Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   2019  թվականի N –Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 1058-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն hավելվածի:
  2. Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` Կազմակերպություն) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը.»:

  1. Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Կազմակերպությունների տարեկան հաշվետվություններն ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ԿԻՑ ՏԵՍ ՆԱԽԱԳԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ 

  • Discussed

    20.05.2019 - 04.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6541

Print