Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «հանրային ծառայության մեջ գտնվող» բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր, որը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, այն ի կատար ածելու իրավասություն ունեցող անձը, իսկ այդպիսին չլինելու դեպքում անձամբ կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

  • Discussed

    06.05.2019 - 21.05.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5140

Print

Suggestions

Justice Group

10.05.2019

10.05.2019 ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ կապված հանրային ծառայող չհանդիսացող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման և ընդհանրապես քննիչի կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու լիազորության հետ։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, որ հանրային ծառայող չհանդիսացող և ընդհանրապես որևէ պաշտոնյայի լիազորությունների ժամանակավոր դադարեցման լիազորությունը վերապահվի բացառապես դատարաններին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Որևէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը միջամտություն է «գործատուի» և «աշխատողի» իրավահարաբերություններին: Եթե առաջանում է լեգիտիմ հիմք նման միջամտություն կատարելու համար, ապա դրա իրավաչափությունը պետք է ստուգվի դատարանի կողմից: Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը որոշի՝ քննարկելով պաշտոնավարման դադարեցման պայմանները և հիմքերը: Հակառակ պարագայում, պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կնմանվի որոշակի ժամանակով պաշտոններ չզբաղեցնելու միջանկյալ պատժի:

See more