Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

<<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ

<<1.Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաև կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ:>>:

         

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 7.1. հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

        <<Հոդված 7.1. Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերի բողոքարկումը

  1. Վարչապետին կամ կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը շահագրգիռ անձանց կողմից կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատարան:>>:

 

  • Discussed

    08.07.2019 - 23.07.2019

  • Type

    Law

  • Area

    Constitutional and administrative legislation, *, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6549

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

09.07.2019

իսկ հիմա ինչն է խանգարում վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը ապահովելուն, արդյոք որևէ մեխանիզմ չկա,

Գևորգ Մալխասյան

09.07.2019

Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջներին: Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին: Գտնում եմ, որ ավելորդ լրացումը ոչ միայն չի նպաստելու հարցի կարգավորմանը, այլ ընդհակառակ խոչընդոտելու է ողջ բողոքարկան գործընթացը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.07.2019

Կարծում եմ նախագծով նախատեսվող իրավակարգավորումները հակասության մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այն իրավակարգավորումների հետ, որոնք նախատեսում են վերադասության կարգով վարչական վարույթի իրականացումը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

See more