Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Մաթևոսյան 15.08.2019 22:41:21 Այստեղ ռիսկեր կան, որ անձինք կարող են միտումնավոր սնանկ ճանաչվել և իրենց բեռը թողնել պետության վրա։ Անհրաժեշտ է այնպես կարգավորել ոլորտը, որ մեղավորը պարտադիր հատուցի վնասը, թեկուզ հարկադիր ու երկատատև աշխատանք կատարելով։ Նախագծի ընդունումը չի ենթադրում վնասի հատուցման համար պատասխանատվություն կրող կողմի ազատում որևէ պարտավորությունից։ Պետությունը ոչ թե իր վրա է վերցնելու պատասխանատու կողմի՝ վնասի հատուցում իրականացնելու պարտավորությունը, այլ ապահովելու է տուժող կողմի վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացումը՝ այն դեպքում, երբ հատուցում ստանալու այլ ողջամիտ տարբերակ չկա։ Նշված հարաբերությունները, օրինագծի ընդունման դեպքում կկարգավորվեն համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացվող 1086.1-ին հոդվածի՝ Կառավարության սահմանած կարգով, որտեղ արդեն մանրամասն կներկայացվի, թե որ դեպքերում և ինչ ընթացակարգերից հետո է պետբյուջեի միջոցների հաշվին հատուցում տրվելու։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ նշված ռիսկերը առկա են նաև ներկայի կարգավորումների պարագայում, և ոչ միայն կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման բնագավառում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: