Add to favourites

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) այլ օրենքին կատարվող հղումը և օրենսգրքի մի շարք դրույթները գործող օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկիրավիճակըևխնդիրները

   2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել <<Պաշտպանության մասին>> ՀՀ նոր օրենքը, որի 5-րդ գլխում սահմանվել է քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, իսկ 22-րդ հոդվածում նախատեսվել են զինվորական հաշվառման գործընթացում քաղաքացիների պարտականությունները և դրանց խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվությունը: Մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում: Զինապարտ քաղաքացիների մասնակցությամբ պահեստազորային պատրաստության միջոցառումները և դրանցից խուսափելու համար պատասխանատվությունը սահմանվել են 2017թ. դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 58-60-րդ հոդվածներում, իսկ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը, այդ հարաբերությունները կարգավորվում էին նախկին <<Զինապարտության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ, 29-30-րդ հոդվածներում: Միաժամանակ, օրենսգրքի 213.1-ին հոդվածում վարչական պատասխանատվություն էր սահմանված նաև վարժական հավաքներից խուսափելու համար, այն դեպքում, երբ նույն արարքի համար քրեական պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում: Հաշվի առնելով, որ թե պարտադիր զինվորական ծառայության զորակոչը, և թե վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ զինվորական վարժանքները կամ զորավարժությունները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, նպատակահարմար է վարժական հավաքից խուսափելու համար թողնել քրեական պատասխանատվությունը: Բացի այդ, նույն հոդվածում հստակեցված չէին հարգելի պատճառները, ինչպես նաև օրենսգրքում առկա է տեխնիկական վրիպակ՝ զինվորական կոմիսարների կողմից զինվորական հաշվառման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասության՝ օրենսգրքի 235-րդ  հոդվածում նախատեսված հոդվածների շարքում նշված չէ օրենսգրքի 213.1-ին հոդվածը, ինչը խոչընդոտ է հանդիսանում այդ հոդվածի կիրառման համար:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել օրենսդրական համապատասխանությունը, զինվորական հաշվառման և պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ և լիարժեք իրականացումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի նախագծի համաձայն օրենսգրքում ուժը կորցրած օրենքին կատարվող հղումը փոխարինվում է գործող օրենքին կատարվող հղմամբ, օրենսգրքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում է օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի միջև առկա անհամապատասխանությունը, ինչպես նաև վերացվում է տեխնիկական բնույթի վրիպակը, որի արդյունքում հստակեցվում է օրենսգրքի հոդվածը կիրառող վարչական մարմինը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

  Օրենքի ընդունումը կապահովի օրենսդրական համապատասխանությունը, զինվորական հաշվառման և պահեստազորային պատրաստության գործընթացի պատշաճ և լիարժեք իրականացումը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

  Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Discussed

    07.06.2019 - 22.06.2019

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6563

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

09.06.2019

Սույն նախագիծը ներկայացնելուց առաջ, խնդրում եմ կատարել բոլոր զինկոմիսարիատներում հաշցառված այն անձանց, որոնք ժամկետի առում պետք է ներկայացվեն կոչման բարձրացմանը, ինչպես նաև անհրաժեշտ է համապատասխանել գործող կոչումներին: Միաժամանակ, առաջարկում եմ նույն նախագծում ներկայացնել այն տուգանքի չապերը, որոնք կիրառվելու են այն պաշտոնատար անձանց, որոնք այդ հաշվառումը չեն իրականացնել և առկա կոչումները չեն համապատասխանեցնել գործող կոչումների համակարգին:

See more