Add to favourites

<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

    Որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառվում են նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով՝ բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերից, բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝  կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին տեղեկանքով, որի արդյունքում հստակեցվում է նաև այդ տեղեկանքի չներկայացման կամ տեղեկանքի համաձայն սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում բնակվարձի հաշվարկման դադարեցման և վճարված գումարների հետ վերադարձման գործընթացը: Որոշման նախագծում նախատեսվում է նաև, որ բնակվարձի փոխհատուցման տրամադրման համար հիմք է ընդունվում նաև ՀՀ կառավարության 22.12.2011թ. N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:

  • Discussed

    15.07.2019 - 30.07.2019

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 396

Print