Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

  • Discussed

    27.08.2019 - 11.09.2019

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7004

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

28.08.2019

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հիմնավորման կարիք ունի համայնքային ծառայության դեպքում կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձին հանրային ծառայող չհամարելը՝ հաշվի առնելով Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի տարամաբանությունը: Իրավական որոշակիության սահմանադրական պահանջից ելնելով՝ առաջարկում եմ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի բովանդակային իմաստով օրենքի նախագծում տալ համայնքային պաշտոնի, ինչպես նաև պետական պաշտոնների բնորոշումները, որովհետև 4-րդ հոդվածի 1-ին մասով բնորոշված է հանրային պաշտոնը, իսկ 2-րդ մասով հանրային պաշտոնները դասակարգվում են պետական և համայնքային պաշտոնների, 3-րդ և 4-րդ մասերով դասակարգվում են համապատասխանաբար՝ պետական և համայնքային պաշտոնները, սակայն պարզ չեն պետական և համայնքային պաշտոնների տարբերությունները և դրանց բնորոշումները, ինչը անհրաժեշտ է հստակեցնել և սահմանել:

See more