Add to favourites

Under development

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ


    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետական օժանդակության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են միայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով, ինչը բավարար չէ ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև արգելված պետական օժանդակություն տալու կամ ստանալու համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 171.6-րդ և 171.10-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառելու համար:

Բացի այդ, ներկայումս առկա են մի շարք խնդիրներ պետական օժանդակության տրամադրման թափանցիկության ապահովման ոլորտում, որոնք կարող են հանգեցնել մրցակցության խաթարումների, պետական օժանդակության տրամադրմամբ շատ հաճախ սահմանափակվում, կանխվում կամ արգելվում է տնտեսական մրցակցությունը, վնաս է հասցվում մրցակցային իրավիճակին, որոշ տնտեսվարող սուբյեկտների կամ սուբյեկտների խմբի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ և այլն:

Միաժամանակ, պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության գործող ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը կարևորում են Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային գործընկերները` Համաշխարհային բանկը և Եվրոպական Միությունը, որի կապակցությամբ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն իրականցնելու անհրաժեշտությունն ամրագրվել է՝

  • որպես hենանիշային պայման Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև նախատեսված «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության (DPO) վարկի տրամադրման ծրագրի շրջանակում,
  • Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն-Համաշխարհային բանկի խմբի համագործակցության «Հայաստանին միանգամյա աջակցության 2017-2020» ծրագրի (Proposal for the World Bank Group-European Union Partnership Armenia Single Support Framework 2017-2020  Economic Governance) շրջանակում որպես նախապայման,
  • «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» կիրակման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություն` վարելու պետական օժանդակության վերաբերյալ միասնական գրանցամատյան:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ միջազգային փորձը:

Եվրոպական միության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ անդամ պետությունների կողմից իրենց տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող  պետական օժանդակության թույլտվությունը տալիս է Եվրոպական հանձնաժողովը, իսկ ԵՄ անդամ պետություններին վերապահված է նախատեսվող պետական օժանդակության` իրենց պետության մրցակցության վրա ազդեցության գնահատման իրականացումը:

Պետական օժանդակության նկատմամբ վերհսկողություն իրականացնելու և այն արգելելու իրավասություն ունեն նաև Ուկրաինայի, Մոլդովայի, Չինաստանի, Մակեդոնիան, Քենյայի, Մեքսիկայի, Պակիստանի և այլ պետություննեչրի մրցակցային մարմինները:

ԵԱՏՄ անդամ պետություններից` Ռուսաստանի մրցակցային մարմինը ևս ունի պ-ետական օժանդակության նկատմամբ վերհսկողություն իրականացնելու և այն արգելելու իրավասություն, որն ամրագրված է Ռուսաստանի «Մրցակցության մասին» օրենքով:

Ազատ և բարեխիղճ մրցակցություն ապահովելու նպատակով ԵԱՏՄ պայմանագիրը ևս սահմանում է անդամ պետությունների կողմից ֆինանսական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոների սահմանման և խիստ անհրաժեշտության և հիմնավորվածության դեպքում սուբսիդիաների տրամադրման պահանջներ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը նաև փաստում է, որ մի շարք պետություններում, ինչպիսիք են Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Նորվեգիան, Ավստրալիան, պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն է իրականացվում այսպես կոչված «մրցակցության չեզոքության սկզբունք»-ի (competition neutrality principle)[1] հիման վրա, որի կիրառման միջոցով ապահովվում է հավասարակշռությունը մրցակցության և պետական օժանդակության միջև:

Պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն վերաբերյալ իրենց դիրքորոշում են հայտնել նաև միջազգային առաջատար կազմակերպությունները.

 

      Տնտեսական համագործակցության կազմակերպություն (OECD)

 

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը իր մի շարք զեկույցներում և կլոր սեղան քննարկումների ընթացքում անդրադարձել է պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության հարցին` նշելով, որ պետական օժանդակության տրամադրումը կարող է հանգեցնել շուկաներում մրցակցության խաթարման և սահմանափակման, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պետական օժանդակության նկատմամբ վերահսկողություն և համապատասխան կարգավորումների սահմանում, իսկ պետական օժանդակության տրամադրումը պետք է լինի հիմնավոր և նպատակային: Միաժամանակ ընդգծվում է  մրցակցության մարմիններին տնտեսական մրցակցության վրա տրամադրվող պետական օժանդակության ազդեցությունը գնահատելու և անհրաժեշտության դեպքում` այն արգելելու իրավասություն տալու անհրաժեշտությունը[2]: Նշված զեկույցներում միաժամանակ նշվում է, որ պետական օժանդակությունը սահմանափակող և կարգավորող նորմերի չսահմանման պարագայում օժանդակության տրամադրման արդյունքում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ կստանան մրցակցային առավելություններ` խաթարելով մրցակցությունը և շուկայի բնականոն գործունեությունը[3]: Նշված զեկույցներում միաժամանակ կարևորվում է մրցակցության մարմինների և կառավարությունների համագործակցությունը տրամադրվող պետական օժանդակության արդյունավետությունը և նպատակահարմարությունն ապահովելու տեսանկյունից:

 

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողով (UNCTAD)

 

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովը իր մի շարք զեկույցներում անդրադարձել է պետական  օժանդակության և սուբսիդիաների նկատմամբ վերահսկողության հարցերին` նշելով, որ մրցակցային քաղաքականության իրականցման արդյունավետության համար անհրաժեշտ է մրցակցության օրենսդրության կիրառումը բոլոր ոլորտներում և պետական քաղաքականության բոլոր գործառույթների, ներառյալ սուբսիդիաների տրամադրման, ազգային ռեսուրսների անհավասար բախշմանն առնչվող գործողությունների նկատմամբ[4]: Բացի այդ, որպես զարգացող պետությունների  մրցակցության խոչընդոտներից են նշվում ֆինանսական սուբսիդիաները: Միաժամանակ, նշվում է, որ երկարատև սուբսիդիաների տամադրումը հանգեցնում է մրցակցության խաթարման[5]: Նշված զեկույցներում նաև ընդգծվում է պետության կողմից տրամադրվող օժանդակությունների և այլ արտոնությունների տրամադրման սահմանափակման և խտրական մոտեցումների բացառման անհրաժեշտությունը` հակամրցակցային գործողությունները կանխելու և ազգային ռեսուրսներն արդյունավետ  բաշխելու, և այդպիսով տնտեսական զարգացման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից[6]:

 

Միջազգային մրցակցային ցանց (International Competition Network)

 

Միջազգային մրցակցային ցանցը (այսուհետ` ՄՄՑ), որը մրցակցային իրավունքի և մրցակցային քաղաքականության իրականացումը հզորացնելու նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է, և որին անդամակցում են ավելի քան 150 պետություններ (ներառյալ բոլոր զարգացած պետությունները), իր մի շարք քննարկումներում և զեկույցներում նշել է, որ  պետության կողմից տրամադրվող օժանդակությունը և այլ արտոնությունները հանդիսանում են պետական միջամտության արդյունքում մրցակցության խոչընդոտման և սահմանափակման գործողություններից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերահսկողության իրականացում, ինչը կնպաստի նաև տնտեսական ցուցանիշների բարելավմանը[7]:

 

Այսպիսով, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝

  • Հայաստանի Հանրապետությունում պետական օժանդակության ոլորտում թափանցիկություն ապահովելու,
  • տրամադրվող պետական օժանդակության հետևանքով տնտեսական մրցակցության խաթարումներից խուսափելու,
  • ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցություն ապահովելու պահանջներով:

Բացի այդ Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է Եվրոպական Միություն և Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություների կատարման անհրաժեշտությունից:

Հատկանշական է ընդգծել, որ պետական օժանդակության վերահսկողության արդյունավետ կարգավորման մեխանիզմի ներդնումը ունի նաև կարևոր նշանակություն «զսպումների և հակակշիռների» (checks and balances system) համակարգի կատարելագործման միջոցով ժողովրդավարության զարգացման, արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման և կոռուպցայի դեմ պայքարի տեսանկյունից:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական մրցակցության հնարավոր սահմանափակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան անհամատեղելի օժանդակությունները դադարեցնելու նպատակով հստակեցվում և լրամշակվում է պետական օժանդակության հասկացությունը, տեսակները, եղանակները, պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարելու պահանջ, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրի ներկայացման, դրա գնահատման, տեղեկատվության ներկայացման կարգը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լիազորությունները տվյալ ոլորտում և այլն:

Նախագծերի փաթեթը լրամշակելու է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածով ամրագրված պետական օժանդակության վերաբերյալ գործող դրույթները՝ պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության կարգավորումները համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին:

 

Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել   նաև Համաշխարհային բանկի փորձագետների, ինչպես նաև՝ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի և Լիտվայի համապատասխան փորձագետների առաջարկությունները:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հանձնաժողովի կողմից պետական օժանդակության նկատմամբ ամբողջական և արդյունավետ վերահսկողության սահմանում, որը կհանգեցնի`

  • տրամադրվող պետական օժանդակությամբ տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման դեպքերի կրճատմանը,
  • տնտեսության տարբեր ոլորտներում պետական օժանդակության տրամադրման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողության իրականացմանը,
  • կստեղծի կրկնակի և անտեղի պետական ծախսերից խուսափելու հնարավորություն,
  • կնպաստի արդյունաբերության ոլորտում նորարարությունների խրախուսմանը, տնտեսական զարգացմանը և ուղղակի օտարերկրյա ներդրումներին,
  • միջազգային պարտավորությունների կատարմանը,
  • ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շուկայական տնտեսության զարգացմանը:

 

Բացի այդ, կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված և տրամադրվող բոլոր պետական օժանդակությունների, դրանց բնույթի, ուղղվածության, չափերի և այլ տվյալների վերաբերյալ:

 

 

[1] «Մրցակցության չեզոքության սկզբունք»-ը ենթադրում է պետական մասնակցությամբ  իրավաբանական անձանց և մասնավոր ոլորտի տնտեսվարող սուբյեկտնրի միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը` պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց կամ պատվիրակված գործառույթ իրականացնող տնտեսվարողներին արտոնություններ չտալու կամ տալու դեպքում նույն արտոնությունը սահմանված չափանիշներին բավարարող մասնավոր տնտեսվարող սուբյեկտներին տալու, բոլորի համար համահավասար կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև պետական գնումների, սակարկումների և հրապարակային աճուրդների ժամանակ արդար մրցակցային պայմաններ ապահովելու միջոցով:

[2] https://www.oecd.org/competition/abuse/2731940.pdf; http://www.oecd.org/competition/sectors/48070736.pdf

[3] Տես նույն տեղում

[4] http://unctad.org/en/docs//ditcclp20034_en.pdf ;

[5] http://unctad.org/en/Docs/itcdtab2_en.pdf

[6]http://unctad.org/meetings/en/SessionalDocuments/tdrbpconf8d7_en.pdf;   http://unctad.org/sections/wcmu/docs/c2clp_ige7p30_en.pdf

[7] http://www.internationalcompetitionnetwork.org/uploads/library/doc1120.pdf; http://www.internationalcompetitionnetwork.org/uploads/library/doc1138.pdf

  • Discussed

    21.08.2019 - 06.09.2019

  • Type

    Law

  • Area

    Economical, Constitutional and administrative legislation

  • Ministry

    RA State Commission for the Protection of Economic Competition

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3753

Print

Suggestions

Արմեն Վարդանյան

22.08.2019

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ վերաբերյալ 1/ նախագծում հաշվի առնել նախորդ նախագծում իրավական տեխնիկայի կանոնների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները. 2/ նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 171.12-171.13 հոդվածներում՝ իրավական որոշակիության սահմանադրական պահանջով, քննարկել և սահմանել, թե օրինակ՝ որ դեպքում/երում/ է կիրառվելու նախազգուշացումը և որ դեպքում/երում/՝ տուգանքը, իսկ տուգանքների բավականին մեծ՝ 300 հազարից մինչև 1 մլն կամ 500 հազարից 1մլն սահմանններում նշել, թե որ դեպքում և ինչ հանգամանքների պարագայում կոնկրետ ինչ չափի տուգանք է նախատեսվում:

Արմեն Վարդանյան

22.08.2019

Օրենքի նախագծի 3-րդ հոդվածում՝ 1/ առաջարկում եմ 19-րդ հոդվածը համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: 2/ 19-րդ հոդվածով նախատեսել պետական օժանդակությունը ուսումնասիրելու հանձնաժողովի լիազորություն, որը սույն նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված է: Բացի այդ, սույն օրենքի տրամաբանությամբ և ձևակերպմամբ՝ հանձնաժողովի լիազորություններում լրացնել լրացուցիչ կանոնակարգումներ և համապատասխան գործողություններ ու համապատասխան ակտեր ընդունելու իրավասությունը սահմանող բոլոր դրույթները: 3/ 19-րդ հոդվածի «է» կետում նշվածը սահմանել առանձին և համարակալված դրույթներով, ինչը թույլ կտա հստակ և առանձնացված սահմանել հանձնաժողովի կողմից ընդունվող բոլոր փաստաթղթերը և դրանց անվանումները՝ բացառելով տարընկալումները, կրկնորդումներն ու դրանցից բխող հնարավոր մեկնաբանություններն ու վիճարկումները: Նույն սկզբունքով սահմանել բոլոր որոշումների տեսակները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում՝ 1/ << լրացնել հետևյալ 6.1 մասով`>> բառերը փոխարինել << նոր՝ 6.1-ին մաս հետևյալ խմբագրությամբ>> բառերով. 2/ օրենքի 36-րդ հովածով նախատեսել նաև դրույթներ օրինակ՝ հայտարարագիրը կամ տեղեկացումը չներկայացնելու, ինչպես նաև չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում գործողություններ կատարելու կամ պետական օժանդակությունը չվերադարձնելու կամ սույն նախագծով նախատեսված այլ կանոնակարգվող դրույթների համար, որովհետև իրավական հետևանք չենթադրող գործողությունները չեն կարող սահմանվել կամ իրավակն ուժ ունենալ: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածում <<պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ`>> բառերը փոխարինել <<մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մասով հետևյալ խմբագրությամբ >> բառերով. Նախագծի 6-րդ հոդվածում ՝ 1/ առանձնացնել եզրափակիչ մասը և անցումային դրույթները՝ դրանք սահմանելով առանձին հոդվածներով՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 3-7-րդ մասերի պահանջները:: 2/ 2-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ առաաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիառելիության հնարավորության հարցը. Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարածվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով:

Արմեն Վարդանյան

22.08.2019

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝ 2-րդ մասում պարզ չէ, թե ինչպես և ում կողմից է որոշվելու կամ գնահատվելու մրցակցության սահմանափակմանը հանգեցնելը կամ դրա հնարավորությունը: Նույն տեղում խնդրահարույց է հանձնաժողովի որոշմամբ արգելման դեպքերը սահմանելը՝ արդեն իսկ օրենքով նախատեսված արգելման դեպքերի պարագայում, որովհետև արգելումը փաստացի պարտավորություն է, որը ՀՀ Սահմանադրությամբ կարող է սահմանվել միայն օրենքներով, ուստի անհրաժեշտը է սույն օրենքով էլ հնավորինս սպառիչ թվարկել այդ դեպքերը: 3-րդ մասը քննարկման կարիք ունի, որովհետև հայտարարագրի իմաստի տրամաբանությամբ, հայտարարագիրը ընդհանրապես պետք է ներկայացնի ինչ-որ բան ձեռքբերողը կամ ստացողը, այլ ոչ թե տրամադրողը, որովհետև ի վերջո օժանդակության վերջնական հասցեատերը ստացողն է, իսկ տրամադրողը կարող է հանձնաժողովին ընդամենը օժանդակություն տրամադրելու մասին տեղեկացնել՝ տրամադրումից առաջ: Պարզ չէ, թե հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 4-րդ մասում օրինաչափ է օժանդակություն ստացողի համար հայտարարագիր սահմանելը, սակայն պարտադիր չլինելու դեպքում այն կարող է և չներկայացվել, որի պարագայում պարզ չեն դրա ռիսկերը, հետևանքները: Եթե հայտարարագիր է, ապա այն ինքնին պետք է պարտադիր լինի, առաջարկվում է այն սահմանել որպես իմպերատիվ պահանջ և պարտավորություն, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 4-րդ մասում ևս պարզ չէ, թե այդ հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 5-րդ մասում հաշվի առնել նաև միջպետական պայմանագրերի դեպքերը: 6-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ հակասում է 3-րդ մասին, որով սահմանված է հայտարարագրման պահանջից ազատման հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ ստացվում է կրկնորդում, քանի որ ամեն դեպքում գործելու է պարտավորություն՝ հայտարարագրման կամ տեղեկացման միջոցով: Կարծում եմ նպատակահարմար է խնդիրը կանոնակարգել հենց 3-րդ մասում, իսկ 6-րդ հոդվածում տալ տեղեկացման և հայտարարագրման տարբերությունները և նշել, թե ինչպես են կատարվելու: 6-րդ մասում պարզ չէ, թե որ դեպքերում է հանձնաժողովը պահանջելու կամ որ դեպքերում չի պահանջելու հայտարարագրի ներկայացում տեղեկացումից հետո, անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը, հակառակ դեպքում առաջանում են տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 7-րդ մասում պարզ չէ, թե ինչ ժամկետնեում և ինչպես է ուսումնասիրվելու օժանդակությունը և ինչ ժամկետներում ու ինչպիսի հիմքերի հիման վրա են կայացվելու թույլատրման կամ արգելման որոշումները կամ էլ պայմանով թույլատրման որոշման դեպքում օժանդակության տրամադրման և ցանկացած ձևի օգտագործման պարագայում ինչ է լինելու այդ որոշման և կատարված գործողությունների ճակատագիրը: 8-րդ մասում պարզ չէ, թե ինչպես, ինչ ժամկետներում է կայացվելու հանձնաժողովի որոշումը, անհրաժեշտ է սահմանել որոշման կայացման ընթացակարգը, դրա վարչարարությունը: 9-րդ մասում պարզ չէ, թե չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում ինչ է լինում մինչ որոշման ընդունումը կատարված որոշակի գործողությունների հետևանքը, այդ թվում՝ իրավական և ինչպիսին է լինում օժանդակության ճակատագիրը, օրինակ՝ արդեն տրամադրվել է և ի՞նչ՝ վերադարձվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ինչ է լինում և այլն…. 10-րդ մասում առկա է հաասություն, որովհետև մի կողմից նշվում է , որ հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակություն չի կարող տրամադրվել, իսկ մյուս կողմից նշվում է պետական օժանդակություն ստանալու հնարավորության մասին, որի դեպքում ստացողը պարտավոր է այն վերադարձնել, իսկ եթե տրամադրվել է առանց որոշման, ապա ինչ…: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր պետական օժանդակության արգելման դեպքում օժանդակության ստացումը, որ դեպքերում է նման իրավիճակ հնարավոր և անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը կամ առանձին կետով իմպերատիվ պահանջ սահմանել, որ անկախ ամեն ինչից, առանց հանձնաժողովի որոշման ստացված օժանդակությունը ենթակա չէ օգտագործման կամ չի կարող օգտագործվել և ենթակա է վերադարձման, որի պարագայում առաջ է գալիս, թե ինչպես է կատարվելու օժանդակության վերադարձը, որը կանոնակարգման կարիք ունի: 11-րդ մասում պարզ չէ, թե միասնական գրանցամատյանը ում կողից , ինչ իրավական ակտով և ինչ լիազորությունների հիման վրա է հաստատվելու: 12-րդ կետում պարզ չէ, թե ինչ բովանդակության տեղեկատվություն, ում կողմից հաստատված ձևով, երբ և ինչպես պետք է ներկայացվի: 13-րդ կետում քննարկման և հստակեցման կարիք ունի, թե պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ սահմանելիս ինչ հիմքերով կամ որ դեպքերում կամ ինչ չափանիշներով է ընդունվելու որոշումը, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 14-րդ կետը քննարկման կարիք ունի, քանի որ նման ձևակերպման պարագայում այն ուղղակի մահակ է՝ ցանկացած դեպքում վերահսկողություն կատարումը լրացուցիչ վարչարարություն է առնվազն այն տրամաբանությամբ, որ սույն նախագծով դրվում է պետական օժանդակության գործընթացքում այսպես կոչված նախնական ծանուցման կամ տեղեկացման ինստիտուտը:

See more