Add to favourites

«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի ապրիլի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (andranik.muradyan@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի ապրիլի 29-ին, ժամը 17.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի                   5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի ապրիլի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-174 հեռախոսահամարով:

  • Discussed

    12.04.2019 - 27.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare, Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

29.04.2019 11:10

Social Support

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7318

Print