Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը«տնտեսության,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ավիացիայի,» բառով.

2) 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը «տնտեսության,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ավիացիայի,» բառով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին հոդվածով.

«Հոդված 30.1.     Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը

  1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը շնորհվում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում առնվազն 10 տարի աշխատած, առնվազն 8000 ինքնուրույն անվթար թռիչքաժամ ունեցող օդաչուներին՝ ցուցաբերած արհեստավարժության, հմտության, թռիչքների անվտանգության բարձր մակարդակի ապահովման, օդաչուական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար»:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հավելվածը ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանի և շնորհագրի նկարագրությունիցև նմուշներից հետո լրացնել ՀՀ վաստակավոր օդաչուի կրծքանշանի նկարագրությունը, վկայականի և շնորհագրի նմուշները՝ համաձայն հավելվածի:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    06.09.2019 - 06.10.2019

  • Type

    Law

  • Area

    State revenue, Aviation, Social welfare, Financial, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5533

Print

Related documents / links

Suggestions

Գևորգ Մալխասյան

06.09.2019

Կամ անհրաժեշտ է որևէ խտրականություն չդնել մասնագիտությունների բնագավառներում ու բոլոր մասնագիտությունների համար սահմանել վաստակավորի կոչում կամ, ավելի ճիշտ կլինի, վերեցնել բոլոր կոչումները։ Կարծում եմ, որ բոլոր մասնագիտությունների համար կոչումների չսահմանումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներից, քանի որ այլ տրանսպորտային միջոցների վարորդները, այլ մասնագիտությունները ներկայացուցիչներն անհիմն զրկվում են բժշկի, իրավաբանի, նկարիչի, մարզիկի, օդաչուի և օրենքով սահմանված այլ մասնագիտությունների մասնագետներին հավասար ստանալ պատվավոր կոչումներ։

See more