Add to favourites
Under development
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Գևորգ Մալխասյան 22.08.2019 12:22:15 | Ներկայացված նախագիծը ողջունելի է, սակայն առակ են մի շարք խնդիրներ՝ 1. Պետական աջակցության հիմնական մասը տրվում է ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, քանի որ բյուջեի առանձին տողերով ուղղակի նախատեսվում են ֆինանսական միջոցներ ոչ միայն ոչ առևտրային, այլ նաև առևտրային կազմակերպությունների համար: Այս դեպքում պարզ չէ թե որ մարմինը պետք է տրամադրի հայտարարագիրը: 2. Պետական աջակցության մնացած մասը կարող է տրամադրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ, այս դեպքում ՀՀ կառավարության վրա համապատասխան պարտականություն դնելը չի բխում ՀՀ Սահմանադրության պահանջներից, քանի որ ՀՀ կառավաությունն իր որոշումները կայացնելիս պարտավոր չէ դրանք համաձայնեցնել այլ մարմինների հետ: 3. Խնդիր կարող է առաջանալ ՊՈԱԿ-ների հարցում, քանի որ նրանք բալարը ստանում են պատական աջակցություն կամ պետական պատվեր: 4. Բաց են թաղնված դրամաշնորհները: 5. Կարծում եմ, որ աջակցություն են նաև հարկային ու մաքսային արտոնությունները, որոնք նախատեսված են օրենքով: Գտնում եմ, որ պետք է սահմանել, որ տվյալ արտունության համար հայտարարագիր չպետք է ներկայացվի: 6. Եթե արտոնություն տվողը ներկայացնելու է հայտարարգիր, ապա որն է նպատակը նման հայտարարգիր պահանջել նաև ստացողից: Կարշում եմ, որ դա չհիմնավորված բեռ է տնտեսվարող սուբյեկտների վրա: Գտնում եմ, որ կարելի է նախ ուսումնասիրել պետության կողմից տրվող օժանդակության տեսակներն ու ստացող սուբյեկտները, որց հետո հաստակ սահամնել հայտարարագրման դեպքերը: | ||
| 2 | Արմեն Վարդանյան 22.08.2019 15:16:24 | <<Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի /այսուհետ՝ օրենք/ նախագծի 1-ին հոդվածում՝ << պարբերություններով>> բառը փոխարինել <<կետերով >> բառով՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ հոդվածի մասը կարող է ունենալ միայն համարակալված կետեր: «պետական օժանդակություն տրամադրող մարմին>> հասկացությունում խոսքը պետական օժանդակության մասին է, սակայն ձևակերպման իմաստով ստացվում է, որ պետական օժանդակություն կարող են տրամադրել ոչ պետական կարգավիճակ ունեցող ամենատարբեր մարմիններ կամ կազմակերպություններ, այդ թվում, օրինակ՝ ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա կազմակերպություններ, ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր, հասարակական կազմակերպություններ և այլն, որի դեպքում հարց է առաջանում, թե ինչ իրավական հիմքով և լիազորություններով են պետական օժանդակություն տրամադրելու, արդյոք բոլոր մարմինները կարող են նման որոշում կայացնել կամ նման լիազորություն ունենալ, ինչպես և ինչ հիմքով կամ ընթացակարգով և ում կողմից է որոշվելու և/կամ վերապահվելու այդ լիազորությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է որոշվելու և ում կարող է վերապահվել այդ օժանդակությունը տրամադրելու լիազորությունը կամ էլ օրենքի մակարդակում հնարավորինս սպառիչ սահմանել օժանդակություն տրամադրելու լիազորություն ունեցող մարմինները: <<օժանդակության նվազագույն թույլատրելի չափ>> հասկացությունում առաջ է գալիս այն հարցը, թե հանձնաժողովը իր որոշմամբ չափերը սահմանելիս ինչ սկզբունքներով կամ չափանիշներով է առաջնորդվելու, ինչպես է որոշվելու այդ չափը: Բացի այդ, պարզ չէ, թե տվյալ դեպքում տնտեսավարող սուբյեկտը օժանդակություն ստացողն է, թե տրամադրողը,, թե վերաբերում է երկուսին էլ: | ||
| 3 | Արմեն Վարդանյան 22.08.2019 15:16:24 | Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝ 2-րդ մասում պարզ չէ, թե ինչպես և ում կողմից է որոշվելու կամ գնահատվելու մրցակցության սահմանափակմանը հանգեցնելը կամ դրա հնարավորությունը: Նույն տեղում խնդրահարույց է հանձնաժողովի որոշմամբ արգելման դեպքերը սահմանելը՝ արդեն իսկ օրենքով նախատեսված արգելման դեպքերի պարագայում, որովհետև արգելումը փաստացի պարտավորություն է, որը ՀՀ Սահմանադրությամբ կարող է սահմանվել միայն օրենքներով, ուստի անհրաժեշտը է սույն օրենքով էլ հնավորինս սպառիչ թվարկել այդ դեպքերը: 3-րդ մասը քննարկման կարիք ունի, որովհետև հայտարարագրի իմաստի տրամաբանությամբ, հայտարարագիրը ընդհանրապես պետք է ներկայացնի ինչ-որ բան ձեռքբերողը կամ ստացողը, այլ ոչ թե տրամադրողը, որովհետև ի վերջո օժանդակության վերջնական հասցեատերը ստացողն է, իսկ տրամադրողը կարող է հանձնաժողովին ընդամենը օժանդակություն տրամադրելու մասին տեղեկացնել՝ տրամադրումից առաջ: Պարզ չէ, թե հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 4-րդ մասում օրինաչափ է օժանդակություն ստացողի համար հայտարարագիր սահմանելը, սակայն պարտադիր չլինելու դեպքում այն կարող է և չներկայացվել, որի պարագայում պարզ չեն դրա ռիսկերը, հետևանքները: Եթե հայտարարագիր է, ապա այն ինքնին պետք է պարտադիր լինի, առաջարկվում է այն սահմանել որպես իմպերատիվ պահանջ և պարտավորություն, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 4-րդ մասում ևս պարզ չէ, թե այդ հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 5-րդ մասում հաշվի առնել նաև միջպետական պայմանագրերի դեպքերը: 6-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ հակասում է 3-րդ մասին, որով սահմանված է հայտարարագրման պահանջից ազատման հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ ստացվում է կրկնորդում, քանի որ ամեն դեպքում գործելու է պարտավորություն՝ հայտարարագրման կամ տեղեկացման միջոցով: Կարծում եմ նպատակահարմար է խնդիրը կանոնակարգել հենց 3-րդ մասում, իսկ 6-րդ հոդվածում տալ տեղեկացման և հայտարարագրման տարբերությունները և նշել, թե ինչպես են կատարվելու: 6-րդ մասում պարզ չէ, թե որ դեպքերում է հանձնաժողովը պահանջելու կամ որ դեպքերում չի պահանջելու հայտարարագրի ներկայացում տեղեկացումից հետո, անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը, հակառակ դեպքում առաջանում են տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 7-րդ մասում պարզ չէ, թե ինչ ժամկետնեում և ինչպես է ուսումնասիրվելու օժանդակությունը և ինչ ժամկետներում ու ինչպիսի հիմքերի հիման վրա են կայացվելու թույլատրման կամ արգելման որոշումները կամ էլ պայմանով թույլատրման որոշման դեպքում օժանդակության տրամադրման և ցանկացած ձևի օգտագործման պարագայում ինչ է լինելու այդ որոշման և կատարված գործողությունների ճակատագիրը: 8-րդ մասում պարզ չէ, թե ինչպես, ինչ ժամկետներում է կայացվելու հանձնաժողովի որոշումը, անհրաժեշտ է սահմանել որոշման կայացման ընթացակարգը, դրա վարչարարությունը: 9-րդ մասում պարզ չէ, թե չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում ինչ է լինում մինչ որոշման ընդունումը կատարված որոշակի գործողությունների հետևանքը, այդ թվում՝ իրավական և ինչպիսին է լինում օժանդակության ճակատագիրը, օրինակ՝ արդեն տրամադրվել է և ի՞նչ՝ վերադարձվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ինչ է լինում և այլն…. 10-րդ մասում առկա է հաասություն, որովհետև մի կողմից նշվում է , որ հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակություն չի կարող տրամադրվել, իսկ մյուս կողմից նշվում է պետական օժանդակություն ստանալու հնարավորության մասին, որի դեպքում ստացողը պարտավոր է այն վերադարձնել, իսկ եթե տրամադրվել է առանց որոշման, ապա ինչ…: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր պետական օժանդակության արգելման դեպքում օժանդակության ստացումը, որ դեպքերում է նման իրավիճակ հնարավոր և անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը կամ առանձին կետով իմպերատիվ պահանջ սահմանել, որ անկախ ամեն ինչից, առանց հանձնաժողովի որոշման ստացված օժանդակությունը ենթակա չէ օգտագործման կամ չի կարող օգտագործվել և ենթակա է վերադարձման, որի պարագայում առաջ է գալիս, թե ինչպես է կատարվելու օժանդակության վերադարձը, որը կանոնակարգման կարիք ունի: 11-րդ մասում պարզ չէ, թե միասնական գրանցամատյանը ում կողից , ինչ իրավական ակտով և ինչ լիազորությունների հիման վրա է հաստատվելու: 12-րդ կետում պարզ չէ, թե ինչ բովանդակության տեղեկատվություն, ում կողմից հաստատված ձևով, երբ և ինչպես պետք է ներկայացվի: 13-րդ կետում քննարկման և հստակեցման կարիք ունի, թե պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ սահմանելիս ինչ հիմքերով կամ որ դեպքերում կամ ինչ չափանիշներով է ընդունվելու որոշումը, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 14-րդ կետը քննարկման կարիք ունի, քանի որ նման ձևակերպման պարագայում այն ուղղակի մահակ է՝ ցանկացած դեպքում վերահսկողություն կատարումը լրացուցիչ վարչարարություն է առնվազն այն տրամաբանությամբ, որ սույն նախագծով դրվում է պետական օժանդակության գործընթացքում այսպես կոչված նախնական ծանուցման կամ տեղեկացման ինստիտուտը: | ||
| 4 | Արմեն Վարդանյան 22.08.2019 15:20:51 | Օրենքի նախագծի 3-րդ հոդվածում՝ 1/ առաջարկում եմ 19-րդ հոդվածը համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: 2/ 19-րդ հոդվածով նախատեսել պետական օժանդակությունը ուսումնասիրելու հանձնաժողովի լիազորություն, որը սույն նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված է: Բացի այդ, սույն օրենքի տրամաբանությամբ և ձևակերպմամբ՝ հանձնաժողովի լիազորություններում լրացնել լրացուցիչ կանոնակարգումներ և համապատասխան գործողություններ ու համապատասխան ակտեր ընդունելու իրավասությունը սահմանող բոլոր դրույթները: 3/ 19-րդ հոդվածի «է» կետում նշվածը սահմանել առանձին և համարակալված դրույթներով, ինչը թույլ կտա հստակ և առանձնացված սահմանել հանձնաժողովի կողմից ընդունվող բոլոր փաստաթղթերը և դրանց անվանումները՝ բացառելով տարընկալումները, կրկնորդումներն ու դրանցից բխող հնարավոր մեկնաբանություններն ու վիճարկումները: Նույն սկզբունքով սահմանել բոլոր որոշումների տեսակները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում՝ 1/ << լրացնել հետևյալ 6.1 մասով`>> բառերը փոխարինել << նոր՝ 6.1-ին մաս հետևյալ խմբագրությամբ>> բառերով. 2/ օրենքի 36-րդ հովածով նախատեսել նաև դրույթներ օրինակ՝ հայտարարագիրը կամ տեղեկացումը չներկայացնելու, ինչպես նաև չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում գործողություններ կատարելու կամ պետական օժանդակությունը չվերադարձնելու կամ սույն նախագծով նախատեսված այլ կանոնակարգվող դրույթների համար, որովհետև իրավական հետևանք չենթադրող գործողությունները չեն կարող սահմանվել կամ իրավակն ուժ ունենալ: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածում <<պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ`>> բառերը փոխարինել <<մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մասով հետևյալ խմբագրությամբ >> բառերով. Նախագծի 6-րդ հոդվածում ՝ 1/ առանձնացնել եզրափակիչ մասը և անցումային դրույթները՝ դրանք սահմանելով առանձին հոդվածներով՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 3-7-րդ մասերի պահանջները:: 2/ 2-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ առաաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիառելիության հնարավորության հարցը. Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարածվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով: | ||
| 5 | Արմեն Վարդանյան 22.08.2019 15:23:38 | <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ վերաբերյալ 1/ նախագծում հաշվի առնել նախորդ նախագծում իրավական տեխնիկայի կանոնների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները. 2/ նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 171.12-171.13 հոդվածներում՝ իրավական որոշակիության սահմանադրական պահանջով, քննարկել և սահմանել, թե օրինակ՝ որ դեպքում/երում/ է կիրառվելու նախազգուշացումը և որ դեպքում/երում/՝ տուգանքը, իսկ տուգանքների բավականին մեծ՝ 300 հազարից մինչև 1 մլն կամ 500 հազարից 1մլն սահմանններում նշել, թե որ դեպքում և ինչ հանգամանքների պարագայում կոնկրետ ինչ չափի տուգանք է նախատեսվում: |