Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Grigor Minasyan 17.05.2019 16:15:28 գաղափարը շատ տեղին է, նույնիսկ մի փոքր ուշացած, այնուամենայնիվ, ինչ է նշանակում երկկողմանի ձայնագրությունը, արդյոք նշանակում է, որ հարցաքննվողը իր հերթին ևս պետք է ձայնագրի։ Այդ դեպքում, ինչպես է նա դա ուղարկելու, կամ արդյոք ցանկություն է ունենալու ձայնագրել կամ ուղարկել։ Արդյոք ավելի լավ չի լինի նախատեսել այդ գործողության պարտադիր տեսաձայնագրում քննիչի կամ հրավիրված մասնագետի միջոցով, որից հետո ձայնագրության կրիչը կցել արձանագրությանը։ Եթե երկկողմանի ձայնագրությունն այլ իմաստ ունի, ապա խնդրում եմ հստակեցնել՝ այլ տեսակի մեկնաբանություններից զերծ մնալու համար։
2 Վարդան Պետրոսյան 17.05.2019 20:25:17 Առաջարկում եմ նաև հարցաքննությունը, ցուցմունք, վերցնելը, ինչպես նաև քննչական մյուս գործողությունների, որոնք հնարավոր են, ձևը գրավորից փոխարինել տեսաձայնագրությամբ։
3 Justice Group 03.06.2019 18:30:13 Գտնում ենք, որ տվյալ նախագիծը իսկապես կնպաստի քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների կանխմանը և գործի համար կարևորություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը։ Հավելյալ առաջարկում ենք, որպեսզի հանցագործությունների մասին հաղորդում տալը ևս հնարավոր լինի անձը նույնացնելու հնարավորություն ընձեռնող հեռակապի միջոցով և հիմք ընդունվի քննություն սկսելու համար։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: