրցունակության մակարդակի բարձրացման, կամ սպառողների անվտանգության ապահովման վրա։ Ի՞նչ օրենսդրական բացեր են առկա և ինչո՞վ են դրանք պայմանավորված։ Ավելին, ներկա իրավիճակի նկարագրության մեջ հարկավոր է ներառել նաև մասնավոր հավատարմագրված տրամաչափարկման լաբորատորիաների կարողությունների նկարագրությունը։ Ռեսուրսների տնտեսման առումով իմաստ ունի, որ պետությունը լրացուցիչ միջոցներ չվատնի այն ուղղություններով, որոնք առկա են մասնավոր հատվածում։ Աղյուսակներ 2, 3 և 4 անհրաժեշտ է բերել այս բաժին, որպես նկարագրական մաս։
5 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 "VI. Տեսլական և առաքելություն" բաժնում բերվում է ՀՀ Ազգային չափագիտության համակարգի առաքելության սահմանումը, սակայն տեսլականը ձևակերպված չէ։ Անհրաժեշտ է հստակ ձևակերպել Չափագիտության ազգային համակարգի այնպիսի տեսլական, որը կբխի առաքելությունից։ Միաժամանակ, նպատակները և թիրախները պետք է ուղղված լինեն տեսլականի իրագործմանը։
6 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 "VII. Նպատակներ և թիրախներ" բաժինը թերևս ռազմավարության ամենակարևոր մասերից է, սակայն այն սխալ է կառուցված և անորոշ է։ Այսպես, նպատակները կարող են լինել ընդհանուր նկարագրական, մինչդեռ թիրախները պետք է պարունակ են չափելի ինդիկատորներ։ Օրինակ՝ VII. 1) մասում նպատակը կարող է լինել "Նոր էտալոնային լաբորատորիաների ստեղծում՝ տնտեսության գերակա ճյուղերում չափումների միասնականության ապահովման համար", մինչդեռ թիրախը՝ "Կստեղծվեն 12 էտալոնային լաբորատորիաներ հետևյալ ոլորտներում՝ ․․․․"։ Միաժամանակ, ա), բ), գ) և դ) ենթակետերում բերված տեքստը իրենից ներկայացնում է գործողությունների նկարագրություն։
7 Գևորգ Նազարյան 25.09.2019 11:41:56 Ռազմավարությունը պետք է պարունակի հստակ գործողությունների ծրագիր, որը բխում է սահմանված նպատակներից և թիրախներից։ Միաժամանակ, գործողությունների ծրագրում նախատեսված յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ է սահմանել հստակ կատարման պատասխանատուներ (կազմակերպություն, գերատեսչություն), կատարման ժամկետներ, պահանջվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորման հնարավոր աղբյուրները։