Add to favourites

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ ««ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Փրկարար ծառայությունը Նախարարությանը ենթակա մարմին է, որը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի հաաձայն՝ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմինները կարող են չունենալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար, իսկ 2-րդ մասի համաձայն՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար չունեցող ենթակա պետական մարմնի՝ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը, անձնակազմի կառավարումն իրականացնում է այն պետական մարմինը, որի ենթակայությամբ գործում է ենթակա պետական մարմինը:

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության կադրային մարմինը վարում է ծառայողի անձնական գործ:

Հարկ է նշել, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրան վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերոպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Փրկարար ծառայությանը և սահմանվելու են «Փրկարար ծառայության մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է`

  1. Հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի հանդիսացող Փրկարար ծառայության կարգավիճակը` հիմք ընդունելով Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի դրույթները,
  2. Հստակեցնել և լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները՝ հաշվի առնելով գործնականում առաջացող հիմնախնդիրները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո վերջիններիս կողմից կարգավորվող ոլորտների համար անհրաժշտ գործիքակազմի պահպանումը,
  3. Հիմք ընդունելով փրկարարական գործունեության առանձնահատկությունները և փրկարար ծառայողների առանձնահատուկ մասնագիտական պատրաստվածությունը՝ սահմանել Փրկարար ծառայության համար մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտներում իր լիազորություններից բխող աշխատանքների կազմակերպումը ծառայությունների մատուցման միջոցով՝ կնքելով պայմանագիր Արտակարգ իրավիճակների նախարարության և օբյեկտի սեփակաատիրոջ միջև՝ հաշվի առնելով, որ օբյեկտների անվտանգության ծառայության աշխատակիցները չեն տիրապետում վտանգի սպառնալիքի դեպքում մարդկանց փրկության, նրանց տարհանման և առաջին օգնության ցուցաբերման հմպտություններին՝ ինչը խոշոր հրդեհների կամ այլ տեսակի արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում հանգեցելու է անդառնալի հետևյանքների:
  4. Սահմանել Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան պաշտոններում նշանակման կարգը՝ հաշվի առնելով նախարարության ստորաբաժանումների և կազմակերպությունների կառավարման և վերջիններիս աշխատակիցների ենթակայության առանձնահատկությունները: Միաժամանակ, հստակեցվել է փրկարար ծառայողների պաշտոնի նշանակման կարգը՝ հաշվի առնելով, որ «Փրկարար ծառայության մասին» օրենքում առկա են գործուղված հաստիքներին վերաբերող թերի կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը փրկարար ծառայության շարքերում՝ որպես ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնի «911» ծառայության բաժնի օպերատորի (դիսպետչեր) պաշտոնում:
  5. Սահմանել է Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից Փրկարար ծառայության ծառայողների անձնական գործերի վարման հնարավորությունը՝ կադրային գործերի միասնական և կենտրոնացված կառավարում իրականացնելու, ինչպես նաև գործառույթների իրականացման կրկնությունը և զուգորդումը բացառելու նպատակով՝ հաշվի առնելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորումները՝
  6. Հստակեցնել է ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը: Մասնավորապես, սահմանվել է ուսման գործուղված ծառայողներին մինչև ուսման ավարտը կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը՝ վերջինիս կողմից նախկինում զբաղեցրած հաստիքը համալրելու նպատակով, ինչպես նաև կարգավորվել է Փրկարար ծառայության ծառայողների պաշտոններից ազատման դեպքերում վերջիններիս կադրերի ռեզերվում գրանցման դրույթները, հաշվի առնելով, որ ներկայումս «Փրկարար ծառայության մասին» օրենքով սահմանվում է մինգամից երկու վավերապայմանների առկայությունը՝ և հաստիքների կրճատումը, ստորաբաժանման լուծարումը կամ վերակազմակերպումը, որորնք իրականացվում են ԱԻ նախարարի հրամանով, և Փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, որոնք սահմանված են վարչապետի որոշմամբ, ինչը գործնականում ստեղծում է խոչնդոտ ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցման դեպքերում,
  7. Հստակեցնել Փրկարար ծառայության վարձատրության և ֆինանսավորման աղբյուրները՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է սահմանել նաև Փրկարար ծառայության կողմից ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրանց փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
  8. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • հստակեցնել «Փրկարար ծառայության մասին» օրենքում Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա Փրկարար ծառայության կարգավիճակը,
  • հստակեցնել և լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները,
  • վերապահել Փրկարար ծառայությանը մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտներում իր լիազորություններից բխող աշխատանքների կազմակերպումը ծառայությունների մատուցման միջոցով իրականացնել նաև պայմանագրային հիմունքներով,
  • սահմանել Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ ենթակա կազմակերպություններում առանձին պաշտոններում առանձնահատկություններից ելնելով փրկարար ծառայողների նշանակման հնարավորությունը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան պաշտոններում նշանակման կարգը,
  • սահմանվել Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից Փրկարար ծառայության ծառայողների անձնական գործերի վարման հնարավորությունը,
  • հստակենել և կարգավորել ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը,
  • հստակեցնել Փրկարար ծառայության վարձատրության և ֆինանսավորման աղբյուրները՝ առաջարկվող կարգավորումներին համահունչ,

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ ««ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշումը, ինչպես նաև լրացնել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» 56-Ն որոշումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ ««ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    27.06.2019 - 12.07.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7751

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

09.07.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 5-րդ հոդվածի համարակալումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն: 2. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն պետական մարմինը չի կարող համակարգել ոչ պետական մարմինների ու ֆիզիկական անձանց գործունեություն: 3. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, պետական քաղաքականության մշակման լիազորությունը վերապահված է միայն ՀՀ կառավարությանն ու նախարարություններին 4. 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավման վերաբերյալ գտնում եմ, որ նման հաշվառման համակարգ չկա ու ու որևէ անձ պարտավորություն չի կրում հաշվառման ներկայացնել համապատասխան գույքը: Նույնը վերաբերվում է այդ գույքը որևէ գործունեության ներգարավմանը: Մոտեցումը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին: Նույնը վերաբերվում է կազմակերպությունների հաշվառմանը, բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառմանը, անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշմանն ու եզրակացության տրամադրմանը: 5. 5-րդ հոդվածը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: 6. 5-րդ հոդվածով նախատեսված փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը չի հանդիսանում Փրկարար ծառայության լիազորությունը: 7. 9-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ պետական մարմիններն իրավասու չեն իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Անհրաժեշտ է ի նկաի ունենալ, որ ՀՀ կառավարոթւյան կողմից շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր, որոնցով վերացվում են պետական մարմինների արտաբյուջետային ֆոնդերը: 8. 11-րդ հոդվածի փոփոխությունը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից: Որևէ կազմակերպության վրա չի կարող դրվել պարտականություն իր մոտ ընդունել որևէ աշխատող: Չպետք է մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

See more