Add to favourites

Under development

2019-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ: Ռազմավարության մշակման ժամանակ օգտագործվել են նաև Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից նախկինում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք թարգմանվել են հայերեն` Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից:

Չափագիտության ազգային ենթակառուցվածքի արդիականացման ռազմավարությունը միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության և երկարամյա դիտարկումների արդյունքում մշակված  պլանավորման փաստաթուղթ է, որը պարունակում է երկարաժամկետ և կարճաժամկետ առաջնահերթությունների, նպատակների և խնդիրների լուծման ուղենիշներ ՀՀ  չափումների միասնականության ապահովման համակարգի զարգացման համար:

Չափագիտությունը գիտություն է, որը նպաստում է երկրի տնտեսական զարգացմանը, որի գերնպատակն է ապահովել երկրի չափումների միասնականությունը` հաշվի առնելով առաջատար երկրների փորձը և լավագույն ավանդույթները: Ժամանակակից չափագիտությունը ձևավորվել է «Չափի կոնվենցիայի» շրջանակներում (1875թ.) որը հիմք է հանդիսանում չափման միավորների միջազգայնորեն ընդունված համակարգի համար, որը հայտնի է որպես «Միավորների միջազգային համակարգ (SI/ՄՄՀ)»:

Ֆիզիկական մեծությունների չափումների պատմությունը մեկնարկել է հազարամյակներ առաջ և ուղղված է հեշտացնելու տնտեսական գործարքները և կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: Ժամանակակից գիտության զարգացման հետ չափումների ճշտությունը դարձել է անհամեմատ ավելի մեծ և կիրառման ոլորտներն էլ շատ արագ աճել են: Ողջ աշխարհում գոյություն ունեն ֆիզիկական մեծությունների միավորների բազմաթիվ սահմանումներ: Ժամանակի ընթացքում առաջացել է էտալոնների ներդաշնակեցման անհրաժեշտություն, իսկ արդյունաբերության զարգացումն արագացրել է համաշխարհային տնտեսության փոփոխման գործընթացը:

  • Discussed

    25.09.2019 - 15.10.2019

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7256

Print

Suggestions

Գևորգ Նազարյան

25.09.2019

Ռազմավարությունը պետք է պարունակի հստակ գործողությունների ծրագիր, որը բխում է սահմանված նպատակներից և թիրախներից։ Միաժամանակ, գործողությունների ծրագրում նախատեսված յուրաքանչյուր գործողության համար անհրաժեշտ է սահմանել հստակ կատարման պատասխանատուներ (կազմակերպություն, գերատեսչություն), կատարման ժամկետներ, պահանջվող ֆինանսավորման չափը և ֆինանսավորման հնարավոր աղբյուրները։

Գևորգ Նազարյան

25.09.2019

"VII. Նպատակներ և թիրախներ" բաժինը թերևս ռազմավարության ամենակարևոր մասերից է, սակայն այն սխալ է կառուցված և անորոշ է։ Այսպես, նպատակները կարող են լինել ընդհանուր նկարագրական, մինչդեռ թիրախները պետք է պարունակ են չափելի ինդիկատորներ։ Օրինակ՝ VII. 1) մասում նպատակը կարող է լինել "Նոր էտալոնային լաբորատորիաների ստեղծում՝ տնտեսության գերակա ճյուղերում չափումների միասնականության ապահովման համար", մինչդեռ թիրախը՝ "Կստեղծվեն 12 էտալոնային լաբորատորիաներ հետևյալ ոլորտներում՝ ․․․․"։ Միաժամանակ, ա), բ), գ) և դ) ենթակետերում բերված տեքստը իրենից ներկայացնում է գործողությունների նկարագրություն։

Գևորգ Նազարյան

25.09.2019

"VI. Տեսլական և առաքելություն" բաժնում բերվում է ՀՀ Ազգային չափագիտության համակարգի առաքելության սահմանումը, սակայն տեսլականը ձևակերպված չէ։ Անհրաժեշտ է հստակ ձևակերպել Չափագիտության ազգային համակարգի այնպիսի տեսլական, որը կբխի առաքելությունից։ Միաժամանակ, նպատակները և թիրախները պետք է ուղղված լինեն տեսլականի իրագործմանը։

See more