Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Գևորգ Մալխասյան 09.07.2019 14:40:54 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. 5-րդ հոդվածի համարակալումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն: 2. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ ՀՀ օրենսդրության համաձայն պետական մարմինը չի կարող համակարգել ոչ պետական մարմինների ու ֆիզիկական անձանց գործունեություն: 3. 5-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, պետական քաղաքականության մշակման լիազորությունը վերապահված է միայն ՀՀ կառավարությանն ու նախարարություններին 4. 5-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավման վերաբերյալ գտնում եմ, որ նման հաշվառման համակարգ չկա ու ու որևէ անձ պարտավորություն չի կրում հաշվառման ներկայացնել համապատասխան գույքը: Նույնը վերաբերվում է այդ գույքը որևէ գործունեության ներգարավմանը: Մոտեցումը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին: Նույնը վերաբերվում է կազմակերպությունների հաշվառմանը, բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառմանը, անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշմանն ու եզրակացության տրամադրմանը: 5. 5-րդ հոդվածը խմբագրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: 6. 5-րդ հոդվածով նախատեսված փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների և իրավական պաշտպանության իրականացումը չի հանդիսանում Փրկարար ծառայության լիազորությունը: 7. 9-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ պետական մարմիններն իրավասու չեն իրականացնել որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Անհրաժեշտ է ի նկաի ունենալ, որ ՀՀ կառավարոթւյան կողմից շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր, որոնցով վերացվում են պետական մարմինների արտաբյուջետային ֆոնդերը: 8. 11-րդ հոդվածի փոփոխությունը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից: Որևէ կազմակերպության վրա չի կարող դրվել պարտականություն իր մոտ ընդունել որևէ աշխատող: Չպետք է մոռանալ, որ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձանց հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: 1. Չի ընդունվել 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Չի ընդունվել 5. Ընդունվել է ի գիտություն 6. Ընդունվել է ի գիտություն 7. Չի ընդունվել 8. Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: