Add to favourites

«Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«_____» «____________» 2019 թվականի N____Լ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը»` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    29.08.2019 - 14.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Public management

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7118

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

03.09.2019

Որոշման նախագծի նախաբանում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը վերաբերվում է կառավարության խնդիրներից տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը, մասնավորապես՝ սահմանված է պետական կարգավորումների առավելագույն պարզեցումը, դրանցով պայմանավորված բիզնեսի համար ժամանակային և ֆինանսական բեռի նվազեցումը, որն ուղղակի չի վերաբերում նախագծով հաստատվող <<Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ>>-ին կամ այդ համակարգի ներդրման հայեցակարգին, հետևաբար իրավական տեսանկյունից տեղին չէ ՀՀ կառավարության 2019թ 65-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին հղումը, քանի որ հղում պետք է տալ ՀՀ կառավարությանը <<Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ>> հաստատելու մասին լիազորություն սահմանող իրավական հիմքին, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը: <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ կառավարության 2009թ 921-Ն, 1021-Ն, 1104-Ն, 1159-Ն, 1205-Ն, 1237-Ն և 2010թ 18-Ն որոշումներով 7 ոլորտների համար հաստատված են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համապատասխան բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգերը, որոնց գործողությունն ուժի մեջ է: Այս տեսակետից պարզ չէ, թե ինչ է լինելու՝ նշված որոշումների պարագայում նախագծով առաջարկվող նոր հայեցակարգի կամ դրա հաստատման դեպքում: ՀՀ կառավարության նիստի 2011թ դեկտեմբերի 29-ի N 51 արձանագրության 16-րդ կետով հավանություն է տրվել ոչ միայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգին, այլև այդ հայեցակարգի միջոցառումների իրականացման ժամանակացույցին՝ առանձին հավելվածներով, որտեղ արդենիսկ դրված է ոչ միայն կենտրոնացված, այլև ապակենտրոնացված ԿԱԳ համակարգի գաղափարը և իրագործման հնարավորություններն ու տեսլականը, իրականացման սխեմատիկ մեխանիզմները և միջոցառումները: Այս տեսակետից պարզ չէ, թե ինչ է լինելու վերը նշված հայեցակարգի հարցը և ճակատագիրը, արդյոք նախագծով առաջարկվող կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը չի կրկնորդում կամ չի հակասում վերը նշված արձանագրությամբ հավանության արժանացած հայեցակարգին և միջոցառումներին:

See more