Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Justice Group 10.05.2019 17:42:30 | 10.05.2019 ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ կապված հանրային ծառայող չհանդիսացող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման և ընդհանրապես քննիչի կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու լիազորության հետ։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, որ հանրային ծառայող չհանդիսացող և ընդհանրապես որևէ պաշտոնյայի լիազորությունների ժամանակավոր դադարեցման լիազորությունը վերապահվի բացառապես դատարաններին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Որևէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը միջամտություն է «գործատուի» և «աշխատողի» իրավահարաբերություններին: Եթե առաջանում է լեգիտիմ հիմք նման միջամտություն կատարելու համար, ապա դրա իրավաչափությունը պետք է ստուգվի դատարանի կողմից: Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը որոշի՝ քննարկելով պաշտոնավարման դադարեցման պայմանները և հիմքերը: Հակառակ պարագայում, պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կնմանվի որոշակի ժամանակով պաշտոններ չզբաղեցնելու միջանկյալ պատժի: |