Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 28.08.2019 16:12:04 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հիմնավորման կարիք ունի համայնքային ծառայության դեպքում կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձին հանրային ծառայող չհամարելը՝ հաշվի առնելով Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի տարամաբանությունը: Իրավական որոշակիության սահմանադրական պահանջից ելնելով՝ առաջարկում եմ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի բովանդակային իմաստով օրենքի նախագծում տալ համայնքային պաշտոնի, ինչպես նաև պետական պաշտոնների բնորոշումները, որովհետև 4-րդ հոդվածի 1-ին մասով բնորոշված է հանրային պաշտոնը, իսկ 2-րդ մասով հանրային պաշտոնները դասակարգվում են պետական և համայնքային պաշտոնների, 3-րդ և 4-րդ մասերով դասակարգվում են համապատասխանաբար՝ պետական և համայնքային պաշտոնները, սակայն պարզ չեն պետական և համայնքային պաշտոնների տարբերությունները և դրանց բնորոշումները, ինչը անհրաժեշտ է հստակեցնել և սահմանել: ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքային կադրերի ռեզերվում գտնվող անձինք չեն վարձատրվում, ինչպես նաև վերջիններս կարող են զբաղվել այլ վճարովի աշխատանք, քանի որ նրանց վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները։ Հավելենք նաև, որ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում կարող են գրանցվել ինչպես հաստիքների կրճատման հիմքով համայնքային ծառայողները, այնպես էլ համայնքային ծառայության պաշտոն չզբաղեցրած, սակայն մրցույթում հաղթող ճանաչված և պաշտոնին չնշանակված անձինք։ 4 -րդ հոդվածում առաջարկվող փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում հստակ սահմանված է <<հանրային պաշտոն>> հասկացությունը, որը իմաստային առումով նույնաբովանդակ է համայնքային և պետական պաշտոնների բնորոշման համար և առանձին հստակեցման անհրաժեշտությունը բացակայում է: