Add to favourites

Under development

««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տեքստում «էտալոնային» բառը փոխարինել «ռեֆերենս» բառով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում.

1)       1-ին մասի`

ա. 1)-ին կետի «հրապարակման» բառից հետո լրացնել «, ընդունման» բառը, «ընդհանուր» բառը փոխարինել «պարտադիր» բառով։

բ. 2)-րդ կետում «, այդ թվում` համապատասխանության գնահատման կանոնակարգվող» բառերը փոխարինել «և համապատասխանության գնահատման» բառերով։

գ. 3)-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը:

2) Լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահամաճարակային և հիգիենիկ կանոնների և նորմերի, ինչպես նաև բուսասանիտարական կանոնների, անասնաբուժասանիտարական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով, բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի:»։

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի.

1)       1-ին մասի`

ա. 1)-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեխնիկական կանոնակարգում` արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ զննության), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման, կիրառման և կատարման ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը.

բ. 2)-րդ կետից հանել «կամ Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:

գ. 6.3)-րդ կետից հանել «ազգային» բառը:

դ. 7)-րդ, 8)-րդ, 9)-րդ, 12)-րդ, 12.1)-րդ, 13)-րդ և 13.1)-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) արտադրող` իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին դրա համապատասխանության համար.

8) ներմուծող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որն իրականացնում է արտադրանքի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ շուկայահանման նպատակով.

9) արտադրողի լիազոր ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որն արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու և այն շրջանառության մեջ դնելու գործընթացներում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար.

12) արտադրանքը շրջանառության մեջ դնելը` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի տարածման, սպառման, օգտագործման նպատակով առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով արտադրանքի մատակարարում.

12.1) արտադրանքի շրջանառության դուրսբերում` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրանքի առաջին անգամ շրջանառության դուրսբերումը՝ արտադրողի (ներմուծողի) կողմից մինչև վաճառողին և (կամ) սպառողին․

13) համապատասխանության գնահատում` արտադրանքին, համակարգին, գործընթացին, ծառայությանը, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների կատարման ապացույց` փորձարկմամբ, համապատասխանության հավաստմամբ (սերտիֆիկացմամբ և հայտարարագրմամբ), հսկողությամբ, գրանցմամբ (պետական գրանցմամբ) և (կամ) օրենսդրությամբ սահմանված այլ ձևով.

13.1) գրանցում (պետական գրանցում)` տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման ձև, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված, վկայագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից.».

ե. 15)-րդ կետում «կառավարության կողմից» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «արտադրողը (արտադրողի լիազոր ներկայացուցիչը, դիստրիբյուտորը)» բառերը փոխարինել «հայտատու» բառով:

զ. 19)-րդ կետում «կանոնակարգերով» բառը փոխարինել «կանոնակարգով» բառով և 19)-րդ կետից հանել «միջազգային և (կամ) ազգային» բառերը:

է 21.1)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21.1) ռեֆերենս լաբորատորիա՝ ազգային և միջազգային հավատարմագրում ունեցող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար ճանաչված լաբորատորիա.».

ը. 22)-րդ կետում «հրապարակվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր շուկայահանման և (կամ) դրանց օգտագործման պայմանների մասին.» բառերը փոխարինել «ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր» բառերով:

թ. 23)-րդ կետում «կամ մշակման» բառերը փոխարինել «կամ վերանայման» բառերով։

ժ. 25)-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտին» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմնին» բառերով, իսկ «կանոնակարգերի» բառը փոխարինել «կանոնակարգով սահմանված» բառերով:

ի. 27)-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«27) փոխկապակցված ստանդարտ` ստանդարտ, որի կատարումից բխում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության կանխավարկածը.».

խ. 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32)-35)-րդ կետերով.

 «32) hամապատասխանության նշան` նշան, որի զետեղմամբ շուկայահանված արտադրանք ձեռք բերողներին և սպառողներին տեղեկացվում է տվյալ արտադրանքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.

33) մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, պատկերների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում կամ ամրացվում կամ , դրոշմվում կամ տպվում է արտադրանքի կամ դրա փաթեթվածքի, պիտակի, ներդիր թերթիկի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով փաթեթվածքին ամրացված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկակրի այլ տեսակի վրա, և որը նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցների մասին սպառողին տեղեկացնելու համար.

34) hամապապատասխանության հավաստում` գործընթաց, որով հավաստվում (փաստվում) է արտադրանքի, համակարգի, գործընթացի, ծառայության, անձի կամ մարմնի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի և (կամ) ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին.

35) հայտատու` Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ, որը համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմին։ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հայտատուների շրջանակը սահմանվում է տեխնիկական կանոնակարգով:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ hոդվածի 1-ին մասի 1)-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի.

1)       1-ին մասում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև էներգաարդյունավետության և ռեսուրսախնայողության» բառերը:

2)       3.1-ին մասի «դուրսբերումը» բառից հետո լրացնել «կամ արտադրանքը շրջանառության մեջ դնելը» բառերը։

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի․

1)       1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի կամ արտադրանքի և դրա հետ կապված բնութագրերին և գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր։»։

2)       2-րդ մասի`

ա. 3-րդ կետի «դ.» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող պարտադիր պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին՝ դրանց շուկայահանման և շրջանառության դուրսբերման նպատակով.».

բ. 3-րդ կետի «զ.» ենթակետից հանել «ազգային» բառը։

գ. 3-րդ կետի «թ.» ենթակետում «համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթերի» բառերով։

դ. 4-րդ կետի «բ.», «գ.», «դ.» և «ե.» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

3)       2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4)       4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են համապատասխանության գնահատման ձևերը, համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության և պահման ժամկետները»։

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի.

1)       1-ին կետում հանել «համակարգող» բառից հետո «պետական կանոնակարգող» բառերը, իսկ «այլ պետական կանոնակարգող» բառերը փոխարինել «կանոնակարգող պետական կառավարման» բառերով:

2)       3-րդ կետի ա) ենթակետից հանել «այն» և «, որոնք օրենքով չեն սահմանվում» բառերը:

3)       4-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության և «օտարերկրյա և ազգային» բառերը:

4)       5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

5) սահմանում է.

ա. համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով.

բ. ռեֆերենս լաբորատորիաների ճանաչման և ճանաչումը մերժելու կարգը, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջները,

գ. արտադրանքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինները, գրանցման (պետական գրանցման), գրանցումը մերժելու, դրա գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման, ինչպես նաև արտադրանքի պետական գրանցում իրականացնող իրավասու մարմինների վկայագրման, դրա գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը. 

5)       5.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի.

1)       1-ին կետում «ոլորտում» բառը փոխարինել «և համապատասխանության գնահատման ոլորտներում» բառերով։

2)       2-րդ կետում «մշակման» բառից հետո լրացնել «և վերանայման» բառերը:

3)       3-րդ կետում «մշակումը» բառից հետո լրացնել «և վերանայումը» բառերը:

4)       7-րդ կետից հանել «համապատասխանության պարբերական գնահատման արդյունքում,» բառերը:

5)       9-րդ կետում «ծանուցում» բառից հետո լրացնել «և համակարգող մարմնի պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում» բառերը:

6)       12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

7)       12.1րդ կետում «համապատասխանության սերտիֆիկատի, համապատասխանության հայտարարագրի, տեխնիկական կանոնակարգերով սահմանված պետական գրանցման կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի» բառերով, իսկ «ձևերը» բառից հետո լրացնել «և դրանց լրացման կանոնները,» բառերը:

8)       12.2-րդ կետի «բ.» ենթակետում «վկայականի» բառից հետո լրացնել «և դրան կից հավելվածի» բառերը:

9)       12.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.» ենթակետով.

«գ. համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի և դրան կից հավելվածի ձևը:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի.

1)       1-ին կետի «մշակումը» բառից հետո լրացնել «և վերանայումը» բառերը:

2)       5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «մշակումը» բառից հետո լրացնել «, վերանայումը» բառը, իսկ «մշակման» բառից հետո լրացնել «, վերանայման» բառը:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի.

1) 1-ին մասում և 1-ին մասի 1-ին կետում «տարածաշրջանային» բառից հետո լրացնել «, միջպետական» բառը։

2) 2-րդ և 3-րդ կետերից հանել «ազգային» բառը։

3) 3-րդ մասում «ազգային մակարդակում կիրառվող» բառերից հետո լրացնել «տարածաշրջանային» բառը, իսկ «հիմնական» բառը փոխարինել «պարտադիր» բառով:

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի հետո բառից հետո լրացնել  համակարգող մարմինը կամ  բառերը:

Հոդված 13. Օրենքի 18-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «181. հոդված».

«Հոդված 181. Տեխնիկական կանոնակարգերի վերանայում.

  1. Ընդունված և գործող տեխնիկական կանոնակարգերը, ըստ անհրաժեշտության, վերանայվում են համակարգող մարմնի կամ կանոնակարգող մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
  2. Համակարգող մարմինը կամ կանոնակարգող մարմիններն իրենց պաշտոնական կայքում կամ զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակում են գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու հասցեն: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:
  3. Աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները և տալիս է եզրակացություն տեխնիկական կանոնակարգում փոփոխության կամ դրա ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:
  4. Գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում համակարգող մարմինը կամ համապատասխան կանոնակարգող մարմինը գումարում են համապատասխան աշխատանքային խմբի նիստ:»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի.

1)       1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները համապատասխանության գնահատման ծառայություն են մատուցում միայն այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնցով սահմանված գնահատման ձևերով ու ընթացակարգերով նրանք նշանակվել են:

2)       4-րդ մասի`

ա. 1-ին կետից հանել «ազգային» բառը»:

բ. 5-րդ կետից հանել «, այդ թվում` այլ երկրներից» բառերը։

գ. 6-րդ կետում «հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների)» բառերը փոխարինել «բոլոր հայտատուների» բառերով:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Բողոքարկման հետ կապված ծախսերն իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից՝ հօգուտ համապատասխանության գնահատման գործընթացի համար հայտ ներկայացրած անձի, հակառակ դեպքում բոլոր ծախսերը փոխհատուցում է հայտատուն:»:

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Համապատասխանության սերտիֆիկատ և համապատասխանության հայտարարագիր

  1. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստումն իրականացվում է միայն տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում և բացառապես տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:
  2. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն ու ընթացակարգերը կարող են սահմանվել միայն տեխնիկական կանոնակարգերով:
  3. Արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման ձևերն են` համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրը:
  4. Համապատասխանության սերտիֆիկատն ու համապատասխանության հայտարարագիրն ունեն հավասար իրավաբանական ուժ:
  5. Արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը լրացվում է հայտատուի կողմից տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանությանը փաստելու նպատակով, եթե տեխնիկական կանոնակարգն այլ բան չի նախատեսել:
  6. Համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասու ճանաչված մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
  7. Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստվում է համապատասխանության սերտիֆիկատով, որը տրվում է հայտատուին համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի կողմից, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածի․

1)       վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 25․ Համապատասխանության նշանը (այդ թվում` միասնական նշանը և ազգային նշանը)

2). 1-ին մասից հանել «, Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ)» բառերը:

3) 2-րդ մասից հանել «ազգային» բառը, իսկ նշանը բառից հետո լրացնել (այդ թվում` միասնական նշանը կամ ազգային նշանը) բառերը:

4) 3-րդ մասում «համապատասխանության ազգային նշանը» բառերը փոխարինել «համապատասխանության նշանը (այդ թվում` միասնական նշանը կամ ազգային նշանը)» բառերով:

 5) 5-րդ մասում «ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար օգտագործվում է գովազդային նյութերում:» բառերը փոխարինել «միասնական նշանի զետեղման պահանջները սահմանված են համապատասխան տեխնիկական կանոնակարգերով:» բառերով:

6) 6-րդ մասում «ազգային նշանի» բառերը փոխարինել «նշանի (այդ թվում` միասնական նշանի կամ ազգային նշանի)» բառերով:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի.

1) 1-ին մասից հանել «հայրենական կամ օտարերկրյա ծագման» բառերը։

2) 2-րդ մասում «արտադրանքը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող)» բառերը։

3) 3-րդ մասում «ազգային նշանով» բառերը փոխարինել «նշանով (միասնական նշանով կամ ազգային նշանով)» բառերով։

4) 4-րդ մասի 3)-րդ կետում «շուկայի վերահսկողության» բառը փախարինել «պետական վերահսկողություն իրականացնող» բառերով։

Հոդված 18. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «ենթակա» բառը փոխարինել «օբյեկտ հանդիսացող» բառերով։

Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված» բառից հետո լրացնել «միջազգային,» բառը:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.07.2019 - 20.08.2019

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 620

Print

Related documents / links

Suggestions

Արմեն Վարդանյան

13.08.2019

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա.>> կետով առաջարկվող խմբագրության մեջ հստակեցնել շուկայահանումը, քանի որ պարզ չէ, թե այն շրջանառությունը կամ շրջանառության մեջ դնելն է, թե ենթադրում է այլ բան:

Արմեն Վարդանյան

13.08.2019

նախագծի 6-րդ հոդվածում վերանայել <<սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր>> ձևակերպումը՝ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասի ձևակերպման և դրա վերաբերյալ դիտողության համաձայն:

Արմեն Վարդանյան

13.08.2019

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասում <<անասնաբուժասանիտարական չափանիշների>> բառերը փոխարինել << կենդանիների առողջությանն ու բարեկեցությանն ուղղված անասնաբուժական, անասնաբուժասանիտարական, զոոհիգիենիկ պահանջների և նորմերի >> բառերով, քանի որ ՀՀ օրենսդրությամբ անասնաբուժասանիտարական չափանիշներ հասկացություն կամ ձևակերպում չկա: Նախագծի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող <<արտադրանքը շրջանառության մեջ դնելը>> և <<արտադրանքի շրջանառության դուրս բերում>> հասկացությունները վերանայել, որովհետև նշված հասկացությունների ձևակերպման տրամաբանությամբ առաջանում է հակասություն և տարընկալում. <<շրջանառության դուրս բերումը>> ընկալվում է շրջանառությունից դուրս բերում, այնինչ խոսքը շրջանառության մեջ 1-ին անգամ դնելու մասին է, իսկ մյուս կողմից էլ հակասում է շրջանառության մեջ դնելուն, քանի որ 2 հասկացություններում էլ օգտագործվում է շրջանառություն եզրույթը, սակայն շրջանառության դուրս բերման դեպքում արտադրողի կամ ներմուծողի կողմից մինչև վաճառողին կամ սպառողին հասնելու մասին է խոսքը, որի պարագայում այն շրջանառություն համարել չի կարելի, հետևաբար շրջանառություն ուղղակի նշանակում է շրջանառության մեջ դնել՝ անկախ նրանից առաջին անգամ է, թե բազմակի, հետևաբար անհրաժեշտ է շրջանառության մեջ դնելը հասկացությունը ձևակերպել <<արտադրանքի շրջանառում>> հասկացությամբ, իսկ շրջանառությունից դուրս բերում հասկացության ձևակերպումը վերանայել՝ մինչև սպառողին կամ վաճառողին հասցնելը համարելով շրջանառությանը նախորդող գործողություն:

See more