Add to favourites

«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ  ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, 69-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով`  

Երևան համայնքի ավագանին որոշում է.

  1. Սահմանել.

1) Երևան համայնքի կամավոր խնդիրները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սոցիալական աջակցության  չափորոշիչները՝ համաձայն  N2 հավելվածի:

  1. Հաստատել կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
  2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կամավոր խնդիրները՝ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորություններն են և դրանց լուծումն ապահովում է Երևանի քաղաքապետը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է:

  • Discussed

    12.04.2019 - 27.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare, Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

29.04.2019 11:10

Social Support

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7326

Print