Add to favourites

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2019 թվականի N       -Ն

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ

22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

    1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գրանցված» բառից հետո լրացնել «կամ պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող» բառերը.

      2) 7-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասություններում «հաստատված» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված» բառերը.

      3) 8-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշմամբ այլ բնակավայրերի» բառերը փոխարինել «վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի (բացառությամբ Երևան քաղաքի)» բառերով.

      4) 15-րդ կետում՝

      ա. առաջին նախադասությունում «Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին» բառերով,

      բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «Սույն կետում նշված ժամկետում տեղեկանք չներկայացվելու կամ ներկայացված տեղեկանքի համաձայն սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված պայմանների առկայության դեպքերում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում սահմանված՝ մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը վճարված փոխհատուցման գումարները ենթակա են վերադարձման` Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Սույն կետի համաձայն դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու և վերադարձման ենթակա ընդհանուր գումարի չափի վերաբերյալ գրավոր ծանուցվում է զինծառայողին, ինչպես նաև առաջարկվում է մեկամսյա ժամկետում՝ միանվագ, կամ զինծառայողի ցանկությամբ՝ 12 ամիսը չգերազանցող ժամանակացույցով, մասերով վերադարձնել վճարված փոխհատուցման ընդհանուր գումարը, որից զինծառայողի կողմից հրաժարվելու դեպքում վճարված փոխհատուցման ընդհանուր գումարի վերադարձն իրականացվում է դատական կարգով:».

      5) 17-րդ կետում «՝ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին» բառերը փոխարինել «տեղեկանքը» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Discussed

    15.07.2019 - 30.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7002

Print