Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    20.08.2019 - 04.09.2019

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4857

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.09.2019

Առաջարկում ենք Նախագծի 17-րդ կետում <<իրականացմանը>> բառից հետո ավելացնել <<և փոխարինվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները պետք է նույն չափով պակաս լինեն համապատասխան տեղեկագրում հրապարակված արժեքներից, որ չափով որ պակաս են եղել մինչ փոխարինումը նախատեսված նյութերը, պատրաստվածքները և կոնստրուկցիաները>> բառերը: Քանի որ մրցույթին մասնակցելով 15%-ով ցածր գին ներկայացրած հաղթող մասնակիցը, փոխարինվող աշխատանքներում մրցութային հարաբերություններից դուրս գտնվելով, կարող է ներկայացնել փոխարինվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների անհամեմատ բարձր գներ՝ արդյունքում կարող է ստանալ ավելի մեծ շահույթ, որն էլ ունի կոռուպցիոն ռիսկեր:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.09.2019

9. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ կետում հստակեցնել՝ որն է համարվելու թերություն, և շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող անձի պարտավորությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ինչպես է ներկայացվելու, այսինքն, ինչպես է հիմնավորվելու, որ առկա թերության համար մեղքի բաժին ունի նշված անձը: Օրինակ՝ պետք է հաշվի առնել այն դեպքը, երբ մատակարարվող շինանյութի որակական տվյալները կարող են չհամապատասխանել ներկայացված փաստաթղթերի տվյալներին:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

04.09.2019

8. Հաշվի առնելով, որ նախագծային փաստաթղթերը մշակելիս նոր կառուցվող օբյեկտների դեպքում շատ հավանական է, որ հողային աշխատանքների, իսկ հիմնանորոգման կամ վերակառուցման դեպքում արտաքինից չերևացող շերտերի հետ կապված աշխատանքների և դրանց հետևանքով այլ աշխատանքների ծավալների շեղումը ավելին կլինի քան 5%-ը, որը նախագծողը նախապես չէր կարող նախատեսել, ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծի 11-րդ և 14-րդ կետերը:

See more